Եթէ այլ մարդիկ չեն հասկանում մեր վարքագիծը՝ ապա ի՞նչ։ Իրենց պահանջը, որ մենք պէտք է անենք միայն այն, ինչ իրենք հասկանում են՝ մեզ թելադրելու փորձ է։ Եթէ մեզ ընկալում են «ասոցիալ», կամ «ոչ բանական», ապա թող այդպէս ընկալեն։ Սովորաբար իրենց նեղացնում է մեր ազատութիւնը եւ մեր ազատ լինելու խիզախութիւնը։ Մենք ոչ մէկին բացատրութիւն կամ հաշուետւութիւն տալ պարտաւոր չենք, քանի մեր գործողութիւնները չեն վնասում իրենց կամ խախտում իրենց սահմանները։
Քանի՞ կեանք է կործանուել այդ «բացատրելու» պահանջով, որը ենթադրում է, որ բացատրութիւնը պէտք է լինի «հասկացուած»՝ այսինքն վաւերացուած։ Թող քո քայլերը դատեն, եւ քո քայլերից՝ իրական մտադրութիւնները, բայց իմացիր, որ ազատ անձը պարտաւոր է բացատրութիւն տալ միայն ինքն իրեն՝ իր բանականութեանը եւ իր գիտակցութեանը, եւ մի քանիսին, ով ունի արդարացուած բացատրութեան պահանջ։
Էրիխ ֆրոմ, «Լինելու արուեստը» գրքից։
#ազատութիւն #մէջբերում #բացատրութիւն #գիրք #մարդիկ #հոգեբանութիւն #էրիխ_ֆրոմ #քաղուածք #կեանք #արուեստ
— կարո՞ղ էք բացատրել ինչով է տարբերւում օբյեկտ կողմնորոշուած ծրագրաւորումը հնաոճ պրոցեդուրալ ծրագրաւորումից։
— իհարկէ։ Նախ, դու կարող ես ստեղծել ծրագիր առանց իմանալու ինչպէս գրել կոդ։ երկրորդը, կարող ես նախագծել գրաֆիկական միջավայրում։ երրորդը, հեշտութեամբ կարող ես փոփոխել կամ վրիպազերծել քո կոդը։
Պարզւում է, որ օկծ֊ն նշանակում է որ դու կարող ես ստեղծել ծրագիր առանց կոդ գրել իմանալու։ Որ չես կարող գրել օկծ կոդ առանց գրաֆիկական միջավայրի։ ու չես կարող հեշտութեամբ փոխել կամ վրիպազերծել գրածդ եթէ օկծ ոճով չես գրել։ երբեք ուշ չէ սովորել։
#ծրագրաւորում #ջէն_լիւյիս #օբյեկտ_կողմնորոշուած_ծրագրաւորում #օկծ #ծրագրաւորում #պարզ_բացատրութիւն #բացատրութիւն