#գդհ #հիւանդանոց #գեղարքունիք #գիւղ #գերմանիա #պատմութիւն

լաւ ա, իրականում, որ երրորդ ռայխի ժամանակուայ չի։ լրիւ կարող էր լինել, որովհետեւ երկրորդ համաշխարհայինից յետոյ ամբողջ գործարաններ են բերուել խսհմ։

գործընկերս պատմել ա, որ #երազ ֊ի գործարանում այն ժամանակուայ գերմանական սարքեր կային։


Avatar @{ melrose@spyurk.am ; melrose@spyurk.am} 12.08.2020, 19:18:46

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի հիվանդանոցում եմ, մի հատ շաաաատ հին Siemens ռենտգեն սարք տեսա, կատակով ասեցի երևի դեռ ФРГ-ում ա արտադրվել, նայեմ տեսնեմ գրած ա made in Western Germany 🙃


բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Այսօր տեղեկացայ, որ Մարգահովիտ գյուղը դա նոյն Բոսգեղն է, ժողովրդի մէջ յայտնի ԲոԶգեղ, որը սակայն ձեր պատկերացրած խուժան իմաստի հետ կապ չունի։ Բոսորագոյն գեղեցիկ արևամուտերի պատճառով տեղացիներն գիւղն անուանում էին բոս գյուղ։ Բոս, բոսոր՝ կարմրերանգ, հրագոյն։

աղբիւր #մարգահովիտ #գիւղ #հայերէն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

կարող է թուալ, որ «մալիշկա» գիւղի անունը սլաւոնական ծագումնաբանութիւն ունի։

պարզւում է, «մալ» բարբառներում նշանակում է՝ «անասուն», «կենդանի»։ ասենք գիւմրում կասեն՝ «ինչխ որ մալ էղնիս»։

«իշկա»՝ «աշել», «իշել» — անասուններին նայել, «մեյնթեյն» անելն է։

մալիշկան — անասնապահների գիւղն է։

ու իրօք, այնտեղ ասենք մոլոկաններ չեն ապրել, որտե՞ղից սլաւոնական անուանում լինէր։

#մալիշկա #մալ #գիւղ #ծագումնաբանութիւն #բարբառ #հայերէն #լեզու

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)