2021-09-11-5759968

ես շրջում էի մեր արուարձանով, ու մտածում որ այնուամենայնիւ՝ սա քաղաք ա։

քաղաք ա՝ զի տարբեր մարդիկ կան, ու զի օրինակ ես եմ այդտեղ ապրում։

շատ ա խօսւում էն մասին, որ քաղաքն այն տեղն ա, ուր տարբեր մարդիկ հաւաքւում են իրար գլխի, ու ստիպուած են, սովորում են իրար հանդուրժել եւ ընդունել։

ու ես մտածեցի՝ բայց չէ՞ որ քաղաքը նաեւ ստեղծում ա այդ զանազանութիւնը։

այդ զանազանութիւնը գուցէ եւ հանդուրժուէր գիւղում, բայց գիւղը այն ունակ չի գեներացնել։

կարծես իլֆ ու պետրովի «միյարկանի ամերիկայից» են ինձ յիշուած խօսքերը՝ «նիւ եօրքն էն քաղաքն ա, ուր մարդիկ դառնում են նրանք ով կան»։

(դա ի դէպ շատ տպաւորեց նաեւ իմ թերափեւտին։

ես իրան դա պատմել եմ հետեւեալ կոնտեքստում, որ նման բան էի ասում ընկերուհուս (ընկերուհո՞ւս)՝ ասում էի նիւ եօրքի պէս ես, ես աւելի ես եմ դառնում քեզ հետ։

թերափեւտս ասաց՝ հրաշալի կոմպլիմենտ ա։)

ու ինձ թւում ա, «whatever works» ֆիլմի ամենահաւէս ուղերձը կրկին նիւ եօրքի մասին ա՝ երբ այդ աղջկայ կոնսերուատիւ ծնողները, որ ապրում են ինչ֊որ հեռու եւ փոքր աւանում, երբ գալիս են նիւ եօրք՝ լրիւ փոխւում են՝ հայրը ջոկում ա որ գէյ ա, իսկ մայրը սկսում ա ապրել երկու տղամարդու հետ։

հա, վերադառնալով կրկնեմ՝ երեւի թէ քաղաքը ոչ միայն այն տեղն ա ուր տարբեր մարդիկ հանդուրժւում են, այլ եւ այն տեղն ա, ուր դրանք ստեղծւում են։

նոյն մարդիկ գիւղում, ըստ երեւոյթին որպէս կանոն չունեն կոնտեքստ, չունեն հնարաւորութիւն, չունեն կեցութիւն որը թոյլ կը տար իրենց ձգտումները շատ արտայայտուեն։

#քաղաք #գիւղ #նիւ_եօրք #հանդուրժողականութիւն #բազմազանութիւն #հոգեբանութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ քաղաք  գիւղ  նիւ_եօրք  հանդուրժողականութիւն  բազմազանութիւն  հոգեբանութիւն