Ակնհայտ ա, որ միշտ կլինեն մարդիկ ով կուզենա այլ մարդկանց ազատության հաշվին օգուտ քաղել։
Ու դա է, կարծում եմ, որ դասական, արքետիպային չարն է։
Այսպիսով, չարը միշտ կլինի, հարցը նրա մեջ է, թե ում կողմից ես, չարի թե բարու։ Այո, արքետիպերով եմ խոսում ու հատուկ։
Քո ընտրությունն է, լինել չար, ու փորձել այլ մարդկանց հաշվին ապրել, օգնել այդ չար մարդկանց, թե լինել բարի, ու պայքարել չարի դեմ։
Պայքարը, ի դեպ չի նշանակում «թախտին նստել» այլ նշանակում է խաղալ։
Պասիվ խաղացողները միշտ պարտվում են։ Շախմատում եթե չես խաղում, պարտվում ես։ Անհնար է միայն պաշտպանվել։
Բացի դրանից, երկու կողմն ել ունեն ուժեղ զենք՝ կրթություն։ Ավելի ճիշտ, մի դեպքում դա կրթությունն է, իսկ մյուս դեպքում՝ ուղեղի լվացում։
Բարի կողմի դեպքում, դա իրոք կրթություն է, բարին ձգտում է ճշմարտությանը, իսկ չարը ձգտում է չճշմարտությանը։ (տես 1984)
Ու ինչքան ավելի կիրթ մարդիկ լինեն, ով գիտակցում է որտեղ է ավարտվում իրենց ազատությունը, ու ինչքան համառ և հեքիաթային благородный լինեն, այնքան բարին կլինի աշխարհը։
ու տենց
Ինքներդ ել գիտեք որ բանտից դուրս եկած տղերքը մի ուրիշ ձև հարգանք ունեն։
Իսկ մեկ ծեծվածին երկու չծեծվածի հետ են փոխանակում։
Փաստորեն, նենց ա ստացվում, որ Նիկոլը արդեն ծեծված նստած հելած տղա ա լինելու, այսինքն, ինչպես և ամեն կարգին հեքիաթային հերոս, յոթ սարեր անցած, յոթ ձորեր անցած, հազարան բլբուլ գտած փորձություններ անցած, ու ըստ սցենարի իրան հասնում ա նախագահ և սիրուն աղջիկ։
ու տենց