ասք ընտրությունների մասին

արդեն մարդիկ վախ են արտահայտում մեկնաբանություններում հոլիվարների, խուսափում են քաղաքականությունից զրուցել հարաբերությունները չփչացնելու համար։

մի վախեցեք, զրուցեք։

եթե ունակ չեք ընդունել այլ մարդուն ամբողջությամբ, իր հավատքով, բանական կամ ոչ բանական համոզմունքներով ու իր արժեքներով, ուրեմն՝ մի ընդունեք։ Ինքը այդպիսինն ա, այսպես ա մտածում, ռեալիստ եղեք։ Չի լինում հանդուրժել, ուրեմն պետք չէ։ Շատ լավ է որ պարզեցիք ով ով է։

աչք փակել ու չտեսնել իր որոշակի մասերը կամ շերտերը ինքնախաբեություն է,  այսինքն ինքներդ ձեզ անհարգանք։

իսկ թե ունակ եք մարդուն ընդունել ամբողջովին, ապա ընդունեք, այս դեպքում բնականաբար վախենալու բան էլ չկա։

ու տենց

պիտակներ՝ ընտրութիւններ  հոգեբանութիւն  մտքեր  վեճեր