ասք խելքի և ազատության կապի մասին

Կոնրադ Լոռենց, «Սողոման թագավորի մատանին»

Փաստորեն, նենց ա ստացվում, որ խելացի կենդանիները սիրում, գնահատում, և օգտագործում են ազատությունը, հնարավորությունները, և իրենց իսկ ունակությունները։ Իսկ առանց ազատության՝ տառապում են։

Ի տարբերություն նրանց, ավելի տկարամիտ կենդանիների ազատության ձգտումը այնքան էլ արտահայտված չէ։

Ես գրել եմ, որ ավելի զարգացած մարդիկ ավելի շատ և կարևոր պահանջներ ունեն։ Նույնիսկ, Տանամայի հետ եկանք մի այլ բուրգի գաղափարին, որը Մասլոուի բուրգի շուռ տվածն է արտաքինից։ Այսինքն, y առանցքով՝ զարգացվածություն, x առանցքով՝ պահանջներ։ Զարգացվածության հետ աճում են և պահանջները․ Դժվար է ասել, արդյո՞ք ավելի զարգացած մարդուն ավելի դժվար է բավարարել իր պահանջները։ Չնայած կարիքների աճած տիրույթին, նա կարող է ունենալ ֆոռա, իր խելքն ու միտքը, ու այդ հնարավորությունները կիրառելով, ավելի հեշտ բավականացնի իր պահանջները, քան ոչ զարգացած մարդը։

Նաև, «ինչպես տարբերել սպառողությունը չսպառողությունից» տեքստում գրել եմ այն մասին, որ չսպառող մարդիկ օգտագործում են իրենց հնարավորությունները, կամ ձեռք բերած իրերը։ Նրանք գիտեն ինչպես օգտագործել։ Կամ սովորում են ունակ լինել։

Ավելի խելացի կենդանիները ավելի հետաքրքրասեր են, իսկ ավելի բութ կենդանիները՝ պակաս։ Դա նույնպես հանգամանքներից մեկն է որ ստիպում է իրենց շրջել, և որից և բխում է շարժման կարիքը։ Որովհետև հետաքրքրասիրությունը օգնում է հասնելու կոնտրոլին, իմանալու աշխարհը, և հետևաբար՝ կիրառելու այդ գիտելիքը։

Հակառակ դեպքում, հաճախ ստացվում է այնպես, որ եթե դու չես վերահսկում իրավիճակը, ապա այն վերահսկում է քեզ։

Իսկ ինչու՞ են ավելի զարգացած կենդանիները ավելի հետաքրքրասե՞ր։ Ինձ թվում է որպիսի օգտագործեն եղած մտավոր կարողությունները, անգործ չթողնեն «քոմփյութեյշնլ փաուեր», այսպես ասած։ Որովհետև դա բանական է, օգտագործել եղած մտավոր ռեսուրսները։

Ազատություն, և հնարավորություն օգտագործել ռեսուրսները՝ դրան ձգտում են զարգացած և խելացի էակները։

Նրանք ձգտում են իմանալ, ինչպես օգտագործել իրենց համակարգիչները, մեքենաները, ֆոտոխցիկները, նույնիսկ պարզապես ծրագրերը։ Նրանք հետազոտում են, փորձում են, կտացնում են այստեղ-այնտեղ, որ հասկանան ինչպես է այս ծրագիրը աշխատում։ Նրանք կարդում են ձեռնարկներ, եթե հնարավոր է։

Փաստորեն, ազատության ձգտումը և խելքը՝ անբաժանելի են։ Խելացի մարդը առանց սովորելու ունակության, օրինակ առանց գրքերի, կամ առանց խոսքի ազատության, օրինակ ավտորիտար ռեժիմի ժամանակ, իրեն զգում է համեմատելի նրան, ինչպես իրեն զգում է գայլը վանդակի մեջ։

Եվ արժանի է կարեկցանքի։

ու տենց

պիտակներ՝ ազատ ծրագրային ապահովում  ազատութիւն  գրքեր  էթոլոգիա  ժողովրդավարութիւն  կենդանիներ  Կոնրադ Լորենց  հոգեբանութիւն  մարդիկ  մէջբերում  պահանջներ  սեր