երազում «եւրոպայի դեսպանի» հետ էինք շփւում։ ինչ֊որ միջոցառումից յետոյ։ նա ստիւեն ֆրայի կերպարի մարդ էր։
անձրեւ էր։ օղակաձեւ այգու էն մասում էինք, ուր գետառն այլեւս գետնի տակ ա։
բայց գետառը կար, ափերը պատեր էին «երազ թաղամասի» պատեր՝ եւ գոյնը, եւ էն ձեւաւոր բազրիքների սիւնակները։
պատերի մէջ կար կամրջակ։ այն, փաստացի, գետնի տակ էր, ոչ թէ երկրի մակարդակից բարձր։ ու ոչ էն իսկական գետառի կամրջակի պէս (նախկին) կլոր, այլ՝ ուղիղ։
մի պահ դեսպանը կանգնած էր այդ կամրջակի վրայ, մենք էլ խօսում էինք։
այդ միջոցառումից յետոյ հարցեր առաջացան մօտս, ու ես, փորձելով շատ «օրբանապուտինեան» չերեւալով, հարցնել՝
— բայց արդե՞օք այդ մօտեցումները, այդ օրէնքները ձեզ համար խօսքի ազատութեան մասին են, արդե՞օք չէք համարում որ սահմանափակում են այն։
ու նա չհասցրեց պատասխանել, ոնց ես զգացի՝ հէնց, երեւի, այն պատճառով, որ զգում էի՝ ասածս պէտք ա ձեւակերպել որ դուգինի պէս չհնչի, զի ես իր երկրպագուն չեմ։
զգացի, որ ըստ զուտ տեղանքի, մենք շատ տարբերակ չունենք։
կամ ռուսաստանի մաս ենք լինելու, կամ՝ եւրոպայի։ եթէ ռուսաստանի՝ դէ ի՞նչ խօսքի ազատութիւն։ եթէ եւրոպայի՝ եւրոպական։ (նաեւ զգում եմ որ հայերը եւրոպական ընկալմանը մօտ են, գուցէ սովէտի հետքերով, չգիտեմ)։ դէ կամ էլ հայաստան չի լինում, ցրւում ենք աշխարհով, լեզուն էլ մի երկու դար ամենաշատը թպրտում ա, ու անհետանում։ ռուսաստանի մաս լինելով էլ ա անհետանում։
ինձ ազատական եմ համարում, բայց ոչ ծայրայեղ, ու ապա նաեւ մտածեցի՝ ծայրայեղ ազատականները հայ, բա ի՞նչ անեն, ո՞ւր գնան, որ իրենց հարազատ միջավայր լինի։ մնում ա կամ ամն֊ի անվերջ «սփրոլը», կամ նիւ եօրքի քաղաքը, ուր խաղալիք զէնքն արգելուած ա։
#անկապ #երազ #խօսքի_ազատութիւն #եւրոպա #ռուսաստան #ազատութիւն
երազում ես մարսագնաց էի։
շրջում էի մարսով, գործ անում, սրանից նրանից հաւաքում։
երբ մենակ էի զգում, նայում էի շուրջս՝ տեսնում էի հետս ուղարկած փոքրիկ ռոբոտիկին, ինքն էլ էր գործ անում, իմ օգնականն էր։
այս անգամ էլ նայեցի՝ նա էներգիան չէր խնայում, հաւէսի համար կայտառ «վազվզում» էր (թրթուրով էր էլի), չարաճճիութիւն անում։
ու սիրտս տաքանում էր, տէնց մենակ չէր էլ։
ու յիշեցի, ոնց էր նա խաղում կատուի հետ, երբ դեռ «նասա»֊ում էինք։
կատուն էլ գենետիկ մոդիֆիկացուած կատու էր, արտաքնապէս տէնց ժելէօտ տեսք ունէր, ու տարբեր գոյներ կային այդ ժելէի մէջ։
#երազ #մարս #անկապ
երազում տաքսի էինք նստել, ու տաքսիստը մի քիչ արագ էր քշում, ու ոչ վստահելի, ուզում էի ինձ համոզել, որ գիտի ինչ ա անում, յետոյ այնպէս թեքուեց նախկին սեւան հիւրանոցի մօտ, որ դուրս եկաւ դիմացի գիծ, ու ես խնդրեցի պահել, դուրս եկանք։
իսկ տաքսի այլեւս չկար, ու ես սկսեցի փնտրել, ու բացայայտեցի այդ հատուածում՝ շիրակ հիւրանոցի եւ նախկին սեւան հիւրանոցի արանքում տաքսիստների համայնք։ իրենք գիշերները էնտեղ հաւաքւում են, ու մեքենաներ են լուանում, լուալու տեղի շուրջ սեղաններ են, իրենք սոցիալիզանում են, սուրճ են խմում, ինչ֊որ հարաւային ամերիկայի վիճակ ա, իսկ մէջտեղում ուր աղբիւր ա ու մի մեքենայ ա տեղաւորւում, այն լուացողը կապուէրա յիշեցնող պարերով ա այն լուանում։
#անկապ #երազ
երազում 35մմ ժապաւէնի վրայ քառակուսի նկարող խցիկ էր ձեռքս ընկել։
#խցիկ #երազ
#գդհ #հիւանդանոց #գեղարքունիք #գիւղ #գերմանիա #պատմութիւն
լաւ ա, իրականում, որ երրորդ ռայխի ժամանակուայ չի։ լրիւ կարող էր լինել, որովհետեւ երկրորդ համաշխարհայինից յետոյ ամբողջ գործարաններ են բերուել խսհմ։
գործընկերս պատմել ա, որ #երազ ֊ի գործարանում այն ժամանակուայ գերմանական սարքեր կային։
@{ melrose@spyurk.am ; melrose@spyurk.am} 12.08.2020, 19:18:46
Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի հիվանդանոցում եմ, մի հատ շաաաատ հին Siemens ռենտգեն սարք տեսա, կատակով ասեցի
երևի դեռ ФРГ-ում ա արտադրվել, նայեմ տեսնեմ գրած ա
made in Western Germany 🙃
ես մտածում էի, այդ ամէնն անցեալ կեանքում ա։ այնքան վաղուց ա, որ եթէ ուզեմ էլ, չեմ յիշի լիքը բան։
բայց երազներում, արի ու տես նոյն պիտակներն են՝ #շուն #խսհմ #շուէյցարիա #բանակ #ազատութիւն #երազ
հրապարակում #երազ հեշթեգով պիտակած երազ ա կանգնած։ ինձ թւում ա, զգացւում ա @sarhat ֊ի ձեռագիրը։ (:
#երեւան
իմ երազներում իմ սիրածները միշտ ուրիշների կանայք են։ ու մենք իրար հանդէպ լաւ ենք ու հոգատար։ #երազ
այսօր ի դէպ դետեկտիւ էր, տեսնենք շարունակութիւն կը լինի՞, թէ չէ պարզ չի, շատ խճճուած ա։
ես էլ հիւսիսային կորէայից ընկերուհի ունէի, ու նա պէտք ա վերադառնար, ու շատ ճնշուած էր իրեն զգում այնտեղ, ես էլ իրեն կարեկցում էի, նաեւ յիշում եմ որ անգլերէնից վատ էր, ու ես իր տեղը հարցեր էի ձեւակերպում, ֆորումներում ու չաթերում հարցնում որ օգնեմ։ որ հարցնում էին՝ ինչի՞ ես հարցնում, դժուարանում էի ասել՝ ընկերուհուս ա պէտք, տենց յետոյ ինձ հաւաքում էի ու ասում էի ինչի համար ա։
վերջը վերադարձաւ կորէա։ #երազ
հայաստանի տխրութիւնը նկարագրւում ա նրանով, որ գլոբալիզացիայի սեթ արած կանոններն ու հետեւանքները, որոնց մասին պէտք ա երկար առանձին գրել, ու որ բնաւ ինձ մօտ հիացմունք չեն առաջեցնում, հայաստանի համար անհասանելի երազանք են։ #երազ #հայաստան
— խը֊վը֊զը֊ն գերմանիայից բերած գործարան էր։ — ի՞նչը չէր գերմանիայից բերած։ երբ ես «երազ» գործարանում էի, այնտեղ կար 1929 թուի գերմանական պրես, կարծես 50 տոննանոց։ այն սկզբից Լատուիա֊ում էր, ՌԱՖ֊երի գործարանում, յետոյ բերեցին Երեւան։
#զրոյց #երազ
երազ եմ տեսել մի գրքի մասին, որը կոչւում էր ռուսերէն бетлевеф՝ դա կարծես գիւղի անուն է, ինչ֊որ գերմանացի է գրել թէ ով։ այն ընտելացուած կենդանիների կեանքի մասին է։
ինչպէս են մեծանում, ինչպէս է իրենց ընկալումը, ինչպէս են ընտելացւում, մի սագ էր, կարծես թէ մի բադ, մի խոզուկ ու մի ճագար։ շատ մանրուքներ իրենց ընկալման մասին։
իրենք խօսում են՝ ինչպէս են խօսում ու հասկանում իրար։ ինչ է նշանակում այս կամ այն ձայնը կամ վնգստոցը։ նաեւ իրենք լսում են ուրիշ ձայներ։ ձայներ՝ գետի, քամու, այլ կենդանիների, ու ամէն ինչի ու նաեւ մարդկանց ձայներ։
ամէն ինչն իրենց հետ ձայներով է խօսում։
տարբեր պատմութիւններ իրենց մասին։
իսկ վերջանում է գիրքը նրանով ինչպէս իրենց ուղարկում են սպանդարան։ ու իրենք տենց միամիտ միամիտ եւ ուրախ ուրախ «վպերեվալըչկու» գնում են, ու մի պահ սկսում են անհանգստանալ, քանի որ արեան հոտն են զգում։
ու միլիոն ձայներ իրենց հետ սկսում են խօսել։ ձայներ, որ հրաւիրում են, ձայներ որ համոզում են մտնել։ ձայներ, որ ասում են որ հեռանան։
ու դրանով մուլտ էլ է նկարած։ ու բնականաբար բոլորին սպանում են։ ու գիրքը տարածւում է ինչ֊որ բուսակերութիւն քարոզող կայքերի միջոցով։ եւ մուլտը յայտնի է դարձել։
շուշանիկն ինձ թողնում է իր հեռախօսը, չեմ յիշում ինչի, ու իր հեռախօսի մէջ էլ բաց կայ նե տո գիրքը, նե տո գրքի մասին յօդուած։ յիշում եմ որ բացում եմ ուսապարկս, իսկ իր հեռախօսը նոյնիսկ արգելափակուած չի ու այդ էջն է երեւում։
#գիրք #երազ
երազում պատերազմ էր։ հարեւաններս գործընկերներս էին։ իմ շէնքը անկիւնային էր, ու խարնուրդ էր բանգլադէշի ու սայաթ֊նովայի ծնողներիս տների։
նախ ռումբը ընկաւ անկեան այլ մասի վրայ, յետոյ տեսայ ինչպէս ինչ֊որ երկու փոքր հրթիրներ, երեւի օդանաւից արձակած, գալիս են շէնքի մեր մասի կողմ, բայց մի քիչ ծուռ, ոչ հենց իմ բնակարան։
փախայ շէնքի հեռու կողմը, պայթիւն եղաւ, ամէն ինչ փլուեց, բայց ոչ միայն կենդանի, այլեւ ամբողջական մնացի։
յետոյ ես ու գործընկերներս մի կերպ իջանք, ես ուսապարկ ունէի, ուր կային երկու իմ սիրած վերնաշապիկները, ու գրեթէ էլ ոչինչ։
յետոյ յիշեցի, որ սերուերս մնաց, ու սկսեցի կիսաքանդ շէնքով բարձրանալ, որ կամ մեքենան, կամ վինչերը հանեմ դրա միջից, պահեմ մօտս, որ մի օր սփիւռքը կրկին աշխատեցնեմ։
բարձրանալիս բաւական ծանր տեսարաններ էին, որ աւելի լաւ է չասեմ։
յետոյ շատ ուշ ինչ֊որ օկուպացիա էր, ինչ֊որ անտառ էի հազիւ փախել, իսկ յետոյ պէտք է բարքեմփի գնայի, ուսապարկից վերնաշապիկ հանեցի, որ գնամ, կարծես ուշացած հասայ, իմ ելոյթին ուշացած։ կորնելին էլ իր ելոյթին։ բայց նա ուրիշ պատճառով, նա իր համար հանգիստ կասկադով էր իջնում, երբ իրեն զանգեցին, ասացին, բա չե՞ս գալիս, մոռացել էր։
ինչ֊որ նման խառը բաներ։ ամէն ինչ քանդւում էր։ «գոսպոդա, ֆսյո ռուշիծսյա» ոճի երազ էր։ (:
#երազ
պարբերաբար երազ եմ տեսնում, որ ինչ֊որ վեբ սերուիս ինձ ասում է որ թերմս ոֆ սերուիս֊ը փոխուել է ու առաջարկում ծանօթանալ։
հա մտածում էի՝ ինչի՞ մասին է, այս անգամ ինձ երազում ուղիղ ասացին՝ սահմանադրական փոփոխութիւնները՝ ու այդ թերմս օֆ սերուիսը դէմ տուեցին։
ու տենց։
#երազ
А вот писать и думать получается не всегда. Или читать и думать. Слушать и понимать, смотреть и видеть. Даже спать и видеть сны. Я вижу сны наяву, когда веду машину, одновременно слушаю аудиокнигу, пью чай, курю и думаю о сексе. А когда сплю, я ничего не вижу. Пальцы подрагивают, мысленно трогая клавиатуру, ухо шевелится в поисках телефона, губы сжимаются, нащупывая сигарету, одеяло сползает – его стягивает собака. Она спит у меня в ногах и дергает лапами, одновременно бегая по поляне, гоняясь за зайцем, играя в мячик, жмурясь на солнце и прыгая до небес. Собака старая, толстая и глухая, она хрипит во сне у меня в ногах – и одновременно бежит, летит, ловит дичь и допрыгивает до солнца.
http://neivid.livejournal.com/330037.html
#քաղվածք #շուն #սեքս #քուն #երազ #թեյ #գրել #կարդալ #համացանց #վազք #որս #արեւ
http://www.youtube.com/watch?v=LCqVJObmSIk
գիտեմ որ շատ է արդեն տարածվել, բայց չեմ դիմանում, ինձ լրիվ տարել են դինջերը։
#armenian-poetry #the-deenjes #vahan-terian #vahan-teryan #musik #music #պոեզիա #դինջեր #վահան֊տերյան #երաժշտություն #հոլովակ #աշուն #խանդ #հոգիս֊հիվանդ #վտիտ #մերկ #երգ #անժպիտ #թախիծ #վերհուշ #մշուշ #անձրեւ #հողմ #հավար #երազ #հույս
իսկ ես #երազ ֊ում սենց մեկնաբանություն եմ լսել՝
իսկ երբ #Շտայներ ֊ը տեսավ #օդանավ, նա #ԿՏՐՈՒԿ դադարեց #հավատալ։ Սակայն #ծառեր ֊ին դա չասաց, քանի որ իրենք իրան չէին հասկանա։ #ուտենց
Անարխիստը եւ «Երազ» ավտոմեքենան, Արման Գրիգորյան #Anarchist and #Yeraz #automobile #Arman-Grigorian #contemporary-art #art #painters #armenian-painters #խաշ #խորոված #ճուտ #Երազ #ավտոմեքենա #ավտո #Անարխիստ #Արման֊Գրիգորյան #արվեստ