ասք փակ ակումբների մասին

Ինտերնետը ստեղծվել է գիտնականների կողմից, ու այդ պատճառով այն ազատ տեղեկատվության հասանելիությունն ու փոխանակումն է ապահովվում։

Մարդիկ են որ իրենց կողպում են փակ տեղերում։

Օրինակ, վերցնենք էլեկտրոնային փոստը։

Եթե այն մշակված լիներ ոչ գիտնականների, այլ Ցուկերբերգների կողմից, ապա եթե ասենք ես ջմեյլում մեյլ ունենայի, քեզ յահու չեի կարողանա ուղարկել։

Այժմ, գիտնականների նախագծված ազատ պրոտոկոլի պատճառով ցանացած մարդ կարող է ունենալ կամ իր մեյլ ծառայությունը, որը կփոխանակվի այլ մեյլ ծառայությունների հետ, կամ ազատ է ընտրել, ուզում է նա ֆրինեթ, յահու, ջմեյլ, թե արմինքո։

Ֆեյսբուքը սահմանափակելով, դնում է մարդուն այլ վիճակի մեջ։ Ուզում ես փոպանակվել տեղեկատվությամբ, ապա արա այստեղ։ Դու չես կարող ֆեյսբուքից ոչ մեյլ ուղարկել, ոչ օդնի ուալլին ստատուս խփել։ Պիտի դուբլես։ Ու երկուսն ել չար են իհարկե։

Ու տենց։

Այժմ կան ալտերնատիվներ։

Իդենտիկան, որպես ստատուսներով փոխանակվելու ազատ տեղ, ու քո թաշախուստը, այսինքն գրածները, կարող ես միշտ այնտեղից վերցնել, տանել այլ տեղ, քո սեփական սերվերի մեջ տեղակայել, կամ կարող ես այլ նույն պրոտոկոլով աշխատող սերվեր տեղափոխել։

Դու ազատ ես ընտրել պրովայդեր, դու ազատ ես մեկ սերվերից մեկնաբանել այլ սերվերում եղած մարդու գրառումը։

Ինտերնետը փախանակում է ազատ, ոչ սահմանափակում։

Պարզապես մարդիկ չեն մտածում այս մասին։

այստեղից

ու տենց

պիտակներ՝ ազատութիւն  իմակ  համացանց  հոգեբանութիւն  սոցիալական ցանց