=> gemini://causa-arcana.com/ru/blog/2021/10/15/david-friedman-interview.gmi
դէւիդ ֆրիդմանը չի իմանում որ խսհմ֊ում այլ կուսակցութիւն չկար, ինչպէս նաեւ ընտրում էին մի թեկնածուից։ (:
#էկրանահան #ռուսերէն #խսհմ #ընտրութիւններ #պատմութիւն
տարօնը էրդողանի մասին՝
#յօդուած #ընտրութիւններ
այստեղ կարեւոր ա որ ասում ա՝ գնացէք քուէարկէք, չնայած չէք հաւանում ում էք ձայն տալիս։ զի ձեր երազածը չի լինի, բայց գոնէ պակաս վնաս տայ։
առաել եւս որ շատ են հիասթափուածները, կամ ընտրութիւններին չհաւատողները, «ամէն ինչ ծախուած ա» ասողները։
մի քիչ մեր լեզուով վերաձեւակերպեցի, բայց սա ա իր ասածը, ու շատ կարեւոր ա։
համ էլ ուրբանիստիկայի մասին շատ լաւ ալիք ա, եթէ չէիք հետեւում։
#ուրբանիստիկա #քաղաքականութիւն #ընտրութիւններ
սա սփիւռք չի ֆեդերացուել, յղումը տամ՝
https://ծմակուտ.հայ/content/14536513/
#պլենում #կոմկուս #թերթ #2021 #կոմունիստական_կուսակցութիւն #գիւմրի #լենինական #քաղաքականութիւն #ինտերնացիոնալ #զիւգանով #կոմունիզմ #հայ-ռուսական_յարաբերութիւններ #ելոյթ #արձանագրութիւն #յօդուած #գիւմրի #գորիս #տիմ #ընտրութիւններ
ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ՊԼԵՆՈՒՄԸ
Սոյն թուականի սեպտեմբերի 26ին տեղի ունեցաւ Հայաստանի Կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական Կոմիտէի հերթական Պլենումը։ Պլենումի աշխատանքներին ներկայ էին պլենումի 98 անդամներից 62ը, 19 հոգի մասնակցում էին առցանց ռեժիմով, պլենումից պլենում ընկած ժամանակահատուածում մահացել էին 17 անդամ, մասնակցում էին նաեւ պլենումի անդամութեան թեկնածուներ եւ հրաւիրրուածներ։
Նախքան պլենումի աշխատանքները սկսելը, պլենումի անդամներն ու բոլոր ներկաները մէկ րոպէ լռութեամբ հարգեցին 44 օրեայ Արցախեան պատերազմի զոհերի յիշատակը։
Պլենումի անդամները միաձայն ընտրեցին Երջանիկ Ղազարեանին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։ Ընտրուեց նաեւ Կենտկոմի քարտուղարների կազմը։ ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար ընտրուեց Գագիկ Մանուկեանը, իսկ ընկերներ Անդրանիկ Ղուկասեանը, Բորիս Գիւրջեանը, Աշօտ Պապեանը եւ Մհեր Օհանեանը ընտրուեցին Կենտկոմի քարտուղարներ։
Կատարուեց Կենտկոմի պլենումի համալրում 17 անդամներով, ինչպէս նաեւ ՀԿԿ Կենտկոմի պլենումը հաստատեց Կենտկոմի բիւրօյի ընդլայնուած կազմը։
ՀԿԿ Կենտկոմի նորընտիր առաջին քարտուղարը հանդէս եկաւ ելոյթով, որում անդրադարձ կատարուեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, հայ֊ռուսական յարաբերութիւններին, կայանալիք ՏԻՄ ընտրութիւններին եւ կուսակցութեան հետագայ անելիքներին։
Ընկեր Ղազարեանն իր խօսքում նշեց, որ կոմունիստները գալիս են իշխանութիւն վերցնելու եւ կրկին տէր կանգնելու իրենց կառուցած երկրին։
Ելոյթ ունեցան նաեւ ընկերներ Գագիկ Մանուկեանն ու Անդրանիկ Ղուկասեանը։ Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ նաեւ Ռուսաստանի Դաշնութեան Կոմունիստական կուսակցութեան Կենտկոմի քարտուղար, հայրենակիցների հետ կապերի կոմիտէի նախագահի տեղակալ Կազբէկ Տայսաեւը, ով փոխանցեց ՌԴ Կոմկուսի նախագահ Գ․ Ա․ Զիւգանովի ողջոյնը հայ կոմունիստներին եւ իր ելոյթում նոյնպէս ընդգծեց հայ֊ռուսական յարաբերութիւնների կարեւորութիւնն ու դրանց խորացման անհրաժեշտութիւնը։
Պլենումն աւարտեց իր աշխատանքները «ինտերնացիոնալի» հնչիւնների ներքոյ։
ՅԱՐԳԵԼԻ ԼԵՆԻՆԱԿԱՆՑԻՆԵՐ, ԳԻՒՄՐԵՑԻՆԵՐ՝
Մեր կուսակցութեան ցուցակի հաստատումը մերժուեց Գորիսի տարածքային ընտրական յանձնաժողովի կողմից, ինչպէս նաեւ Ղափանի ու Սիւնիքի Վարչական դատարանի կողմից։ Շատ ուժեր կան, որոնք արդէն իսկ հասկանում են մեր խօսքի ու գործի շիտակ ուժն ու կարողութիւնը։ Այդ պատճառով էլ առաւել է կրկնապատկւում մեր կուսակցութեան յաղթանակի նշանակութիւնն ու կարեւորութիւնը Գիւմրիում՝ համայն Հայաստանի համար։
#պլենում #կոմկուս #թերթ #2021 #կոմունիստական_կուսակցութիւն #գիւմրի #լենինական #քաղաքականութիւն #ինտերնացիոնալ #զիւգանով #կոմունիզմ #հայ-ռուսական_յարաբերութիւններ #ելոյթ #արձանագրութիւն #յօդուած #գիւմրի #գորիս #տիմ #ընտրութիւններ
այսօր մտել ենք սոնայի ծնողների մօտ, իսկ էնտեղ հեռուստացոյցով գիւմրու աւագանու նախընտրական դեբատներն էին։
ես զգացի ինձ ոնց որ տարանտինօյի հերոսը, որ մտնում ա կինոթատրոն ֆիլմի կէսից, էնտեղ կռիւ են անում, բայց չգիտի ո՞ւմ մասին անհանգստանայ, գիտի որ կայ լաւն ու վատը՝ եւ հարցնում ա մօտակայքում նստածին՝ ո՞վ ա լաւը։
տէնց, ուզում էի հարցնել՝ ո՞վ ա լաւը։
զի ինձ համար էսօր ակնյայտ ա՝ կայ լաւը ու վատն իր սփոյլերներով։
ու տէնց, էնտեղ կար մէկը, որ «թասիբով կուսակցութիւնների դաշինք» էր ներկայացնում։
շատ բնութագրող տեսք ունէր։
#թասիբ #ժողովրդավարութիւն #քաղաքականութիւն #ընտրութիւններ #գիւմրի #աւագանի #քաղաք
յ․ գ․ պէտք ա նշել, քպ֊ի ներկայացուցչին էլ անմիջապէս ճանաչեցի՝ դէմքին գրած էր որ քպ֊ից ա։
իսկ կոմունիստների ներկայացուցիչը նոյնիսկ «դեկրետ» բառն օգտագործեց՝ իրենից էլ էր ակնյայտ ով ա ու ինչ բեքգրաունդից։ (:
էսպէս, բոլորը տարբեր, եւ բոլորից ակնյայտ իրենք ով են։ #մարդիկ
յ․ յ․ գ․ էսօր կարծիք ա հնչել, որ «քանի որ բաղրամեանի այգին այլեւս փակ ա՝ ժողովրդավարութիւնը վերջացաւ», եւ դա իհարկէ մարդու կողմից էր, ով ժողովրդավարութեանը չի հաւատում, եւ փնտրում եւ գտնում ա այն ինչ յարմար ա։
սա՝ նախընտրական դեբատները՝ ժողովրդավարութեան ու յեղափոխութեան նուաճումն են։
մեր բոլորի նուաճումներից ա։ ու էդքան անկապ ա երբ ինքդ քո նուաճումը չես գնահատում ու չես նկատում։
#դրա_համար_ենք_յեղափոխութիւն_արել
գիտէ՞ք որն ա շատ կարեւոր՝ որ ոչ մէկ չի կասկածում որ ընտրութիւնները կեղծուած են։ բոլորը գիտեն՝ տէնց են քուէարկել մարդիկ։
#ընտրութիւններ #armvote21 #քաղաքականութիւն
սարեանով զոյգ էր անցնում, տղամարդն արդարանում էր՝
— ում ասելու էին, նրան ընտրելու էի։ իմ հացն ու ջուրը էդ տղուց ա։
լաւ նշան չի։
#ընտրութիւններ #armvote21 #ընտրակեղծիք #քաղաքականութիւն #զրոյց #փողոց #քաղաք
ասում ա՝
— սովէտի ժամանակ միշտ քուէարկում էինք՝ մեզ թերթիկները նախապէս բաժանում էին, ասում էին այդ օրը կը գաք կը գցէք։ մենք չէինք գնում, երեկոյեան մէկը գալիս տներով անցնում էր բոլորից հաւաքում էր թերթիկները տանում գցում տուփերի մէջ։
#ընտրութիւններ #սովէտ #խսհմ #ժողովրդավարութիւն #պատմութիւն
ուրեմն, այստեղից իմանում ենք, որ այդ հինգ կամ եօթ տոկոսը հաշւում են ընդհանուր կողմ քուէարկածների թուից։
դա նշանակում ա որ եթէ դիցուք հհ֊ում քուէարկել ա 100 հոգի, միայն իրենք ազդեցութիւն ու նշանակութիւն ունեն, իրենցից հինգը եթէ ձայն ա տուել որեւէ կուսակցութեան՝ այն անցնելու ա։
այսպիսով, քուէարկողների ընդհանուր ցածր մասնակցութիւնը, եթէ որոշ կուսակցութեան կողմ քուէարկածների թիւը բարձր ա, նշանակում ա որ այդ կուսակցութիւըն շատ շանսեր ունի անցնելու։
հիմա մանդատների քանակը հաշւում են սէնց՝
իւրաքանչիւր ցուցակին կողմ քուէարկուած քուէաթերթիկների թիւը բազմապատկւում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թուով, արդիւնքը բաժանւում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քուէարկուած քուէաթերթիկների ընդհանուր թուի վրայ, եւ առանձնացւում են ամբողջ թուերը, որոնք իւրաքանչիւր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թուերն են։
այսքանը 121-122 էջերում ա։
դա նոյնպէս այն մասին ա որ ուժը կարող ա ստանալ բաւական շատ տեղեր նոյնիսկ եթէ երկրի փոքրամասնութիւնն ա գնացել քուէարկութեան։
ապա հաշւում են, արդեօք տեղերի մեծամասնուիւնը ինչ֊որ մէկին հասել ա (բայց այդ տեղերի մեծամասնութիւնը չի նշանակում որ ընտրելու իրաւունք ունեցող քաղաքացիների մեծ մասը իրենց ձայն ա տուել), ու եթէ չի հասել, լինում ա երկրորդ փուլ, իսկ եթէ հասել ա, բայց բաւական շատ չի, իրենց ապահովւում ա աւելի շատ տեղ որ լինեն «կայուն» մեծամասնութիւն։
ու տէնց։
#քաղուածք #ընտրական_օրէնսգիրք #armvote2021 #ընտրութիւններ
#ընտրութիւններ #ակտուալ #պատկերապատում
այստեղ պոբեդինսկին պատմում ա ընտրական համակարգերի եւ դրանց թերութիւնների մասին։
սկսում ա յայտնի դէպքից՝ ինչպէս չնայած հիլարի քլինթոնը ստացաւ 48.2%, 46.1% հաւաքած դոնալդ թրամփն ա անցել։ գիտենք՝ զի նահանգներ եւ ընտրիչներ։
այդ վիճակը կարելի ա ստեղծել՝ այդպէս մասաչուսեթսի նահանգապէտ էլբրիջ թոմաս ջերին փոխելով ընտրական շրջանների սահմաններն այնպէս որ իր կուսակցութիւնը գրաւի աւելի շատ տեղ սենատում, չնայած նրան, որ ստացել ա ձայների փոքրամասնութիւն։
քարտէզի փոփոխութիւնը ներկայացուել էր ծաղրանկարում սալամանդրի տեսքով
եւ նման փոփոխութիւնը ստացել ա «ջերիմենդերինգ» անուանումը։ այդ մասին նոյնիսկ կայ յօդուած «սովետական հանրագիտարանում» որն այսօր հասանելի ա վիքիում։
ընտրութիւնների ժամանակ ամենակարեւոր ու տարածուած խնդիրներից ա՝ ձայների բաշխուածութիւնը։
թոյլ թեքնածուներ, որ չունեն յաղթանակի շանս, ձգում են իրենց վրայ ձայների որոշ քանակութիւն, ինչով թուլացնում են հիմնական մրցակիցների դիրքերը, եւ խանգարում են նրանց յաղթել։
յաճախ հնչող օրինակը՝ գերմանիան ա, եւ հիտլերի՝ իշխանութեան գալը։
հիմնական թեքնածուներն էին՝ նացիստների աջակցութիւնն ունեցող պաւլ ֆոն գինդենբուրգը եւ ցենտրիստ վիլգելմ մարկսը։
չնայած քիչ շանսեր ունենալուն, եւ իր կուսակցութեան՝ ընտրութիւններին չմասնակցելու որոշմանը, առաջադրուեց նաեւ կոմունիստ էրնստ թելմանը։
արդիւնքում, թելմանը հաւաքեց 6.4%, որոնց զգալի մասը պիտի հասնէր վիլգելմ մարկսին։ մարկսը ստացաւ 45.3%, իսկ պաւլ ֆոն գինդենբուրգը՝ 48.3%, յաղթեց ընտրութիւններում, եւ նշանակեց հիտլերին՝ կանցլեր։
եթէ թելմանը չմասնակցէր ընտրութիւններին, ըստ երեւոյթին յաղթանակը (51.7%) կը հասնէր վիլգելմ մարկսին, եւ նացիստները իշխանութեան չէին գայ։
նման դէպքեր յաճախ են լինում։ ամն 1992֊ին երրորդ թեքնածուն փաստօրէն օգնեց ընտրուել բիլլ քլինթոնին տանելով 18.9% ձայն ջորջ բուշից, իսկ 2000 թուին՝ 2.7% հաւաքած երրորդ թեքնածուն օգնեց ընտրուել ջորջ բուշ կրտսերին։
այս վիճակը ստեղծւում ա ինչպէս ինքնաբերաբար, այնպէս էլ արհեստականօրէն՝ այդ դէպքում մենք ունենք գործ «սփոյլեր թեքնածուների» հետ։ ու իրենց պատճառով կարող ա յաղթել թեքնածու, որ չունի մեծամասնութեան աջակցութիւնը։
նիւթիում հետաքրքիր այլ բաներ կան, իսկ ես ասեմ որ արդէն երկու անգամ յիշում եմ ինչպէս եմ տուել ձայն ոչ հիմնական թեքնածուին, ու դրանով փաստացի սատարել իմ ամենաչսիրած քաղաքական ուժերին։
#քաղաքականութիւն #ընտրութիւններ #ժողովրդավարութիւն #մաթեմ #պատմութիւն
https://www.youtube.com/watch?v=1CijrIa1r54
#ընտրութիւններ
https://www.youtube.com/watch?v=Wk1Zak79qtw
#քաղաքականութիւն #պատմութիւն #հարզազցոյց #հրանտ_տէր-աբրահամեան #հայաստանակենտրոն #թուրքիա #խաղ #օրակարգ #ընտրութիւններ
մեր այս «ընդդիմութեան» պահանջները ապշելու են, մշակութային շոկ են։
մենք ինչի՞ ենք սովոր՝ ընդդիմութեան պրոտեստների պահանջը՝ կամ ձայների վերահաշուարկն ա, կամ նոր ընտրութիւնները։
իսկ սրանք լրիւ հակաժողովրդավարական են՝ իրենց ընտրութիւններ, դեբատներ, պէտք չեն՝ իրենք ուղիղ, բացայայտ ասում են որ լոկ իշխանութիւն ա պէտք։
#ժողովրդավարութիւն #քաղաքականութիւն #պրոտեստ #ընտրութիւններ
https://www.youtube.com/watch?v=Dn-uq4gSQpk նիւթեր որ դիտում եմ, մտածում եմ՝
— ինչքան ակնյայտ կտեր ու ստեր կան, որ մարդիկ բարեյաջող ուտում են։ ու սատարում են արիւնարբու ռեժիմներին։ ̶խ̶ի̶՞̶ ինչի՞։ ու գուցէ գրաւի՞չ ա իրենց համար, ինչ֊որ խորը մակարդակում դա։ ինչպէս մարդիկ հակուած են արդարացնել հիտլերին, ու երբ աւելի համարձակ են լինում, ու աւելի բարենպաստ պայմաններում՝ հերոսացնում են։
— մեզ հեռուից հեռու ինչքան անհասակնալի ա որ աֆրիկայի տարբեր հարեւան էթնոսներ իրար հետ եօլա չեն գնում։ մտածում ենք՝ ի՞նչ են կիսել՝ թող հանգիստ վեր ընկնեն, ապրեն։ եթէ չունենայինք մեր հայ֊ադրբեջանա֊թուրքական բեքգրաունդը։ որի պատճառով լաւ էլ հասկանում ենք։
— ու հետեւաբար՝ ինչ ողբերգութիւն ա պետութիւն, ուր մարդկանց խմբեր դիսկրիմինացուած են։ ամէն խումբ իրաւունք ունի հանգիստ ու ազատ ապրել, առանց մտածելու փախուստի մասին այլ տեղ՝ այլ տեղ ուր իրան չեն սպասում, ուր նա ֆիթ չի լինի, ուր նա բեռ կը լինի։
ու տէնց։
#ուգանդա #աֆրիկա #դիկտատուրա #ընտրութիւններ #ազատութիւն
հետաքրքիր ա, ոնց կը բաշխուեն թարմփ֊բայդեն ձայները։
օրինակ՝ թրամփը շատ շատերին հիասթափեցրել ա։ ասում էր՝ հէնց գամ՝ սա կանեմ, նա կանեմ՝ ու ակնյայտ էր, որ ամն֊ի հաւասարակշռուած համակարգի պարագայում, շատ բան չի կարողանայ անել։
հետեւաբար, պէտք ա որ լինեն լիքը հիասթափուածներ, ով կասեն, թէ բան չի փոխուել, ընդամէնը նիկոլը սերժով օբաման թրամփով ա փոխուել։
ու հարց ա՝ ի՞նչ են անելու ձայների հետ այդ հիասթափուածները՝ քուէարկելո՞ւ են, տալու են դեմոկրատների՞ն, թէ՞ թրամփին։ կամ արդե՞օք շատ են իրենք։
#ընտրութիւններ #ժողովրդավարութիւն #ամն #հանրութիւն
— բա ո՞նց անել, որ ոստիկանութիւնը միշտ ընկնի ընտրակաշառք բաժանողների հետեւից, ոչ միայն էս ընտրութիւններին, անկախ նրանից ինչ իշխանութիւն ա։ — աւանդոյթ պէտք ա ձեւաւորուի։ — կարո՞ղ ա համակարգի հարց ա։ — ֆրանսիայում ընտրութիւնները կազմակերպում ա ոստիկանութիւնը, ընտրական յանձնաժողովի նախագահը ենթարկւում ա ոստիկանապետին, ոստիկանապետին նշանակում ա նախագահը։ կարայ, զանգի չէ՞, բայց չի զանգում։ աւանդոյթ ա ձեւաւորուել, որ էդ գիծը չեն անցնում։ ստեղ էլ ոստիկանին չեն կարող ասել՝ գնա մարդ սպանի։ — մէկ էլ թղթի հարց ա։ ո՞նց են մարդ ցրում՝ թղթով հրաման չեն գրում։ ասում են՝ գնա ցրի։ որովհետեւ հակասահմանադրական հրամանի համար, որը թղթով ա, ստորագրած ա, պատասխան են տալու։ — ֆրանսիայում նման բան ասեն՝ ասելու ա՝ թղթով գրէք, չէ՝ չէ։ իսկ թղթով ոչ ոք չի գրի։ — մեր մետրօյում, որ բացուեց, փորձում էին ծխել։ լիքը հետեւել են, տուգանում էին, որ տէնց բան չլինի։ — մեր մետրօյո՞ւմ։ — հա բա։ հիմա ծնուած օրուանից դու չես տեսել չէ՞ որ մետրօյում ծխեն։ մտքով էլ չի անցնի։ — ես որ էս ֆիրման եկել էի, ապշել էի, որ մարդիկ ծխարան են գնում ծխելու։ ծխարա՞ն՝ էդ ի՞նչ ա։ մեր նախկին տեղում ով ուր, երբ հաւէսը եկաւ ծխում էր։ մտածեցի՝ դա չիւո տեխնիկա դաշլա՝ ծխարան։ սրանք զուգարանից յետոյ ձեռք էլ կը լուանան։ — բայց էդ քո նախկին տեղից էլի մարդ ստեղ ընդունենք՝ գնալու ա ծխարան, ու ձեռք էլ ա լուալու։ — հաստատ։
#քաղաքականութիւն #մետրօ #ծխարան #ընտրութիւններ #ընտրակաշառք #աւանդոյթ #ոստիկանութիւն #օրէնք #զրոյց
սա՝ https://res.elections.am/images/districts.gif ընտրական տարածքներն են։ ու էս թուղթը՝ https://res.elections.am/images/doc/result09.12.18bydistricts.pdf
էս լոռեցիք գժո՞ւել են, ամենաշատը հանրապետականը լոռուայ մարզում ա ստացել՝ 7.07%։
երկրորդ տեղում երեւանի թիւ 4 տիրոյթն ա՝ կենտրոն, էրեմունի, նորք֊մարաշ, նուբարաշէն՝ 6.45%։ երրորդը, մի քիչ հետ մնաց արարատի մարզը՝ 6.39%։ տաւուշ՝ 4.37%։
#ընտրութիւններ #լոռի
#քուէ #քուէարկութնւն #ընտրութիւններ #քաղաքականութիւն #խոմսկի #գիրք
— ես էլ չեմ հանդուրժում որ ինձ բողոքում են։ էն օրն էլ գորիսից բարեկամ էր եկել, բողոքում էր։ ես անմիջապէս հարցնում եմ՝ «ո՞ւմ ես ընտրել»։ հասկանում եմ, էդ մարդը զինուորական էր, բայց իրեն չեն ծեծել չէ՞, իր էրեխեքին չեն տարել պահել, էս 2008֊ը չի որ յիշո՞ւմ էք, լեւոնի վստահուած անձանց տարել մի շաբաթ աւանի նկուղում պահում էին… կարճ ասած, մի անգամից հարցնում եմ՝ «ո՞ւմ ես ընտրել»։ որ ասում են՝ «դէ ո՞ւմ ընտրէի», ասում եմ՝ «դու ընտրում ես ոչ թէ լաւը, այլ չարեաց փոքրագոյնը, իսկ հանրապետականը ոնց էլ լինի, չարեաց փոքրագոյնը չի»։ ես կարծում եմ որ էդ մարդիկ էլ բողոքելու տեղ չունեն, էլ չպէտք է ասեն՝ «գազը թանկ է, շաքարը թանկ է, նետ ու աղեղով ուղարկում են դրոների դէմ կռուել», պիտի ասեն՝ «շատ գոհ ենք, երջանիկ ենք որ Հայաստանի Հանրապետութիւնում ենք ապրում, ու բողոքելու բան չունենք»։
#զրոյց #ընտրութիւններ #քաղաքականութիւն #մէջբերում
մտածում եմ, ձայն վաճառելը — ըստ էութեան հոգեւոր, մտաւոր, գաղափարական, սոֆթուեր մարմնավաճառութիւն է։
իսկ եթէ քո կամքի, մտքի վրայ բռնացել են՝ դա մտաւոր, գաղափարական բռնաբարութիւն է։ եթէ քեզ սպառնացել են, ու դու իրենց ասածին ես ձայն տուել, դու բռնաբարուած ես։ իսկ եթէ քեզ փող են տուել, ու դու գնացել քուէարկել ես փողով՝ դա արդէն բռնաբարութիւն չէ, դա ինքնակամ է, երբ բոլորը գործարքից գոհ եւ բաւարարուած են մնում։
ըստ որում, սոֆթուեր մարմնավաճառութիւնը ձայն վաճառելով չի աւարտւում։ այնպիսի առօրեայ բանն ինչպէս ՃՈ֊ին կաշառք տալն ինչո՞վ է տարբերւում։ իսկ մարդիկ լինում են՝ հպարտանում են՝ ասում են՝ «խմած բռնել են, բայց փոխարէնը 150.000 տուգանէին, 8.000֊ով պրծայ»։ ոնց որ թէ հարիւր հազարանոց ապրանքն էժան է կարողացել առնել։
այստեղ մենք գալիս ենք «շուստրի»֊ութեան գաղափարին։
մարդիկ ստեղծել են ժամանակակից հանրապետութիւններ եւ օրէնքներ, որպէսզի սահմանեն բոլորի համար նոյն կանոնները ու դրանով նուազեցնեն «շուստրիութիւնը»։
ունես լաւ խանո՞ւթ, լա՞ւ ես թխում ու վաճառում, վիտրինադ սիրո՞ւն է, մօտդ գալի՞ս են՝ ապրես։ չէ՝ փորձիր աւելի լաւ աշխատել։ իսկ այ գնալ մրցակցի վիտրինան կոտրելը խաղի կանոններից դուրս է։
մենք որոշել ենք, որ կայ «հերթ» հասկացութիւն, ու առանց հերթ անցնելը ժամանակակից հասարակութեան կանոններին հակասում է։
այդ պատճառով շատ հեշտ է հասկանալ, որ ՀՀ֊ն օրէնքի երկիր չէ դիտելով ինչպէս են հայերը հերթ կանգնում, եւ ինչպէս են վարում։ ու նոյնիսկ գծերով չեն քշում։ վրացիները՝ ինչքան էլ իրենց մասին չասեն, թէ ահաւոր են վարում, իրենք յստակ գծերով են քշում։ գուցէ այդ պատճառով էլ վրաստանում հնարաւոր էր սաակաշուիլի իր բոլոր հետեւանքներով։
ու տենց։
ուզում եմ գրել փոստերներից եւ սլոգաններից։
բայց դիսքլեյմեր՝ ես ոչ պրոֆեսիոնալ սոց․ ինժեներ եմ, ոչ էլ դիզայներ։
ինչ գրում եմ՝ անձնական ընկալման մասին է, ու օբյեկտիւ լինելու պրետենզիա չունի։
սլոգաններ․
մենք ունենք հհկ֊ի «անվտանգութիւնն» ու հակ֊ի «խաղաղութիւնը»։
անվտանգութիւն բառի մէջ կայ վտանգ բառը։ «անվտանգութիւն» սլոգանը իմ համար սպառնալիքի մասին է։ ես հասկանում եմ այսպէս՝ վտանգաւոր է, մենք օկեանիայի հետ կռուի մէջ ենք, եւ առհասարակ շրջապատուած ենք թշնամիներով, այնպէս որ եկէք չկենտրոնանանք ինչ֊որ մանրուքների վրայ՝ տնտեսութեան վիճակ, կոռուպցիա, առողջապահութիւն՝ կարեւորն անվտանգութիւնն է։
թշնամու օղակի մէջ գտնուելու մասին խօսքերը՝ դիկտատուրաների աւանդական կուտն է։
«անվտանգութիւնն»՝ իմ համար ոչ թէ յոյս ներշնչող, այլ վախի մէջ պահող ուղերձ է՝ «տեսէք, է, վտանգաւո՛ր է, էլ մի՛։»։
«խաղաղութիւնը»՝ դրա լրիւ հակառակն է՝ պոզիտիւ ու բնաւ չմանիպուլատիւ սլոգան է։
ինձ թւում է այնքան ակնյայտ, որ «խաղաղութիւնը»՝ ժողովրդավարութեան մասին է, ազատ տնտեսութեան մասին է, միջազգային առեւտրի եւ համագործակցութեան մասին է, իսկ անվտանգութիւնը՝ դիկտատուրայի, եւ бесправие֊ի, խաղաղութեան եւ համագործակցութեան յոյս չտուող սլոգան է, անելանելիութեանը յղող սլոգան է։ ու այն, որ հհկ֊ն դա է ընտրել՝ ահագին բնութագրող է՝ իրենք ուրիշ առաջարկելու բան, ընդհանուր առմամբ, երեւի թէ չունեն։
ծառուկեան դաշինքի սլոգանները՝ կոչեր են՝ հաւատա, վստահիր, պահանջիր։ ինձ «հաւատա»֊ն յիշեցնում է «հաւատա որ փոխես»֊ը, ու առհասարակ, ինչի՞ պիտի հաւատամ կամ վստահեմ։ իմ ընկալմամբ «հաւատա» ասողը նա է, ով արդէն իրեն վարկաբեկել է, ու այսպէս համոզում է՝ «ես այլեւս լաւը կը լինեմ, հաւատա, վստահիր»։ եթէ հաւատալ եւ վստահել պէտք է առաջադրուողներին, ապա, երեւի, պահանջել նո՞յնպէս իրենցից է պէտք։ ասում էք, որ ընտրելուց յետոյ մի հատ էլ պէտք է լինելու պահանջե՞լ որ խոստումնե՞րը կատարէք։ լո՞ւրջ։
անուանումներ․
ելք֊ը, դէ, տեղով սլոգան է, որը, երեւի շատ լաւ միտք էր։ գուցէ յղում է իրավիճակից ընդհանուր առմամբ իսկ մասնաւորապէս՝ ԵՏՄ֊ից անյապաղ ելքին։ ելք֊ն իհարկէ աւելի լաւ է, քան «ելք չկայ»֊ն, յոյս ներշնչող է։ նաեւ շեշտող է, որ այժմ վիճակը բնաւ լաւը չէ։ ոչ թէ՝ «ապրելու ենք աւելի լաւ», ինչպէս ասում էին կոմունիստներն ու այսօր ասում է հհկ֊ն։
ելք֊ի անյապաղութիւնը սակայն ինձ լուրջ չի թւում․ ես կը հասկանայի, եթէ իրենք ասէին նման մի բան՝ «մենք կը ջանանք առանց ռդ֊ի հետ յարաբերութիւնները փչացնելու հնարաւորինս լաւացնել կապերն արեւմուտքի հետ, ու կարծում ենք, որ դա հնարաւոր է»։ այդ ԵՏՄ֊ն էլ գուցէ ինքն իրեն էլ մեռնի, այնպէս չէ որ շատ կենսունակ է թւում այսօր։
ու արդե՞օք եթէ ելքը լինի իշխանութեան, ու «անյապաղ» քայլեր անի ԵՏՄ֊ից դուրս գալու ուղղութեամբ, իրենց «մի գիշերուայ մէջ» չեն անի առաջարկութիւն, որից իրենք չեն կարողանայ հրաժարուել։
ընտրութիւն, փոփոխութիւն, յաղթանակ՝ ընտրութիւն — լաւ, փոփոխութիւն՝ վաղուց պէտք է, յաղթանակ — օ…կեյ։
«քաղ․ պայմանագիր» — պայմանագիրն այն է, ինչ հնարաւոր է դարձնում համագործակցութիւն ու տարբերում է մարդկանց կենդանիներից։ պայմանաւորուածութիւն պահելը, թէկուզ ենթադրուող, ոչ գրուած պայմանաւորուածութիւն, — դա քաղաքակրթութեան մասին է։ առեւտուրը, տնտեսութիւնը, հնարաւոր չեն, եթէ պայմանաւորուածութիւնները չեն պահւում։ կարող եմ ենթադրել, որ մարդկանց «բարոյականութիւն» հասկացութեան հիմքում է հենց պայմանաւորուածութիւններ պահելը․ պայմանաւորուածութիւն պահելը՝ բարոյական է, չպահելը՝ անբարոյական։ ընդհանուր առմամբ, ես կը բերէի «բարոյականութիւն» բառը այդ պարզ սահմանմանը։
«լուսաւոր հայաստան — մեր գործի տեղում «լուսաւոր հայաստանից» տղայ կայ, նա այդպէս զանգում է ու ասում՝ «բարեւ ձեզ, այսինչն եմ լուսաւոր հայաստանից», ու մենք այդպէս մտածում ենք, թէ մենք, տեսնես, ո՞ր հայաստանից ենք։
«օեկ»֊ը ինչ էլ անի, իրեն ռեբրենդ չի կարողանայ անել։ «օեկ»֊ը միշտ մնալու է «օեկ»։
«հակ» — ենթադրում եմ որ ոգեշնչուած է Գանդիի ստեղծած հնդկական կոնգրեսից։ ենթադրում եմ, որ ԼՏՊ֊ն ահագին ոգեշնչուած է Գանդիից, եւ ենթադրում եմ, որ այն, որ իննսունականներին մեզ յաճախ Հ1֊ով Գանդիի մասին ֆիլմեր էին ցոյց տալիս, դրա հետեւանքն է։ Գանդիից ոգեշնչուած լինելը, ըստ իս, ահագին լաւ է մարդուն բնութագրում։ ու ապա «խաղաղութիւն» սլոգանն էլ աւելի հասկանալի է դառնում։
ՕՐՕ֊ի մասին չգիտեմ ինչ ասել՝ ես չեմ հասկանում ով են այդ մարդիկ, ու ինչ են անում այդ փոստերների վրայ։ Լոգո֊ն իմ վրայ նոյնիսկ աւելի անհասկանալի տպաւորութիւն է թողնում։
Ի՞նչ այլ ձեւ կարելի էր դասաւորել տառերը — ունենք երկուսի երեք աստիճան հնարաւորութիւններ․
ՕՕՕ
ՕՕՐ
ՕՐՕ
ՕՐՐ
ՐՕՕ
ՐՕՐ
ՐՐՕ
ՐՐՐ
Երեւի Ր֊ն մէջտեղում է սիմետրիայի համար, ՕՐՕ֊ն նախընտրել են՝ ՕՕՐ֊ին, ՐՕՕ֊ին, ու միւս ՕՕՐ֊ին եւ միւս ՐՕՕ֊ին։ (: նաեւ, եթէ Ր֊ի տեղը լինէր Հ՝ ապա կը ստացուէր՝ ՕՀՕ (գրեթէ՝ «դոբրի է՛֊է՜խ»)։ Մէկը պիտի լինէր պատասխանատու եւ հանդէս գար անունով, ոչ թէ ազգանունով։ Իսկ եթէ գրէին դասականով, չէ՞ որ ՀՅԴ֊ն (հո֊հի֊դա֊ն) այդպէս անում է՝ Յովհաննիսեան, ապա կը ստացուէր ՕՕՅ, ՅՕՕ, կամ ՕՅՕ։ օյ֊ը շփոթուած է, յո֊ն մի քիչ աւելի ռէպերական է, քան պէտք է, իսկ օյօ֊ն մի քիչ աւելի քեաւառական է։ այնպէս որ երեւի իրօք՝ օրօ֊ն ամենալաւ տարբերակն էր։ (:
փոստերներից՝
վատն են, էլի, վատն են։ գոյները, գծերը, ամէն ինչը։
ես չեմ կարող դրանք քննադատել՝ պարզապէս վատն են, լրիւ։
եթէ նորմալոտ լինէին՝ կը լինէր ասել՝ «գիտէ՞ք, այստեղ սա է վատը, իսկ այսպէս գուցէ աւելի լաւ լինէր»։
բայց յաջող փոստեր կայ՝ դա հակ֊ի փոստերն է։ ես չգիտեմ, իրենց մօտ պատահակա՞ն է դա ստացուել, թէ՞ լաւ դիզայներ է դրա վրայ աշխատել։
ֆոտոները սեւ սպիտակ դնելը շատ լաւ միտք էր։ դա լուծում է գոյների խնդիրը, մասնաւորապէս մաշկի գոյնի, եւ անկանխատեսելի տպագրութեան խնդիրը։ նաեւ որոշակի կոլլաժ֊ութեան համ է տալիս, որը հաւէս է, ու սրամիտ է նայւում։
փոստերը պարզ է ու համեստ, աչքի մէջ ոչ մի բան չի խցկում։
գոյները քիչ են՝ կապոյտն ու կարմիրը՝ սաթուրեյշնը գցած, իրար հետ լաւ նայւում են։
փոստերը պարզ է, իսկ երբ անում ես պարզ բան, սխալներ անելու հնարաւորութիւնը շատ աւելի քիչ է, քան եթէ բարդացնում ես։ այդ պատճառով էլ յաջողուել է։
ինձ միայն դուր չի գալիս, որ «ԼՏՊ տակոյ մալադոյ», ինչի՞, այս վերջին տարիներին մի հատ լաւ նկար արուած չկա՞ր որ օգտագործէիք։ Երիտասարդ ԼՏՊ֊ն անցեալում է, այսօր մենք ենք ուրիշ, նա է ուրիշ, երկիրն է ուրիշ, խնդիրներն են ուրիշ։ Այսօր եթէ ինձ պէտք է ԼՏՊ, ապա ոչ էն ԼՏՊ֊ն, այլ այսօրուայ ԼՏՊ֊ն։ Բարի եղէք տուէք ինձ այսօրուայ ԼՏՊ֊ին։
ՀՅԴ֊ն էլ ափդեյթ արուած չէ։ այսօրուանը չէ։
Մնացած փոստերների մէջ, ոնց ասեմ, դժուարանում եմ լաւ բան գտնել։ Մէկի գլխից ինչ֊որ բան է դուրս գալիս, այն թիւը չգիտես ինչու գրադիենտ է, ու չգիտես ինչու այս տառատեսակով, գոյները շատ են, ու պայծառ, իսկ երբ շատ են՝ աւելի բարդ է անել այնպէս, որ իրար հետ լաւ նայուեն, մանաւանդ եթէ պայծառ են։
ծառուկեան դաշինքի ոսկեզօծ լոգո֊ին, սակայն, կպնելու բան չունեմ՝ լրիւ արտայայտում է, սազում է։ (: ու շատ լաւ է որ երեք դի է, լոյս է գցած վրան, ու տենց մի մասն աւելի ստուեր է։ ինքը չէր կարող լինել «ֆլատ» դիզայն, քանի որ ծառուկեանը բնաւ «ֆլատ» չի։ պէտք է լինէր էսպէս, ինչպէս կայ։
ես էլի կուզէի լաւ բաներ ասել, որ ինքս ինձ աւելի լաւ զգամ, որ մի քիչ աւելի լաւ տեղ եմ ապրում, ուր լաւ դիզայն ես տեսնում, բայց աւաղ, չեմ կարողանում։
ինչեւէ, ես շատ բան չեմ հասկանում, անկապ գրառումներ եմ անում։
ցանկանում եմ ձեզ (եւ մեզ) թուլանալ եւ փորձել ստանալ էսթետիկական հաճոյք ընտրութիւններից։
մինչ։
Աճեմօղլու֊ն ցոյց էր տալիս իր գրքում, որ երկրի բարեկեցութիւնը ուղղակի կապ ունի այդ երկրում քաղաքական իրաւունքների, լիազօրութիւնների բաշխուածութեան հետ։
Այն փաստը, որ ՀՀ֊ում գնում են ձայներ, նշանակում է, որ այդ ձայն վաճառողները ունեն վաճառելու բան՝ ունեն քաղաքական իրաւունք որից նախընտրում են հրաժարուել։
այն էլ՝ ոչ թէ ճիպոտի, ոչ թէ կորուստի վախից, այլ պոնչիկի, փոքր խրախուսման փոխարէն։
իհարկէ, այսքանով չեն սահմանափակւում իշխող «էլիտայի» իր ազդեցութիւնը պահպանելու գործողութիւնները։ կան մարդիկ, ով վաճառելու բան չունեն, ում ասւում է, ինչպէս քուէարկել։ կան բազմաթիւ մարդիկ, ում տեղը քուէարկում են, օգտուելով իրենց բացակայութեան կամ անտարբերութեան գործօններից։ կան խարդախութեան այլ բազմաթիւ եւ հանրայայտ ձեւեր։
սակայն կան մարդիկ, ու նրանք քիչ չեն, ով հրաժարւում են իրենց կեանքի կոնտրոլից (չէ՞ որ քաղաքական ընտրութիւնը իրենց կեանքի վրայ ուղղակիօրէն ազդում է), եւ դրանով նեղացնում են քաղաքական իրաւունք ունեցողների զանգուածը։
եւ մասնաւորապէս այդ մարդկանց պատճառով ես, դու, եւ իրենք էլ, աւելի վատ են ապրում, քան կարող էին։ ըստ որում, եթէ այդ «աւելի վատը» վերածել գումարի, այն, ենթադրում եմ, անգամներ աւելի շատ է, քան իրենք վաստակում են մէկ ձայնի վաճառքով։ այդ ձայն վաճառելու քայլով նա՝ իմ, քո ու ինքն իր գրպանից, աւելի շատ փող է հանել, քան ստացել է։
ինչո՞ւ են այդպէս անում, ես չգիտեմ, ու միայն ենթադրութիւններ անել է մնում․
քաղաքական իրաւունքներից աւանդականօրէն զուրկ լինելո՞ւց, այդ քաղաքական «կուլտուրան չունենալո՞ւց» է։
երկրի, իրենք իրենց, եւ կողքինների կեանքին անտարբերութիւնի՞ց։
կրթութեան պակասի՞ց։
պահանջարկի առկայութիւնի՞ց։
«սելֆ էսթիմ» ասածից, կամ արժանավայելութեան պակասի՞ց՝ եթէ այն որոշակի չափսի հասնում է, մարդն այլեւս չի մնում աշխատանքում կամ ցանկացած յարաբերութեան մէջ, ուր իրեն նուաստացուած է զգում։
ինձ շատ հետաքրքիր է՝ արդեօք ձայն վաճառող մարդն իրեն նուաստացուած զգո՞ւմ է այդ գործարքի մէջ մտնելով։ թէ՞ գոհ է մնում ամէնից։ ու ի՞նչն է պէտք փոխել, որպէսզի ձայն վաճառել պատրաստակամների քանակը նուազի։
ու տենց։
իսկ ռուսական վիքիում ցանկեր են տեղադրում թեկնածուների։ շատ լաւ միտք է։ #ընտրութիւններ
ապրիլի 17֊ի ՏԻՄ ընտրութիւններ՝ http://teafortwoandpolitics.tumblr.com/post/142838695081/ապրիլի-17-ի-տիմ-ընտրություններ
#ընտրութիւններ #տիմ #յղում
Եթէ քեզ ձանձրացնում է եւ նողկալի է թւում քաղաքականութիւնը, ու դու հոգ չես անի քուէարկել, ապա այդ արդիւնքում դու ընտրում ես իրենց դիրքերն ամրապնդած երկու հիմնական կուսակցութիւնների Հաստատութիւնը, որը շատ լաւ գիտակցում է, որ իր շահերից է բխում պահել քեզ ձանձրացած եւ զզուած, եւ որը տալիս է քեզ քուէարկութեան օրը տանը մնալու ամէն հնարաւոր պատճառը՝ ծխելով թմրանիւթ եւ դիտելով ԷմԹիՎի։
Ամէն միջոցի դիմիր, որ մնաս տանն այդ օրը, բայց մի ստիր քեզ, որ չես քուէարկում։ Իրականում նման բան, ինչպէս չքուէարկելն է, գոյութիւն չունի․ դու կամ ընտրում ես քուէարկելով, կամ ընտրում ես տանը մնալով եւ անխօս կրկնապատկում ես ոմն Կենսունակի քուէն։
–Դեյւիդ Ֆոսթեր Ուալեյս
https://norayr.am/weblog/2016/04/07/15475/
#ընտրութիւններ #քաղաքականութիւն #քաղուածք
Ամէն միջոցի դիմիր, որ մնաս տանն այդ օրը, բայց մի ստիր քեզ, որ չես քուէարկում։ Իրականում նման բան, ինչպէս չքուէարկելն է, գոյութիւն չունի․ դու կամ ընտրում ես քուէարկելով, կամ ընտրում ես տանը մնալով եւ անխօս կրկնապատկում ես ոմն Կենսունակի քուէն։
–Դէյւիդ Ֆոսթեր Ուոլէյս (անգլերէն վարկածը)
Ես աւելացնեմ, որ ընդհանրապէս, այնպիսի բան, ինչպէս չընտրելն է, չկայ։ Կամ դու ընտրում ես, կամ ընտրում ես որ ուրիշներն ընտրեն քո փոխարէն։
այն կարեւոր հարցը, ի՞նչ անել այդ մարդկանց հետ, ով չեն կորի, եթէ վաղը կորի պուտինը։ այն ուսուցչուհիների հետ, ով լցոնումներով է զբաղւում, այն աշխատողների հետ ում բերում են հաւաքներին, այն տիտուշկաների հետ, ում պատրաստում են ցրել հաւաքները։
http://mi3ch.livejournal.com/2854955.html
#ռուսերէն #ընտրութիւններ #հոգեբանութիւն #մարդիկ #անձ #հասարակութիւն #համայնք #ինքնութիւն
էն որ Քոչարեանը ասաց «թատերական հրապարակ»՝ հին կոմունիստական անուանումը, որ «ազատութիւն» բառը չասի։
http://www.youtube.com/watch?v=BIlXdTxCXp0&t=35m23s
#պասկեւիչեան #հաւաք #ժողովուրդ #ժողովրդավարութիւն #2008 #ազատութեան֊հրապարակ #թատերական֊հրապարակ #պատմութիւն #ընտրութիւններ #քոչարեան #մէջբերում #ազատութիւն ############
արմայելի համար մեջբերում on քվեարկությանը տանելու կամ չտանելու մասին՝
———————————–
Լինում է և այսպես։ Սա մեզ պատմել է Չիկագոյի մի բժիշկ։
― Իլլինոյս քաղաքի կոնգրեսի ընտրությունների նախօրյակին, ― ասաց բժիշկը, ― ինձ մոտ, տուն եկավ մի մարդ, որին կյանքումս բնավ չէի տեսել։ Դա հանրապետական կուսակցության «պոլիտիշենն» էր։ «Պոլիտիշենը» գործամոլ է, մի մարդ, որի զբաղմունքը ստոր քաղաքականություն է։ Քաղաքականությունը վաստակ է նրա համար։ Ես ատում եմ այդ տիպի՝ հաստամռութ, կոպիտ, լկտի մարդկանց։ Նրանց բերանում անպայման թքոտ սիգար է ցցված, գլխարկը չափից դուրս թեք է դրված, ունի բութ աչքեր և հաստ մատին՝ կեղծ մատանի։ «Գուդ մոնինգ, դոկ», ― ասաց ինձ այդ մարդը։ ― Բարև ձեզ, բժիշկ։ Ու՞մ եք մտադիր քվեարկել»։ Ուզեցի մի հատ ռեխին հասցնել ու շպրտել փողոց։ Բայց մեր ուսերի լայնությունը չափելուց հետո հասկացա, որ եթե փողոց թռչող լինի, ապա ավելի շուտ ես եմ լինելու այդ թռչողը։ Ուստի համեստորեն ասացի, թե քվեարկելու եմ այն թեկնածուի օգտին, որն ինձ ավելի դուր կգա։ «Լավ, ― ասաց «պոլիտիշենը»։ ― Կարծեմ դուք աղջիկ ունեք և նա չորս տարի է, ինչ ուսուցչուհու տեղի է «սպասում»։ Ես պատասխանեցի, որ ունեմ և սպասում է։ «Ուրեմն, ահա թե ինչ, ― ասաց իմ անկոչ հյուրը, ― եթե դուք քվեարկեք մեր թեկնածուի օգտին, կաշխատենք ձեր աղջկան աշխատանքի տեղավորել։ Ընդ որում, ոչ մի հաստատ բան չենք խոստանում։ Բայց եթե քվեարկեք մեր հակառակորդի օգտին, ապա այս դեպքում հաստատ կարող եմ ասել․ ձեր աղջիկը երբեք աշխատանք չի ստանա, երբեք ուսուցչուհի չի դառնա։ Դրանով խոսակցությունը վերջացավ։ «Ցտեսություն բժիշկ, ― ասաց նա հրաժեշտի պահին։ Ընտրությունների օրը ես կանցնեմ ձեզ մոտ»։ Դե, իհարկե, ես շատ բարկացա, նույնիսկ տառապեցի, վրդովվեցի այդ անպատկառությունից։ Բայց ընտրությունների օրը նա իրոք ավտոմոբիլով եկավ իմ հետևից։ Դարձյալ իմ տան դռների մեջ խցկվեց նրա հաստ սիգարը։ «Գուդ մոնինգ, դոկ, ― ասաց նա։ ― Կարող եմ ձեզ տանել ընտրական կետը»։ Եվ գիտեք, ես նրա հետ գնացի։ Մտածում էի, վերջ ի վերջո միևնույն չէ՞, թե ով կընտրվի՝ դեմոկրատ, թե հանրապետական։ Իսկ դուստրս միգուցե աշխատանք կստանա։ Ես այս մասին դեռ ոչ ոքի չեմ պատմել, ձեզանից բացի․ ամաչում էի։
———————————–
ու տենց
Հետաքրքիր է, ինչ ոչ ճկուն է իշխանական քարոզչությունը։
Առանց մտածելու պնդում են նույնը՝ ասենք որ Րաֆֆին օգտագործում է արեւմտյան սոց․ տեքնոլոգիաներ։
Գրողը տանի, այդ մարդը գաղափար չունի տեքնոլոգիաներից։
Երնեկ չէ՞ր ունենար։
ու էդբես
֊ թող ուտեն խմորեղեն ֊ ասել է արքայադուստրը Ռուսոյի գրքում, երբ նրան պատմեցին, որ գյուղացիները չունեն հաց։
Այս ստատիստիկան, ընտրությունները, ու էլի տարբեր բաներ ինձ ստիպում են գիտակցել, որ ես, ու մենք, շփվողներս, համացանցում տուսվողները, իրար շոյող, լայքող, ռեթվիթող, իրար իմացող, սիրող, ատող, չռփող, իրար հետ քնող (n֊րդ շրջանով), իրար հետ չբարեւող, իրար նախանձող ֊ ոնց որ կանք, մենք այնպես չէ որ լավ պատկերացում ունենք թե ով է ՀՀ բնակչության մնացած 99.9%։
Ո՞վ են, ո՞րտեղից են։ Ի՞նչ են մտածում, ո՞ւմ հետ են քնում ինչո՞վ են ապրում։
Մենք չգիտենք ու չենք իմանա։
Ինչու՞ ֊ որովհետեւ մենք ապրում ենք լրիվ այլ իրականության թունելի մեջ, լրիվ այլ, լինի դա պետ․ պատվեր կատարող բրոկեր «բլոգեր» կամ ընդդիմադիր ու տաքարյուն երիտասարդ։
Ո՞ւր եք։ Ինչի՞ շփվող չեք։ Ձեզ հե՞րիք են պատահական ծանոթները ֊ ադնակլասնիկները՞։
Նրանք ձեզ բավակա՞ն են։
Դուք չե՞ք ուզում թագերին բաժանորդագրվել ու ծանոթանալ նույն հետաքրքրություններով մարդկանց հետ։
Մեղք ենք։ Մեր երեխաներն էլ են մեղք։ Իրենց սպիտակ ագռավ զգալով են զբաղված լինելու։ Ու դա լավագույն դեպքում, եթե լավ տղա/տան աղջիկ լինելուց բարեհաջող խուսափեն։ Պետք է կենտրոնանան, գրեն այն բաների մասին, ինչը այլ համայնքներում արդեն ծեծված էր հիսուն տարի առաջ։ Քննարկեն իրենց պատահական ծանոթների հետ։
Իսկ եթե թագերին բաժանորդագրվեն ֊ ապա արտասահմանցիների հետ են շփվելու։
Հետո էլ ասելու են ֊ չգնաք։
Գուցե քամի է պետք, օդ է պետք որ խաղա։
Գիտե՞ք, փակ ականջներով շները, որ բոլորը այնքան սիրում են, այդ շների ականջները հա հիվանդանում են։ Որովհետեւ փակ են։ Որովհետեւ ինչ մեջը ընկնում փտում է։
Որովհետեւ օդ չի խաղում։
Տենց էլ մեզ մոտ, էշի ականջում դեռ լավ է, այնտեղ օդ է, մեզ մոտ ականջը փակ է։
Լավ է, ամառը գնում են Վրաստան, ճանապարհին կարող է մի բան տեսնեն։
Լավ է, ձմեռը ընտրություններ են գալիս, մարդիկ հավաքների դուրս կգան, կշփվեն։
֊ Թող խոսեն ֊ կոչվում է Հյու Լորիի ալբոմը։
Չեք գրում, գոնե խոսացեք։
ու տենց
Ես հիշում եմ ձայները հաշվելու ժամանակ ընտրատարածքում թաքնված մի ՀՀԿ վստահված անձի։ Նա գտել էր անկյուն, ուր կարծում էր, նրան չէին նկատի, ու խաղում էր իր այփադի հետ։
Կպնում էր մատով պլանշետի էկրանին, եւ ի պատասխան արագ օպտիմիզացված գրաֆիկական էֆեկտների, իր դեմքը ընդունում էր, սկզբից զարմացած, շփոթված արտահայտություն, հետո նա կրկին կենտրոնանում էր, մտածում, ու կպնում չաղ մատով իր հեքիաթային սարքին։
Ու ես զգացի որ նա, Օբեյ Գիգանտի հայկական տարբերակը, նա է էփլ արտադրության արքետիպային սպառողը։
Ոչ հիփսթերները, ու իրենց ցույց տվող երիտասարդները։
Հենց չաղ մատներով ոչ շատ առաջադեմ, ծանր մարդը, ով երբեք չի իմանա, օպերատիվ հիշողությունը որն է։
Նաեւ, ուզում եմ ասել, որ Օբեյի լոկալիզացված տարբերակը մշակութային առանձնահատկությունների հետեւանքով մեզ մոտ երբեմն տարբերվում է։
Այն ունի բարի, անուշ, քաղցր, հովանավորական դիմակ, ժպտացող, եւ «կամեցող»։
Սակայն արտահայտածը նույնն է՝
Պարոն եսիմինչյանը ձեզ սիրում է։ Հնազանդ եղեք։
Գուցե դա այն պատճառով է, որ մեզ մոտ մարդիկ մանկամիտ են մեծանում։ Նույնիսկ էթնոհոգեբան Լուրյեի հուզիչ տեքստերում դա կարդացվում է։ Ինքնուրույն ֊ չի նշանակում տարբերվող։ Կոնֆլիկտներ մեծերի հետ չեն լինում։ Մեծանալով հայերը միայն ավելի կախված են լինում իրենց բարեկամներից։
«Հայրերի եւ որդիների» կոնֆլիկտներ գոյություն չունեին։
Ու գուցե այն, որ այժմ դրանք երբեմն լինում են, լավ նշան է։
Երբեմն, որովհետեւ մեծ մասամբ ես նկատում եմ, որ երիտասարդները դժգոհ են լինում, որ իրենց չեն հասկանում, չեն խրախուսում իրենց ուրույն վարքագիծը, հագնվելու ձեւը, կամ տուն գալու ժամը։
Բայց նույն ժամանակ նրանք չեն կասկածում ծնողների քաղաքական հայացքների, հակումների մեջ, եւ պաշտպանում են դրանք, այնպես, ոնց որ իրենց համար ահավոր թանկ մի բան։
եւ այդպես
ես դեռ ընտրություներին հասկացա որ Հայաստանում դասակարգային ատելությունը կա, սակայն բնավ ոչ պրոլետարների ու կապիտալիստների միջեւ։
Այսօր, երբ մարդիկ կանգնած էին Աֆրիկյանների տան մոտ, պատկերավոր էր, երբ անցնում էին ջիպեր, ու այդ ջիպերի պատուհաններից նայում էին կլոր դեմքեր ոչ շատ խելացի արտահայտությամբ։
֊ ո՞վ է ձեզ վճարում։ Ինչի՞ն է ձեզ պետք այս փլվող շենքը։ Թող սիրուն «գյոզալ» նոր շենք լինի։ Ասենք ինչպես հյուսիսայինն է։ Լավն է չէ՞։
Նույնիսկ Աֆրիկյանների տան պատշգամբում կախված էին հյուսիսայինի լուսանկարները։ Բնակիչներն իրենք էին կախել, իրենց դուրը գալիս էր։
(Ի դեպ Աֆրիկյանների տան կողքից լավ երեւում է, որ ՌոսԳոսՍտրախի/ՅումՅում֊ի շենքը ծռվել է։ Կամ դա օպտիկական խաբկանք է, բայց բավական համոզիչ է։)
Ու այո, Հայաստանում կա դասակարգային ատելություն։
Այդ ատելությունը բնավ կապ չունի սոցիալական դիրքի, ավտոտրանսպորտային միջոցի, կամ վաստակած փողի չափի հետ։
Տարբերությունը այլ է։
Ինձ թվում է այն կապ ունի զարգացում, ինտելեկտ, քաղաք թագերի հետ։
Երբ ես ընտրական տեղամասում էի, մտքումս ակամա Ֆրոմի ու Բերնի տողերն էին պտտվում։
Օրինակ, այս ոչ շատ ծեր կինը։
Ինչո՞ւ է նա այդպիսի մանկական աչքերով նայում իրեն ուղեկցողին, ու պնդում, որ ուղեկցողը անպայման իր հետ քվեախցիկ մտնի, չկարողանալով սակայն պատճառաբանել դա։
Կամ օրինակ, այս կուսակցության շտաբի պետը, կամ այն աշխատողը։ Ի՞նչն է նրան ստիպում հենց այս բառը ընտրել, հենց այսպիսի կեցվածք ընդունել, ու հենց այսպիսի մարդկանց հետ աշխատել։
Ինձ թվում է, որ երկու օրվա մեջ, ես անչափ շատ մազոխիզմի, սադիզմի, ու դիսկոմֆորտից կախվածության դասագրքային օրինակներ եմ տեսել։
Այն կախվածության, որ ստիպում է մարդկանց պահպանել ու փայփայել իրենց վատ զգալը։ Այն կախվածությունը, որ ստիպում է վեճի պատճառ գտնել, երբ արդեն սովորական ընտանեկան վեճերը հազվադեպ են դառնում, որ ստիպում է առողջացող ալկոհոլիկների կանանց կրկին սադրել ալկոհոլիզմը։
Նույն կախվածությունը, միայն այլ շերտում։
Գուցե մարդիկ արդեն սովորել են, որ պետք է վատ լինի, որ պետք է ճնշված լինեն, ու գիտեն ինչպես այդպես ապրել, իսկ այլ կերպ նրանք կյանքը չեն պատկերացնում։
Սադո֊մազո֊ն միայն սկզբից էր դիտարկվում որպես սեքսուալ ակտիվության արտահայտում։
Գիտակցության եւ ենթագիտակցության մասին գիտելիքների խորացմանը զուգընթաց պարզ էր դառնում որ սադիզմի եւ մազոխիզմի հասկացություները ավելի լայն են։
Օրինակ,Ֆրոմը արդեն այսպես էր գրում սադիզմի մասին՝
Հայտնի են սադիստական հակումների երեք տեսակ․․․
Առաջինը՝ այլ մարդկանց կախման մեջ պահելու ձգտումը՝ նրանց հանդեպ կատարյալ եւ անսահմանափակ իշխանություն ձեռք բերելու համար, իրենցից հնազանդ գործիք ստանալը, եւ հաճոյակատար դարձնելը, ինչպիսին է կավը վարպետի ձեռքերում։
Երկրորդը բացատրվում է ոչ միայն ուրիշներին անբաժան կառավարելու ներքին ձգտումով, բայց եւ շահագործելու, օգտագործելու, մարդկանցից գողանալու, փորոտիկը հանելու ձգտումով՝ ծծելու այն ամենը, ինչ սննդարար է։
Այս ցանկությունը կարող է տարածվել ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական օբյեկտներին, օրինակ այլ մարդու զգացողությունների կամ մտածողության վրա։
Սադիստական հակումների երրորդ տեսակը՝ ուրիշներին ցավ պատճառելը, կամ իրենց տառապանքներին հետեւելը։ Դրանք կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեւոր։ Խոսքը գնում է ինչպես ֆիզիկական բռնության, նվաստեցնելու մասին, այնպես էլ մարդկանց կծկված, նվաստեցված, կամ շփոթված տեսնելու ցանկության մասին։
Նա շարունակում է, որ այսպիսի կոնտրոլ հաստատելը տալիս է սադիստներին զորության եւ վիթխարիության զգացողություն, դրանով էլ այլանդակում է իրենց հոգեբանությունը։
Իրենց պահանջները բավականացնելու համար սադիստները փնտրում են ծանոթություններ նրանց հետ, ում կարող են ենթարկել, հնազանդ եւ կախված դարձնել, միեւնույն ժամանակ խուսափում են այն մարդկանցից, ում հոգեբանությունը ուժեղ է, կամ ով կարող է հատուցել նվաստեցումը։
Սադիստները իրենց հերթին ցուցաբերում են մեծարություն, հպատակություն, որը մոտիկ է ստորաքարշ, ստրկաբարո վախին, նրանց հանդեպ, ով ունի իշխանություն, կամ զբաղեցնում է ավելի բարձր պաշտոն, կամ դիրք հասարակության մեջ։
Այսպես, դաժանությունը ոմանց հանդեպ նրանց մեջ զուգորդվում է վախի եւ երկչոտության հետ, ու այդ պատճառով էլ ասում են սադո֊մազոխիստական բնավորության մասին։
Իսկ Լին Կոուենը իր «Մազոխիզմ» աշխատության մեջ գրում էր՝
Ավելի լայն իմաստով, մազոխիստներին վերաբերվում են ոչ միայն ստրկամտության համախոհները, այլ եւ մարդիկ, ով սադրում եւ շարունակում են իրենց ցավ բերող հարաբերությունները։ Մարդիկ, ով պարզապես չգիտեն, ինչպես այդ հարաբերությունները ընդհատել։ Խանդոտ սիրեկանները, լքված սիրահարվածները, սեքսուալ կախվածություն եւ թեթեւամտություն ունեցողները, իրենք բոլորը մազոխիստական քայլեր են անում։ Ամենուր տեսնում ենք շտապող ծառայողներ, անուշադրության մատնված ամուսիններ, չգնահատված գործարարներ, ովքեր զգում են, որ իրենց նկատմամբ բռնություն է տեղի ունենում։
Ես շատ եմ նկատել, երբ մարդիկ «ես ոչ մի բան չեմ կարող փոխել» վիճակից անցում են կատարում իրենք իրենց ցավեցնելու ռեժիմին։ Այսինքն անցնում են սադո֊մազո հարաբերություններին աշխարհի հետ։ Դա կատարվում է եւ կենցաղային եւ հասարակական շերտերում։
Ու ինչքան ավելի է ամրապնդվում «մենք չենք կարող ազդել» հավատը, այնքան ուժեղանում է մազոխիզմը։ Այս դեպքում առաջանում են սադիստների թափուր տեղեր, որոնք արագ լրացվում են կուսակցություններում՝ իրենցից առանձնապես ոչ մի բան չներկայացնող թաղային հեղինակություններով՝ այսինքն նրանցով ում եւ պետք է հզորության զգացողությունը։
Ես համոզված եմ, որ ոչ ոք իրեն լավ չի զգացել երբ նրան բերել են քվեարկելու։ Ես համոզված եմ, որ ոչ ոք իրեն լավ չի զգացել, երբ կաշառք է վերցրել։
Բոլորն էլ զգում էին, որ բռնություն է տեղի ունենում։ Բայց շարունակում էին իրենք իրենց ցավ պատճառել, իրենք իրենց մխիթարելով՝ «մեկ է բան չես փոխի» ու «բոլորն էլ սրիկա են» ծեծված արտահայտությունների կիրառութամբ։
Այնպես որ զգոն եղեք, երբ տալիս եք կամ չեք տալիս։
ու տենց
֊ իրենց կաշառքները իրենց քթից բերելու են։
֊ այսինքն՞
֊ գների աճով
֊ ահա։ բայց բոլորի քթից։ ես ընտրակաշառք չեմ վերցրել, իսկ ինձ զեղչի քարտ չեն տալու։
ու տենց
Ուզում եմ եւս երկու տեքստի հղումներով կիսվել՝
Ձայների հաշվարի ժամանակ, հենց Ժառանգության ներկայացուցիչը ասում էր․
― Բայց, ոնց որ, ձեր վիճակը լավ ա, ահագին ձայն ունեք։
Էս մարդը ասում էր․
― Էս կնիկը աչքով ա տալու, հա՜, ― ու ինքն իրեն մի լաավ կմճտում էր։
եւ
Մինչդեռ հայ ազգի ֆեյսբուքյան հատվածը ողբում ա մայիսի 6-ի ընտրությունների արդյունքները և ուսումնասիրում Կանադայի միգրացիոն օրենսդրությունը, թույլ տվեք մի երկու բան ասել ընտրությունների մասին…
ու տենց
Ուզում եմ եւս երկու տեքստի հղումներով կիսվել՝
Ձայների հաշվարի ժամանակ, հենց Ժառանգության ներկայացուցիչը ասում էր․
― Բայց, ոնց որ, ձեր վիճակը լավ ա, ահագին ձայն ունեք։
Էս մարդը ասում էր․
― Էս կնիկը աչքով ա տալու, հա՜, ― ու ինքն իրեն մի լաավ կմճտում էր։
եւ
Մինչդեռ հայ ազգի ֆեյսբուքյան հատվածը ողբում ա մայիսի 6-ի ընտրությունների արդյունքները և ուսումնասիրում Կանադայի միգրացիոն օրենսդրությունը, թույլ տվեք մի երկու բան ասել ընտրությունների մասին…
ու տենց
այսօրվա հավաքի ամենակարեւոր հաղորդագրությունը ըստ իս՝ մի վհատվեք, ու մի գաղտեք։ Չհամարձակվեք հեռանալ Հայաստանից (sic!)։
Ավելացնեմ, որ այդ լացուկոցն ու հիասթափությունը հոգնեցնում է։
Հասկանում եմ որ մարդիկ կան, ով հաճույք են ստանում լացելուց, «սաղ վատ ա» ասելուց, բայց լավ էլի, հավաքեք ձեզ, ձեր արածը մանկամիտ լակոտություն է ու ոչ դրա ժամանակն է, ոչ էլ օգուտ կա դրանից։
Այնպես որ տոկուն եղեք։
ու տենց
Ես հուզվում էի երբ տեսնում էի ոչ անտարբեր մարդկանց։
Երբ օրինակ, մեկը լրջությամբ, ակնոցների միջով կարդում էր ինչ է գրված քվեաթերթիկի վրա։
Երբ ես զգում էի, որ նրանք եկել են, որովհետեւ հույս ունեն, որ իրենց գալը կարեւոր է, ու կարող է ազդել, ինչ որ բան փոխել։
Ես հուզվում էի, երբ նկատում էի ինչքան շատ են ուզում նրանք արտահայտվել այդ ընտրությունը կատարելիս։
Ես չեմ ուզում, որ նրանք վհատվեն։ Այո, կեղծիքները շատ էին, բայց ձեր ձայներն էլ իզուր չէին։
Գուցե ձեզ մեջ մարդ կա, ով ինձ կարդում է։
Այո իրենցից երեւում էր, որ նրանք կարդում են, կարդացող են։
Այդ իրենց անկեղծ չանտարբերությունը իմ միակ դրական հիշողությունն է այս ծանր երկու օրվա ընթացքում։
եւ այդպես
Ես կարծում եմ շատ դրական էր, որ Դանիելը որպես ժառանգության ներկայացուցիչ հանձնաժողովի նախագահն էր։
Որովհետեւ նա ընդունում էր լավ որոշումներ, չնայած ՀՀԿ֊ի ներկայացուցիչների ճնշման՝ «ինչի՞ համար է պետք» եւ «ո՞վ է գալու տենց անի» բացականչությունների։
Ես հիշում եմ, երբ տեղամաս մտավ ՀՀԿ֊ի շտաբի պետը։ Դա մեծ քաշ ունեցող, բոյով, երկուսը երկուսի վրա կարճ մազերով տղամարդ էր։
Նա հարցրեց, ո՞վ է նախագահն։
Նրան ցույց տվեցին Դանիելի ուղղությամբ, ով այդ պահին հենվել էր սեղանին եւ խոսում էր հեռախոսով։
Մարդը չհավատաց, մի քանի անգամ հարցրեց, մտածելով որ իր հարցը սխալ են հասկացել։
Ես հիշում եմ ինչպես էր Դանիելը կանգնած իր հետ զրուցում՝ նիհար Դանիելը եւ քառակուսի բոյով մարդը։
֊ եկել եմ տեղամասս նայեմ
֊ այսինքն տեղամասս ֊ հարցրեց Դանիելը։
֊ դե ես ստեղի շտաբի պետն եմ, սա իմ տեղամասն է։
֊ այսինքն ձեր տեղամասն է, ի՞նչ շտաբի մասին է խոսքը։
֊ հանրա․․․ կապ չունի, սա իմ տեղամասն է, էս ամենը մեր տարածքն է։
֊ սա Հայաստանի Հանրապետության ընտրական տեղամաս է ֊ ճշգրտեց Դանիելը։
Հանձնաժողովի անդամները, կուսակցականները, վստահված անձնինք, ու բոլորը բոլորը տեսան որ հանձնաժողովի նախագահ կարող է լինել իրենցից տարբերվող՝ նիհար, կիրթ, գրագետ, առանց սլենգ խոսող ու ոչ այնքան ահավոր մի տեսակ այլ կերպ հագնված մեկը։
Սակայն այդ նիհար «բոտանիկը» կարողանում էր վճռական լինել երբ պետք էր, ու իր գործողությունների եւ որոշումների շնորհիվ հաջողվեց ընդհանուր առմամբ կարգը պահպանել։
Երբ նրան ասում էին՝ «տասնհինգ տարի է ընտրություններ ենք կազմակերպում» ոչ ռացիոնալ հեղինակությամբ լուծումներ առաջարկելիս ես ակամա մտածել եմ՝
֊ Այո, եթե դուք էիք կազմակերպում, ապա լրիվ պարզ է ինչու ենք այսպիսի վիճակում։
ու տենց
Բնական է, որ զույգերով մտնող կամեցողները կասկած են առաջացնում։ Ու բնական է, որ ես լուսանարել եմ բոլորին, որովհետեւ երկու հոգու «օգնելը» արդեն հանցագործություն է։
Ու երբ տեղամաս մտավ հաշմանդամ ձեռնափայտով ում օգնում էր ավելի երիտասարդ մեկը, ես արդեն պատրաստվել էի։
Սակայն նրանք ասացին որ չեն էլ պատրաստվում միասին մտնել, եւ առանձին են քվեարկելու։
Մեծ դժվարությամբ տարիքով մարդը, շատ դանդաղ մոտեցավ խցիկին, անցավ դրա հետեւը, իսկ հետո նույն կերպ դանդաղ, բայց ինքնուրույն նետեց ծրարները տուփերի մեջ, եւ դուրս եկավ։
Ու ինձ թվում է այդ մարդը միակ ինքնակամ քվեարկելու եկած հաշմանդամն էր։
ու տենց
Բնական է, որ զույգերով մտնող կամեցողները կասկած են առաջացնում։ Ու բնական է, որ ես լուսանարել եմ բոլորին, որովհետեւ երկու հոգու «օգնելը» արդեն հանցագործություն է։
Ու երբ տեղամաս մտավ հաշմանդամ ձեռնափայտով ում օգնում էր ավելի երիտասարդ մեկը, ես արդեն պատրաստվել էի։
Սակայն նրանք ասացին որ չեն էլ պատրաստվում միասին մտնել, եւ առանձին են քվեարկելու։
Մեծ դժվարությամբ տարիքով մարդը, շատ դանդաղ մոտեցավ խցիկին, անցավ դրա հետեւը, իսկ հետո նույն կերպ դանդաղ, բայց ինքնուրույն նետեց ծրարները տուփերի մեջ, եւ դուրս եկավ։
Ու ինձ թվում է այդ մարդը միակ ինքնակամ քվեարկելու եկած հաշմանդամն էր։
ու տենց
Ես կարող էի ինչ որ բան փոխել, ու ինչ որ բան փոխել եմ։
Ես երբեմն կարողանում էի խոչընդոտել որ նույն մարդը մի քանի այլ մարդու տանի քվեախցիկ, եւ «օգնի» քվեարկել։
Ես երբեմն կարողանում էի պնդել որ մարդիկ մենակ մտնեն, երբ հնարավոր է։
Ես երբեմն կարողանում էի պահել խառնաշփոթը եւ ամբոխը քվեախցիկներից որոշակի հեռավորության վրա, մինչ հանձնաժողովի նախագահը կազմակերպում էր ոստիկանության աջակցությունը, եւ հերթի կառավարումը։
Բայց ես չէի կարող անել ոչ մի բան, երբ ինձ մոտենում էին, նայում էին աչքերիս, ու հարցնում՝
֊ ես չեմ հիշում, ո՞ր համարն էր պետք նշել։
Պարզապես ասում էի՝
֊ Դա ձեր ընտրությունն է։
եւ այդպես
Ընդամենը մի քանի բան կգրեմ երեւի։
Շատ բան կա գրելու, բայց երեւի սահմանափակվեմ ընկերներին պատմելով։
Այդպես ստացվեց, որ ես մասնակցել եմ ընտրությունների պրոցեսին որպես ՀԱԿ֊ի ներկայացուցիչ։
Չնայած ՀԱԿ֊ի անդամ չեմ, ու երբեք չեմ մասնակցել քարոզչական կամ դիտորդական առաքելությանը։
Ես չեմ կարծում որ դա իմ տեղն էր, չեմ կարծում որ կարող էի լավ անել իմ գործը, սակայն այլ մարդիկ չկային։ Այլապես չէի գնա, իմ համար ոչ մի ռոմանտիկա չկա դրա մեջ։
Հուսով եմ, չեմ վնասել։
Այս տեքստում ասեմ, որ նկատել եմ նմանություն՝ բանակի եւ ՀՀԿ֊ի միջեւ։
Բանակում սպաները (երբ) հավես չունեն գործ անել, կամ չեն կարող, ակտիվորեն համագործակցում են տեղական, լոկալ «հեղինակությունների» հետ։ Այնպես եւ ՀՀԿ֊ի ակտիվիստները, իմ ընկալմամբ հենց բակերի, «թաղերի» «հեղինակություններն» են։
Ու բնական է, որ նրանց համար ՀՀԿ֊ն գտած տեղ է, որովհետեւ նրանք այլ ունակություն չունեն, բացի պարտիական (այո, ոչ թե կուսակցական) լինելուց։ Այսինքն, գուցե որակավորված բանվոր ստացվեր իրենցից, բայց ամբիցիաների հետ պարտիական լինելը ավելի համատեղելի է։
Ի դեպ, նման սխալ արել է սովետական իշխանությունը, ամրապնդելով հանցավոր «հեղինակություններին» ոչ ադեկվատ լիազորություններով, եւ անվանելով դրանց գվարդիականներ։ Հետո այդ գվարդիականներից ազատվելը լորւջ նոր խնդիր էր։
ու տենց
Ես դեռ ոչ մի բան չեմ հրապարակել, գուցե ավելի ուշ։ Միայն հասցրել եմ կիսվել տպավորություններով մի քանի ընկերոջ հետ։
Ուզում եմ մեջբերել չվհատվողի տեքստի հատվածը՝
Երեկ, ես թիվ 6/15 ընտրատեղմասում վստահված անձ էի։ Մեր ընտրատարածքում կեղծիքները եղել են ընտրատեղամասերից դուրս։ Ավելորդ եմ համարում խոսել բաժանվող ընտրակաշառքների մասին, բերված մարդկանց մասին։ Իսկ հենց ընտրատեղամասում խախտումները աննշան են եղել։ Ու ընտրությունները մեզ մոտ կեղծվում են հիմա արդեն ընտրատեղամասերից դուրս։ Ընտրությունները կեղծվել էին, մինչեւ ընտրության օրը։
Ամենակարեւոր բանը, ինչը մեզ խանգարեց այս ընտրություններում հենց ընտրական օրենքներն էին։
Օրինակ, իմ ընտրատեղամասի, ու նույն դպրոցում գտնվող 6/16 ընտրատեղամասի ՀՀԿ ու ԲՀԿ վստահված անձինք, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի ողջ կազմը (բացառությամբ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների), տվյալ տարածքի բնակիչներ էին, ովքեր շատ լավ գիտեին բոլոր ընտրողներին։ Ու շատ քիչ էին այնպիսի բնակիչները, ովքեր մտնելով ընտրատեղամաս «Բարեւ ախպերս, ի՞նչ կա» ձեւերով չմոտենային ՀՀԿ կամ ԲՀԿ վստահված անձանց։ Ու հենց քաղաքացիները իրենք էին մոտենում խոսելու։ Ըստ ընտրական օրենսգրքի, վստահված անձը կամ հանձնաժողովի անդամը իրավունք չունի նման տիպի շփում ունենա ընտրողների հետ, սակայն շատ բարդ է մարդուն ասել հարեւանիդ մի բարեւիր, հատկապես, երբ քաղաքացին ինքն է մոտենում։ Նաեւ հանձնաժողովի անդամները ազգուտակով ճանաչում էին իրար, ու դա նույնպես խանգարում էր նրանց միշտ վերահսկել միմյան աշխատանքը։
Այսինքն կարգը ամեն վայրկյան խախտվում է, հենց այն պատճառով, որ մենք հարեւանություն անել սիրող մարդիկ ենք, ու շենքերում բոլորն իրար գիտեն։ Ես, որպես վստահված անձ, չէի կարող արգելել մարդկանց զրուցել իրենց հարեւանների հետ։
Սա ընտրական օրենսգրքի անկատարության ու ՀՀ֊ի առանձնահատկություններին մերված չլինելու պատճառով է։ ՀՀ տարածքում, պիտի օրենքով արգելել, որ հանձնաժողովի անդամները կամ վստահված անձինք լինեն իրենց բնակություն վայրի ընտրատարածքներում։
Մյուսը, ժամկետանց անձնագրերի խնդիրն է։ Ըստ օրենքի, քվեարկության կարելի է ներկայանալ ժամկետանց անձագրով։ 6/15 ում ընտրողների մեծ մասը հենց այդպիսի՝ ժամկետանց անձնագրերով էր, օրինակ մի երեսուն քանի տարեկան տղամարդ կար, ում անձնագրի վավերականության ժամկետը 2007 թիվն էր։ Ուրեմն էդ մարդուն, էս հինգ տարվա մեջ, ոչ մի կերպ պետք չի եկել հա՞ իր անձնագիրը։ Ու նման դեպքերը շատ֊շատ էին։
Անվավեր քվեաթերթիկներից պարզ դարձավ, որ ընտրողների կոկորդին է հասել իրենց ճնշող ԲՀԿ֊ն ու ՀՀԿ֊ն, քանի որ, կային շատ քվեաթերթիկներ, որտեղ հայհոյական բառեր էին գրված, կամ այդպիսի նկարներ էին վեաձեւ նշանի փոխարեն։
Նաեւ, համամասնականի արդյունքները ամփոփելուց հետո, ՀՀԿ վստահված անձը ինձ հետ մասնավոր զրույցում ասաց, որ «Ժառանգություն» կուսակցությունը շատ ձայն է հավաքել (մեզ մոտ 79), որովհետեւ իրենք մարդկանց ասել են ընտրել 2 եւ 7 համարներին, նկատի ունենալով մեծամասնական եւ համամասնական թերթիկները (մեծամասնականում նրանց թեկնածուն էր 2-րդ համար Ռուբեն Հովսեփյան, իսկ համամասնակում 2-րդ համարը «Ժառանգություն» կուսակցություններ), իսկ ընտրողները խառնել են։ Դրանից հետո, ես ուշադրություն դարձրի, որ անվավեր քվեաթերթիկների մեջ շատ կային այնպիսինները, որ քվեարկած էր միաժամանակ 2֊ի եւ 7֊ի օգտին, այսինքն՝ «Ժառանգության» ու ՀՀԿ֊ի։
ու տենց
Ընտրությունը այն մասին չէ, ոնց լավ կլինի։
Սահմանեք լավը։
Ու այն մասին չէ, թե ով է ավելի լավը, կամ ավելի վատը։
Այն մասին չէ, թե ով է ավելի անթերի, կամ ավելի կատարյալ։
Կատարյալը չկա։
Իսկ քննադատելը միշտ էլ ավելի հեշտ է քան գովելը։
Այն մասին է, որ անհնար է մնալ տեղում։
Հնարավոր է կամ շարժվել որոշված ուղղությամբ, կամ այնտեղ, ուր տանում է հոսանքը։
Ու այս ընտրությունը այն մասին է, թե որ ուղին ենք ընտրում։
Արդյո՞ք մենք ուզում ենք շարժվել դեպի քաղաքացիական ազատություններ, թե չէ։
Արդյո՞ք մենք ուզում ենք շարժվել դեպի ազատ գործարարություն։
Արդյո՞ք մենք ուզում ենք գնալ դեպի ինդիվիդուալ նախաձեռնությունների ու ազատ ձեռնարկատիրությունների հասարակություն, թե դեպի կլանա֊օլիգարխային մոնոպոլիաների ռեժիմ։
Արդյո՞ք մենք ուզում ենք հասարակություն, ուր նորմա է, ու խրախուսվում է կաշառքների շրջանառությունը բնության մեջ, թե մենք ուզում ենք շարժվել դեպի հասարակություն, ուր օրենքը գործում է անկախ իշխանությունից, իսկ համակարգը, մեխանիզմները նախագծված են մարդկանց հարմար լինելու համար։
Որովհետեւ հասարակությունը, ուր մարդիկ կարող են ազատ ասել, ինչ են մտածում, ու իրականացնել մտահղացումները ունի զարգացում, քանի որ այնտեղ հաղթում են ոչ այն մտքերն ու լուծումները, որոնց աջակցում են հեղինակավոր կամ ունեվոր մարդիկ, այլ իրականացվում են լավ լուծումները։
Կյանքում ամեն ինչն էլ մեկ անգամ է լինում։ Ու այս ընտրություններն էլ են մեկ անգամ լինում։ Դրանք կարեւոր են։
Այնպես որ զգոն եղեք ընտրելիս։
եւ այդպես
https://www.youtube.com/watch?v=u4dnbW1-ors
ու տենց
չեմ կարող չմեջբերել՝
Я сегодня снова много думал. И пришел к выводу, что буду голосовать за Гитлера. Да, я сам от него не в восторге. Но нельзя отрицать, что за время его правления приостановлен развал страны, укрепилось международное положение Германии, стабилизировалась экономика, сократилась безработица, созданы новые молодежные организации, развивается спорт.
Да, у Гитлера случаются ошибки. Да, его методы бывают жесткими, и я их не всегда одобряю. Можно долго спорить про захват власти, цензуру, узников совести и культ личности, но пусть этим занимаются либерасты. Хорошо, предположим на минуту, что Гитлер действительно захватил власть и проводит жесткую политику. Что это меняет? Я говорю о другом, вдумайтесь в мой главный аргумент: каким бы ни был Гитлер, я не вижу другой реальной силы в Германии! Допустим, Гитлер сейчас уйдет. Кто сегодня, в 1938 году, способен вместо него возглавить страну, не приведя Германию к катастрофе? Назовите мне это имя! Кого вы видите нашим новым рейхсфюрером? Я, хоть убейте, не вижу такого политика.
շարունակությունը՝ http://lleo.me/dnevnik/2012/01/27.html
Ասում եմ, Շվարցի հեքիաթը իրականում շատ վեհ է։
Ու մեր մասին է։
Որովհետեւ, ես հա լսում եմ՝
– ում էլ ընտրես, հետո ասելու են՝ «նա չէ՞ր ընտրածդ»
կամ
– այ հավատացինք գաղափարներին, ընտրեցինք, ի՞նչ լավ բան եղավ։
կամ
– սաղ նույնն են, նրանք լավը չեն լինում, անիմաստ է լրիվ
Հա, կատարյալը չկա, սաղ վատն են, եկեք նստենք թախտին, սպասենք Քթուլհույին։
Եթե Քթուլհուն գոյություն ունենար, ես գուցե կմտածեի այդ մասին։
Իսկ այ եւրոպաներով անցնելիս նկատում ես որ ստեղ այնտեղ քեզ կպնում են ինչ որ երիտասարդներ, ու սկսում են բացատրել, ինչու է այս կամ այն օրենքը պետք փոխել, ընդունել, կամ վերացնել։
Ու նրանք կծախսեն երեսուն րոպե, կբացատրեն դա ձեզ, ու կխնդրեն ստորագրել։ Ու կլսեն՝ կներեք, քաղաքացի չեմ։
Դա նրանից է, որ նրանք գիտեն։ Ընտրեցիր՝ չի նշանակում վերջ, լավ կլինի, թագավոր կա, նա մեզ լավ կնայի։
Power corrupts, absolute power corrupts absolutely.
Թագավորը լավ չի նայի։
Ինչքան լավ բան կա հիմա մեր մոտ՝ ելքային վիզաները մեկ երկու օրում խփելը, ոստիկանների կաշառք ավելի քիչ վերցնելը, Աբովյան փողոցը ազատելը՝ դա նրանից է, որ կա ուժեղ ընդդիմություն։
Նրանից է որ կա հասարակություն ու հասարակական կարծիք, որից հետեւում է հասարակական ճնշում։
Ու փաստացի,նույնիսկ թագավորները չեն կարող իրենց թույլ տալ շատ հակաազգային քայլեր։ Սակայն, շատ ավելին իրենց թույլ կտան, քան գործող ժողովրդավարության երկրի իշխանությունները։
Իսկ այն, որ դե ընտրեցինք, լավը չէր, էլ չենք ընտրում, բնավ բանական չէ։ Դա նույնն է ինչ ասել, բոլոր տղամարդիկ/կանայք նույնն են, հարաբերություն փորձեցինք՝ չստացվեց, ուրեմն սէր չկա բնավ ու աշխարհը արդար չէ։
Ոչ մեկն էլ լավը չի լինի մինչեւ ժողովրդի վերաբերմունքը չփոխվի։
Ի դեպ, թագավորին ընդունելը նույնն է, ինչ հեղափոխությունը։
Ինչո՞ւ եւ մեր ընդդիմությունը, եւ Ռուսական, հեղափոխությանը դեմ է արտահայտվում։
Որովհետեւ դա ժողովրդավարական իշխանափոխության միջոց չէ։
Բայց մարդիկ դա չեն հասկանում։
Նրանք չեն հասկանում, որ այն որ նրանք գնացել կանգնել են հավաքին, դա կոչվում է քաղաքական պայքար, ցիվիլ, իսկական, քաղաքական պայքար, ու դա է քաղաքական կարծիք արտահայտելու ձեւը։
Նրանք մտածում են, բա ինչի՞ չգնացինք Ձմեռայինի գրոհի։
Այն պատճառով, որ կեղծիքներով ընտրված իշխանությունը ավելի ընտրված է, քան հեղափոխության միջոցով եկածը։
Ու մեր ընդդիմությայն լիդերները դա հասկանում են, ու պետք չէ հեղափոխություն ակնկալել, իսկ հետո, դրանից հետո հրաշքներ։
Չի լինի ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը։
Այլ տարբերակ էլ կա – գնանք այնտեղ ուր արդեն իսկ օրենքները, ժողովրդավարությունը գործող է։
Հա, բնական է, գնանք։ Վերջերս հիանալի կոմիկս եմ տեսել գնալու մասին այնտեղ ուր լավ է՝
Որովհետեւ եթե բոլորը մտածեն՝ գնանք այնտեղ ուր օրենք է գործում, ոչ մի տեղ էլ այն չէր գործի։ Նրանք ճանապարհ են անցել, ու չնայած այժմ ահագին հիմար ու դատարկ մարդիկ ունեն, ունեն նաեւ այն մարդկանց, ու այն մշակույթը, այն հեղինակությունները չպաշտելու սովորությունը, այն իրականում ազատամիտ լինելը, այն իշխանություններին չվստահելու սովորությունը, այն դիմադրության մշակույթը, որի պատճառով այդպիսի երկրները ինչպիսին են ՄՆ-ն ու Գերմանիան, իրականում զարգանում են։
Ու ես չեմ զարմանում, որ եւ այնտեղ, եւ այնտեղ ձեւավորված հաքերային մշակույթ կա։
ու տենց
տենց մի անգամ գործընկերոջ հետ խոսում էինք, ու նա ասում էր, այ ինչ հերոսներ էին ԳԿՉՊիստները, «երկիրը փրկել էին ուզում», բայց չթողեցին իրանց։
Այո, էս ուր եմ ընկել Հայաստանում տենց մարդիկ էլ կան։
Ու ես ասացի, բնական է, որ լավ է, որ այսպես է, ո՞վ են նրանք։ նա ասաց ո՞նց թե բայց նրանք հոգում էին «երկրի» համար։
Այն որ, իմ կարծիքով մենք լիքը շահել ենք, որ այդ «երկիրը» այլեւս չկա, արդեն նրան ասել եմ։ Նույնիսկ համաձայնվել է, որ մենք շահել ենք։
Իսկ պուտչիստների մասին ասացի, որ կարծում եմ, որ եթե ասենք Հայաստանում հիմա հեղափոխություն լինի, ես գոհ չեմ լինի։
Ես բնական է գոհ չեմ Կադաֆիի «հանցավոր վարչակարգի» գործունեությամբ, բայց եւ ասենք մարդիկ գոնե ինչ որ ձեւ ընտրություններ են անցկացրել, գոնե ընտրություններ են կեղծել, իսկ ասենք եթե հեղափոխություն լինի առանց ընտրությունների, կամ դրանք կեղծելու գոնե, դա արդեն չափն անցնում է։ Այնպես որ, չէ էլի, չեք համոզի որ ԳԿՉՊն ափսոս է որ չկայացավ։ Տենց էլ պետք է լիներ։
ու տենց
արդեն մարդիկ վախ են արտահայտում մեկնաբանություններում հոլիվարների, խուսափում են քաղաքականությունից զրուցել հարաբերությունները չփչացնելու համար։
մի վախեցեք, զրուցեք։
եթե ունակ չեք ընդունել այլ մարդուն ամբողջությամբ, իր հավատքով, բանական կամ ոչ բանական համոզմունքներով ու իր արժեքներով, ուրեմն՝ մի ընդունեք։ Ինքը այդպիսինն ա, այսպես ա մտածում, ռեալիստ եղեք։ Չի լինում հանդուրժել, ուրեմն պետք չէ։ Շատ լավ է որ պարզեցիք ով ով է։
աչք փակել ու չտեսնել իր որոշակի մասերը կամ շերտերը ինքնախաբեություն է, այսինքն ինքներդ ձեզ անհարգանք։
իսկ թե ունակ եք մարդուն ընդունել ամբողջովին, ապա ընդունեք, այս դեպքում բնականաբար վախենալու բան էլ չկա։
ու տենց
Դե ինձ ֆեյսբուկյան քոզ են ուղարկել, տիպա սափորթ սեքշլ րեվոլյուշն ին Արմենիա։
Այդ քոզի առաջին էջում բեյսիկ ինֆո է գրած, որը թարգմանել եմ հայերեն, (չեմ ուզում մեր չհայախոս/կարդ եղբայրների և քույրերի աչքը ծակի) բնորինակը անգլերեն է՝
Սկսվում է այսպես՝
Սառույցը շարժվում է, պարոնայք երդվյալ ատենակալնե՛ր։ Բա հետո՞։
Դիտենք մեսսեջը՝
Սպանի՛ք։
Խեղճ ՇԱՏ ԱՂՋԻԿՆԵՐ։ Այն էլ 21րդ դարի։ Նրանց մասին վատ են մտածում, եթե նրանք սեքս են անում։
Վայ, սպասե՛ք։
Իսկ ո՞նց են իմանում, որ վատ մտածեն։
Աղջիկները տենց ամեն մեկին փողոցում ասում են, որ անտեղյակ չմնա՞ն։ Հետո էլ լավ կամ վատ մտածե՞ն։ Թե՞ մարզաշապիկ են պատվիրում, տիպա, գիտեք, ես սեքս եմ անում։
Հա պարզ ա որ անում ես, մեծ աղջիկ ես։ Էլ ի՞նչ կարիք կա հայտարարել ակնհայտ բաները։
Ասենք՝ ես հաց եմ ուտում։ Կամ՝ օրը այսքան լիտր ջուր եմ խմում։
Տիպա ի՞նչ։
Ես իմաստը այդ շուխուռի չեմ հասկանում։
Ասենք եթե Սևանը իջեցնելու դեմ ակցիային խորհրդարանի մոտ տաս հազար մարդ է գալիս՝ հասկանում եմ։ Գուցե պատգամավորները մի քիչ շատ մտահոգվեն, ու նրանցից մեկ-երկուսը, գուցե ազդվի։ Գուցե։
Ինչևվից է, Սևանը իջեցնելու դեմ ակցիային՝ հինգ հոգի մարդ էր եկել։ Թեղուտի պաշտպանության ակցիաներին հազիվ տաս հոգի էր հավաքվում։
Բայց իմաստը տեսնում էի։ Եթե շատ մարդ հավաքվի, մի գուցե, ինչևից է, երբևից է ազդի, որևից է մի պատգամավորի վրա։
Իսկ այս ակցիայի իմաստը՞։
Ազատ սեքսը արգելվու՞մ է մեր կառավարության կողմից։
Չէ, չի արգելվում։
Գուցե չի արգելվում պաշտոնապես, բայց իրականում հետապնդվու՞մ է։
Չէ, ասենք՝ իրականում ազատ մրցակցություն չունենք – համաձայն եմ։
Իրականում անկախ, ժողովրդավարական պետություն չենք՝ համամիտ եմ։
Բայց իրականում ազատ սեքս չունենք՝ – համաձայնվե՛ք անկապ է հնչում։
Անկապ է նույնիսկ աանկախ նրանից՝ ունենք թե ոչ։
Փնտրում ենք ակցիայի իմաստը։
Ուզու՛մ եք ասե՛լ, տիպա մենք այսպես ենք մտածու՞մ։
Հա, ձեր ջանը սաղ լինի։ Ես ե՛լ եմ այսպես մտածում։ (Քի՛չ է մնում ասեմ՝ բոլո՛րն են այսպես մտածում, նույնիսկ Ծերունը Թորգոմյան)
Հա, յանիմ շա՞տ եք։ Դե ասենք հա՝ շա՛տ եք։
Որ ի՞նչ։ Որ այլ մարդիկ իրենց սկզբունքները փոխեն, որովհետև շա՞տ եք։
– Մայրիկ, նայիր, ֆեյսբուկում արդեն հազար հոգի ազատ սեքսի խումբն են գրանցվել։ Թույլ կտա՞ս ես էլ գրանցվեմ։
Համոզիչ չէ։
Համ էլ շատ էլ չեք, հազիվ մի երկու հազար հավաքեք, այս պահին 705 անդամ է, որից մեկը ես եմ, ու էսա դուրս եմ գալու։ Ջոյն եղա որ կարդամ ի՛նչն ինչո՛ց է։
Լավ, վերցնենք այդ ՇԱՏ ԱՂՋԻԿՆԵՐԻՑ մի ԱՂՋԿԱ, ու զննենք մանրադիտոկով։
– Աղջիկ ջան, ի՞նչ է պրոբլեմդ։
– Ընկերոջս/այլ մարդու/տղայի/աղջկա հետ ուզում եմ սեքս անել, բայց չեմ անում։
– Վայ քոռանամ ես, ինչու՞ չես անում։
– Որովհետև մարդիկ իմ մասին վատ կմտածեն
Ազնիվ խոսք էսա բոտ եմ գրելու «ԱՂՋԻԿ» անունով։ Հենց մեծատառերով։ Իսկը բոտի ալգորիթմ է։ Լավ, շարունակենք։
– Ասենք ո՞վ կարա վատ մտածի։
– Ինքն՝ ընկերս/տղան/աղջիկը
Լավ էլի․․․ մինչ սեքս անելը ինչ որ բաներ մարդիկ ենթադրում են։ Ասենք, կարող են ենթադրել, որ մեկը մյուսին դատարան չի կանչի բռնավարության գործով։ Քանի որ սեքս է, բռնավարություն չէ։
Ասենք, ենթադրում են, որ մյուս օրը նրանցից ոչ մեկը չի հայտարարի հանրությանը, թե գիտե՛ք, քնել եմ այս ինչի հետ։
(Ի դեպ՝ ասելու ձև կա, ուրեմն, ձեռնափայտով երեք անգամ խփում եք բազրիքին և բարձրաձայն ասում՝ «Ես քնե՛լ եմ Լիզա Քադդիի հետ», բայց այդ դեպքում էլ սուտ է ստացվում)
Լավ, էլ ո՞վ կարա վատ մտածի։
– Չե, իհարկե ընկերը չէ, այլ շրջակա միջավայրը
– Շրջակա միջավայրը էսա կտրում են պրծնենք
– Դե ի նկատի ունեմ մարդիկ
– Հմ, ո՞րտեղից են իմանալու որ ասեն։
– Բայց եթե իմանային՝ կասեին։
– Քույրիկ ջան, ոնց որ կիկոսի մահն է հիշեցնում տենց մի քիչ։
– Դե հիմա։
Գուցե ուզու՛մ եք փրոմո՞ութ անել ազատ սեքսը։ Դե տիպա լուսավորչական աշխատանք տանե՛լ մեր մութ ջունգլիներում։
Այս դեպքում ինչ որ բան աղոտ սկսում է երևալ։
Ախր այդ փրոմոուշենը միայն հակառակ ազդեցություն կունենա։ Քանի որ նման է ցուցադրական մի բանի՝ տիպա նայե՛ք, ես ինչ տղա/աղջիկ եմ։ Ես նենց ազատասերամիտ եմ, որ էլ դու սու՛ս։
Ախր եթե տենց ազատամի՛տ ես, էլ ինչի՞ պիտի դա աչքը խցկես։ Լրիվ նորմալ է սկսել կասկածել, որ հեչ էլ ազատամիտ չես, ու նենց տպավորություն է որ ինքդ քեզ համոզում ես։
Համ էլ ո՞վ էր մինչ այդ խանգառում նենց ազատասերամիտ լինել պարզ չէ։ Բացի ինքներդ ձեզնից, իհարկե։
Ու այստեղ մենք հասնում ենք քանակի ու դրա իրական դերին և ազդեցությանը հասարակության վրա։
Ֆեյսբուկում քոզ պետք չէ հայտարարել։
Պարզապես պետք է ապրել այնպես, ինչպես ճի՛շտ ես համարում։
Մի ասա, արա՛։
Հիմա բացատրեմ, ինչ ի նկատի ունեմ՝
Ստեղ այլ հարց կա լրիվ։ Ներքին ազատության։ Ու անհամեմա՛տ ավելի խորը հարց է։
Եթե ազատ ես, դու անում ես այնպես, ինչպես մտածում ես, որ լավ է։ Այնպես, ինչպես գիտակցաբար որոշում ես։
Ու դա ՔՈ որոշումն է, ոչ քո ուսուցչի, ֆյուրերի, ծնողի, կամ ընկերոջ։ Դա ՔՈ բանականության արդյունքն է։
Իսկ գիտե՞ք ինչի է կարևոր անել այնպես, ինչպես մտածում ես, որ լավ է, և ոչ այնպես, ինչպես այլոք են մտածում, որ լավ է։
Որովհետև՝
ամեն քո քայլը՝ ակամա ձայն է դառնում։
Ձայն է մեծ հասարակական լուռ ու աննկատ քվեարկության մեջ։
Դու ամեն օր քվեարկում ես՝ ու շա՛տ։
Երբ ջինս ես հագնու՛մ՝ ձայն ես տալիս հարմար հագուստի օգտին, երբ քսմսվում ես, ձայն ես տալիս թիթիզության օգտին, ու դա վատ չէ, ոչ էլ լավ է։ Դա բազմազանություն է։
Երբ ասում ես, որ աղջիկ ես, ու այդ իսկ պատճառով չես հասկանում, որ մի ստեղն է պետք սեղմել՝ քվեարկում ես բլոնդինկեքի մասին համոզմունքը ամրապնդելու օգտին։ Ակամա։
Երբ էրլանգով, լիսպով, օբերոնով, կամ թեկուզ պերլով ես գրում, չնայած շուրջդ բոլորը քեզ խենթ են համարում, ապա քվեարկում ես այդ լեզուների օգտին։
Եթե ջավայով ես գրում կամ դոթնետով՝ ապա քվեարկում ես քեզ այդ կորպորացիաների կողմից վզին կապած տեքնոլոգիաների օգտին։
Ինձ մի աղջիկ բողոքել էր, ասում է տիպա՝ մենք հատուկ ենք քսմսվում, ու կաբլուկներ հագնում, որ տղաներին դուր գանք։
Այն հարցին թե ինչու՞ տղաները չեն քսմսվում, որ իրենց դուրը գան՝ մի քիչ մտածեց, ու պատասխանեց՝ քանի որ մեզ չի սազում ակտիվ լինել․
– Աղջիկները սպասում են, մինչ իրանց կապեն։ Իրանք չեն կապում։ Կամ պասիվ ձևերով են կապում, չկապող ձևանալով։
– Հա՞։ Ու եթե այսպեդ են անում, ապա ինչու՞։
– Որեվհետև․․․ որովհետև տենց է․․․ Որովհետև այլ ձև քո մասին վատ կմտածեն։
– Իսկ դու՞ ոնց ես կարծում, արդարացվա՞ծ է որ վատ կմտածեն։
– Ոչ։ Բայց չէ՞ որ ես եմ տուժելու եթե չլինեմ այնպիսին ինչպիսին ակնկալում են։
– Ինչու՞։ Կարծու՞մ ես բոլո՞րն են այդպես։ Մարդիկ տարբեր են։
– Բայց մեծամասնությունը այդպես չէ։
– Իսկ քեզ պե՞տք է մեծամասնությունը։ Քեզ մի տղա է պետք, թե բոլորը միասին։
– Մի, կամ մի քանի։ Բոլորը չէ։
– Ու կարծու՞մ ես մի հատ տենց քո ուզածը չկա՞
– Հմ։ դե կլինի։
– Իսկ պատկերացնու՞մ ես հանդիպես, ու նա մտածի՝ ֆի այս ինչ պատրիարխալ աղջիկ է։
– Կմտածի, բա ինչ կանի։
Սա նենց պարզ իլյուստրացիա է թե ինչու եթե բոլորը ինքնուրույն որոշումներ ընդունեն, աշխարհը փոխվում է։
Ու այդ իսկ պատճառով՝ շատ կարևոր է անկեղծ լինել, ու անել այն, ինչ իրոք համոզմունքդ է, այլ ոչ ընկերոջ/ֆյուրերի/ծնողինը։
Ի՞նչպես տարբերել, այն քո՞նն է, թե ոչ։
Հարցրու քեզ, ինչու՞ ես այսպես մտածում։ Խորացիր։ Որովհետև այսպես։ Իսկ սա ինչու՞։ Որովհետև սենց։ Իսկա սա՞։
Երբեմն փակուղի է լինելու, ու դու վերադարնալու ես՝ շարունակես այլ ճանապարհով։
Երբեմն գտնում ես՝ սա այսպես է որովհետև ծնողս/ֆյուրերս այսպես է համարում։
Կամ՝ այսքան մարդ չեն կարող լինել հիմար։ Ի դեպ, կարող են, չմտածես։
Երբեմն րեկուրսիվ բացատրություն ես գտնում՝ սա այսպես է որովհեև այսպես է։ Ինչպես վերոհիշյալ զրույցում ստացվեց։
Այո, հենց Պորտոսի ոճով։ Հաստատ մի բան այն չէ այդ համոզման հետ, չէ՞։
Այստեղ երիտասարդ մարդիկ մի փոքր առավելություն ունեն։ Որովհետև դեռ քիչ են ապրել։ Ու դեռ ունեն ժամանակ նոր համոզմունք կամ սկզբունք գտնել, ու ըստ այդ սկզբունքի ապրել։ Իսկ մեծ մարդուն երբեմն բարդ է ընդունել այն, որ նա ամբողջ կյանքը սխալ էր ապրել։ Ու այդ իսկ պաճառով, որ այդպիսի վախենալու մտքեր չգան, թեև ինքն էլ կարող է կասկածի իր սկզբուների մեջ, բայց սպանիչ ուժգնությամբ կպաշտպանի դրանք։
Գնա՞մ մի հատ այլընտրանքային քոզ բացեմ ֆեյսբուկում, անունը՝ Խորացի՛ր։
Կամ գնամ բոթ գրեմ ԱՂՋԻԿ անունով։ Օբերոնո՛վ։ Դա կպահանջի բինդինգ անել ինչ որ սի գրադարանին։ Ասենք սի-ով ավելի հեշտ կլիներ, քանի որ բինդինգ անել պետք չէր լինի։ Բայց եթե ես օբերոնով գրեմ ու բինդինգ սարքե՛մ, իսկ այդ բինդինգը փաբլիշ անե՛մ, ապա այլ մարդիկ ում դուր է գալիս օբերոնը կոգտվեն ու իրենց սիրած տեքնոլոգիայով ավելի հեշտ կլինի բոթ գրել։
Ու ես ձայն կտամ իմ սիրած տեքնոլոգիայի օգտին։
_ու տենց _
**_«ես որ գնայի, Բեգլարյանին էի ընտրելու։ Էնա մտածեցի ու՞ր գնամ, մեկա իմ տեղը իրան կընտրեն»_
հգ․ նախնական տվյալները այստեղ են
Իսկ Դանիելը տղա ա։ հարգանքներս։
_ու տենց _
В предверии выборов даже как-то неприлично про Ктулху не вспомнить.
Кстати, вспоминать про него можно каждый раз, когда вас достают вопросом “за кого?” 🙂
_ու տենց _
քանի որ Երևանցիները իրավունք չունեն
(տեքստը ամբողջությամբ այստեղ)
և յուրաքանչյուր նյութ իրադարձությունների մասին կարող է դիտարկվել որպես քարոզչություն, ուզում եմ տեղեկացնել այս հնարավորության մասին՝ http://news.bbc.co.uk/2/hi/europe/7272299.stm
Ես ծանոթացել եմ Սմբատի հետ երբ ինքն ու Նարեկը մեր տուն եկան այս ֆիլմի հում նյութը ժապավենից վինչ քշելու համար։ Այսպիսով, ես էլ ինչ որ չափով ներգրավվել եմ այս ֆիլմի ստեղծմանը։
Ինձ տղաները շատ դուր եկան։ Լիլիթը պատմում էր որ Սմբատը տաղանդավոր ուսանող էր, դասերին կամ քնած էր կամ զբաղված крестик-нолик խաղալով, իսկ դասախոսները n-չափանի հավասարումներից քարկապ ընկած, դիմում էին նրան։ Այժմ ուսանողները անցնում են նրա թեորեմը։
Ինչ հավես ա, որ այժմ յուաքանչյուր մարդ ունակ է ռեժիսոր դառնալ և ֆիլմ նկարել։ Հիշում եմ, երբ ես երեխա էի և առաջին անգամ դիտում էի “how to steal a million” ֆիլմը «Վստրեչա»-ով, հայրս ասաց․՝ «տաղանդավոր մարդու մոտ ամեն ինչ լավ է ստացվում»։
Վարպե՝տ, սպասում ենք նոր գործերիդ։
Ֆիլմը մասնակցել է կինոփառատոններին և ստացել է մրցանակ լավագույն մտահղացման համար Լեհաստանում։