ասք պատմական անհրաժեշտութեան մասին

Մարդուն չպէտք է «լինուքս» «տեղակայել», եթէ նա չի ուզում, չի խնդրել։ Չպէտք է «գովազդել», ասել ինչով է լաւ ու յետոյ տեղակայել։ Թող ինքը իմանայ ինչ է, նոր ուզի, փնտրի միջոց։ Իսկ այնժամ, քո օգնութիւնը գուցէ եւ պէտք չի լինի։

Նաեւ չպէտք է սովորեցնել ինչ֊որ բան, եթէ նա չի խնդրել։ Եթէ չի ուզում։

Մարդը պէտք է նա հասկանայ, ինչ է իրեն պէտք, ինքը ձգուի։ Այդ ժամանակ նոր, տուածդ գնահատուելու է, աղբը չի նետուելու։ Կամ սերուանտի վրայ չի դրուելու, որ փոշի հաւաքի։

Այսպէս, ինչպէս մարդկանց հետ, այնպէս էլ հասարակութեան։ Հասարակութեան համար չպէտք է այն անել, ինչ իրեն պէտք չէ։ Ու առաւել եւս իմ պէս մարդ չպէստք է անի, քանի որ ես ըստ հասարակութեան, այդ հասարակութեան անդամ չեմ։ Ես օտար եմ։ Ինչո՞ւ։

Շատ պարզ, ես Թիւրինգի թեստը չեմ անցնում։ Երբ ինձ հետ զրուցում են, մտածում են, որ ես դրսից եմ։ Ու չեն հաւատում, որ տեղացի եմ։ Ուրեմն, այդպէս էլ կայ։ Տեղացի չեմ։ Հայաստանից չեմ։ Հայ չեմ։ Իսկ տեղական նախագծեր պիտի տեղացի մարդ անի։ Երբ այդպիսի տեղացի յայտնուի։ Որովհետեւ այնժամ է պէտք լինելու, երբ յայտնւում է Մարքսի ասած «պատմական անհրաժեշտութիւնը»։ Իսկ մինչ այդ պէտք չէ։

եւ այդպէս

հ․ գ․ մտածում էի, եթէ իմ իմացած մարդուն բերեմ բարքեմփի, ես նրան կեղծ հայաստան եմ ցոյց տալու։ չեմ կարող ներկայացնել իրական հայաստանը, քանի որ ես իրական հայ չեմ ու իրական հայի պէս ինձ չեմ պահելու։ այնպէս թիւր կարծիք կը ձեւաւորեմ մեր մասին։

ասք աւելի լաւ թէյի մասին

— Բա էս ո՞նց է մեր խոհանոցն ես հասել,— հարցնում է ինձ,— այդքան հեռու…

ինչն է մեր մօտ ինձ դուր գալիս, ամէն հարկում մի քանի ծուռ դրած խոհանոց կայ, իրենց ստոյկաներով, ու ազատ սրճով, թէյով։ իսկ խոհանոցի միւս կողմից խփած է մեծ շախմատի տախտակ, այն որ մագնիսոտ կպչուն խաղաքարերով են, ու որ պատկերասփիւռ֊ով էին օգտագործում շախմատային հաղորդումների ժամանակ՝ այդ տախտակների շուրջը հաւաքւում են մի քանի հոգով, խաղում, հետեւում։

— Ես ձեզ մօտ պանայեխած եմ արել,— բացատրում եմ, — քանի որ մեր մօտի խոհանոցում կանաչ թէյ այլեւս չկայ։ Յետոյ գնում էի թէյի հետեւից էսինչ թմի խոհանոց, յետոյ էնինչ, հիմա էլ հասայ ձեզ մօտ։

— Պարզ է,— ասում է,— դէ տես, էս տեմպերով երկրից դուրս հասնելն էլ է հնարաւոր։

Այնպէս որ զգօն եղէք պահանջների հանդէպ, աւելի լաւ թէյ կեանք հետապնդելով, կարող է ձեզ գտնէք մի այլ երկրում։

ու տենց

ասք այփադ ուզելու մասին

տենց, երեկ պատմել են, որ մեկը այփադ է ուզում, չորս հարյուր հազար արժի, ու մտածում է որտեղից փող ճարի, առնի։

այփադ/այֆոն ուզելն իմ համար դասագրքային օրինակ է, երբ ես ասում եմ, որ զարգացման հետ ոչ միայն պահանջները մեծանում են, այլ եւ նվազում ֊ ի․ե․ եթե զարգանում ես, պարզվում է, որ քեզ ոչ մի այփադ էլ պետք չէ։

Ու տենց, ասում էին, բացատրում ենք, որ չարժի, որ շատ ավելի էժան, շատ ավելի լավ բաներ կան, իսկ որ եթե նոութ վերցնի, ու մի հատ էլ ազատ ՕՀ դրա վրա, ապա այն հիմար սահմանափակումները չի ունենա, իսկ նա չի ընդունում, չի ընկալում։

Ու ես ասում էի ֊ դե դա էլ իր զարգացման մասին է, եթե նա այփադ չառնի, նա համ վատ է իրեն զգալու որ այփադ չունի, համ էլ չի կարողանա գնահատել այն, ինչ ունի։

Ու որ նրան մտափոխել չի լինի, որովհետեւ երբեք չգիտես ինչի է նա ուզում այփադ ֊ այսինքն այն պատճառները, որ նա բերում է՝ դրանով հեշտ է ինտերնետ գողանալ, օրինակ, համ անհեթեթ են, համ սուտ։

Իսկ իրական պատճառները մենք երբեք չենք իմանա, ոչ միայն այն պատճառով որ պետք է իրեն փորել երկար, ու երկար, ու հասկանալ այս կամ այն սահմանումը իր մեջ որտեղից է, այլ նաեւ այն պատճառով, որ նա ինքը իրեն ազնիվ չի ասի որն է պատճառը, ուր մնաց մեզ

Ու մենք կարող ենք միայն ենթադրել որ նա ունի որոշակի զգացումներ, ապրումներ, որ նա կապում է այդ սարքի հետ՝ օրինակ, նա ունի ինչ֊որ բաների պակաս, այլ խոսքերով ֊ դատարկութոյւն, ու իրան պետք է այն լրացնել։ Նրան պետք է , գուցե որ նրան զվարճացնեն։ Կամ նրան պետք է որ դա լինի վեհության ատրիբուտ, ու որ մարդիկ մտածեն ֊օօօօ ֊ իր մոտ այփադ է։

Կամ նա կարծում է որ ամեն իրեն հարգող մարդ պետք է այփադ ունենա, ու առանց դրա, նա իրեն լավ չի զգում։

Իհարկե, ես կարծում եմ, որ երբ նա այն ունենա, այդ ուրախությունը կտեւի հինգ րոպե։ Որովհետեւ դատարկությունը անհնար է փակել այփադով։

Ու նա կփնտրի մի այլ բան։ Ասենք նոր ծիտ։ Կամ նոր հեռուստացույց ֊ «էն որ սքայփով է, գիտե՞ք, ու նոր էկրանով»։ Կամ ինչ֊որ մի բան, քանի որ, ինչպես Ֆրոմը գրում է, նա ծտի ձագի պես բաց բերանով սպասում է, որ այդ բերանի մեջ ճիճու դնեն։ Դա է խնդիրը։ Այփադը ռեալիզացիայի դետալ է

Ընդամենը։

ու տենց

ասք պահանջների աստղի մասին

Մի երկու տարի առաջ մենք Տանամասիի հետ խոսում էինք այն մասին, որ ինչքան մարդը ավելի զարգացած է, այնքան շատ են իր պահանջները։

Օրինակ, եթե կարդալ գիտես, ապա քեզ արդեն պետք է գիրք, եթե գրականության ճաշակ ունես, ապա լավ գիրք, հետո մարդ, ում հետ կարող ես կարդացածդ քննարկել, եթե այնքան զարգացած ես, որ ունես արտահայտելու բան, քեզ պետք է ժամանակ ու գործիքներ այն արտահայտելու համար ֊ ներկ, կարգիչ, վրձին, եւ այլն։

Ու Արմինեն առաջարկեց մի նոր բուրգ, Մասլոուի բուրգը վվերխ տորմաշկամի, որն արտահայտում է ինչպես են պահանջները մեծանում զարգացման հետ։

Այսօր էլ սա կարդացի ու հիշեցի ինչպես ընկերս ասաց, որ ոչ թե դեռ, այլ արդեն չունի սքայփ։

Դա տեքնոլոգիաներում էլ է լինում։

Եթե մարդն ինձ հարցնում է, ինչպե՞ս անեմ, որ ասենք սենց լինի, ու ահավոր խուճուճ բան նկարագրում։

Նրան հարցնում եմ, ինչի՞դ է պետք։

Ասում է ֊ որովհետեւ ֊ ու նկարագրում խնդիրը։

Իսկ ես գիտեմ, որ խնդիրը շատ ավելի պարզ լուծում ունի։

Իսկ երբեմն դա նույնիսկ խնդիր էլ չէ բնավ։

Այնպես որ զարգացումը ոչ միայն նոր պահանջներ է ավելացնում, այլ եւ ջնջում լիքը հին պահանջ ֊ մարդը գիտակցում է որ իրականում նրան լիքը բան պետք չէ։

Ամենապարզ հանրամատչելի օրինակները ֊ սքայփն ու ֆլեշն են։ ։Ճ

Ու այսպիսով մեր շուռ տված բուրգը վերածվում է Դավթի աստղի՝

Այնպես որ զգոն եղեք, ձեր պահանջները միաժամանակ կարող են եւ աճել եւ նվազել։

ու տենց

ասք պահանջների բուրգի մասին

Տանամասին մեջբերում է Ֆրոմին ու ավելացնում՝

Правда и то, что вполне оправдана потребность в увеличении потребления по мере культурного развития человека в связи с тем, что у него появляются все более высокие запросы: ему нужно лучше питаться, ему нужны предметы, доставляющие эстетическое наслаждение, книги и т. д.

Ֆրոմից էս հատվածը խոսում ա իմ ու Նորայրի էն համատեղ մտքի հետ, թե Մասլոուի բուրգը արժեր գլխի վայր շուռ տալ պահանջմունքների հերթականությանը ձեռք չտալով ու նա այդպես կարտահայտեր անհատական մակարդակում մարդու զարգացման ընթացքում նրա պահանջմունքների լայնացման, ռոջերսյան լեզվով ու նրա փիլիսոփայությանը համահունչ ասած՝ պահանջմունքների դիֆերենցիացիայի գործընթացը: Այդպես օրինակ՝ ֆիզիոլոգիական պահանջմունքները իրենց քանակով ու տեսակներով, ոչ ինտենսիվությամբ, ավելի քիչ են, քան սոցիալականները, նմանապես և ինքնաիրացման պահանջմունքի տեսակները սոցիալականի համեմատ ու այդպես շարունակ:

Պարզապես պետք ա նշել, որ իրական զարգացման դեպքում սպառումը, պահանջմունքների բավարարումը բնավ ինքնանպատակ չէ: Այսինքն՝ մենք խոսում ենք ամեն դեպքում հասուն ու առողջ մարդու մասին: Մնացածը՝ արդեն ուրիշ հարց է:

շարունակությունը այստեղ։

_եւ այդպես _