մի քանի գրառում տեսայ threads
յաւելուածի/համակարգի մասին։
չեմ իմանում ինչ տեսք ունի ինտերֆէյսը նոյնիսկ, բայց յոյս եմ յայտնել որ երբ/եթէ կպնեն activity pub
ցանցին, կապի մէջ կը լինեմ իմ որոշ ընկերների հետ, որ չեն «կարում» կամ ուզում, ինչը նոյն բանն ա, գրեթէ, լինել ինտերնետում։
երբ իրենք ասում էին՝ «արի ֆբ կամ ինստա կամ եսիմուր ու կապի մէջ լինենք կամ չաթուենք», ես միշտ իրենց շեշտել եմ՝ էնպէս չի որ էդ ես եմ որ չեմ կարող ձեզ հետ չաթուել։
էնպէս ա որ դուք էք որ ձեզ թոյլ չեն տալիս ինձ հետ չաթուել կամ շփուել։
ահա, եկաւ threads֊ը որ մեծահոգի թոյլ ա տալու։
իսկ իրականում, եթէ չես կարող պայքարել՝ ընդունիր եւ արագացրու նրա գալը, ինչի դէմ պայքարել ես։ կամ առաջնորդիր։
առաջնորդելը էս դէպքում երեւի հնարաւոր չի, բայց հնարաւոր ա լինել առաջինը մէյնսթրիմ կոմերցիոն կորպորատիւ ինտերնետ մեդիայից, որ կապ կունենայ արդէն կայացած դաշնեզերքի հետ։
բայց իրականում դաշնեզերքի հետ կապ չունի։ (: պարզապէս մի քիչ աւել ազատութիւն ա տալու օգտատէրերին։ գուցէ։
#համացանց #ինտերնետ #դաշնեզերք #ազատութիւն #threads #թելեր #շղթաներ #մեծահոգութիւն #իրաւունք
@{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/@antranigv}֊ը շատ կարեւոր գրառում ա արել։
@{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/@albertoparpeci}֊ն էլ բողոքել էր որ մեծ քեշից որ պահում են սթրիմինգ յաւելուածները։
այսինքն երաժշտութիւնը մէկ ա սարքիդ մէջ ա, բայց դու չես կարող իրան դիմել այլ կերպ, քան մէկ, ու միայն էդ մէկ յաւելուածով։
ես չեմ կարողանում հասկանալ drm։ ես հասկանում եմ հրատարակիչների տագնապը, բայց ես չեմ հասկանում ոնց կարող ա լաւ գործարք լինել ինձ համար ունենալ երաժշտութիւն, կամ գիրք ոչ ֆայլի ձեւով, որը ես կարող եմ օգտագործել ցանկացած ծրագրով եւ ցանկացած սարքիս վրայ։
ու ես որպէս սպառող վիրաւորւում եմ որ ինձ լռելեայն վերաբերւում են որպէս յանցագործի։
ու ուզում եմ նման հարթակների ու հրատարակիչների հետ գործ չունենալ։
այդ պատճառով կրկին՝ smashwords֊ը գրախանութ ա ուր կարելի ա ձեռք բերել epub ֆորմատի գիրք։ այնտեղ նաեւ կայ եաւրումեանի էջը։ շնորհակալութիւն իրան մեզ յարգելու համար։ ուզում եմ գնալ բոլոր իր գրքերն այնտեղից առնել։
նաեւ՝
https://www.hdtracks.com/# — լաւ որակի երաժշտական ֆայլեր։
նաեւ իհարկէ https://bandcamp.com/
ու ի վերջոյ, պիտի նշեմ։ կան գործեր որ լեգալ ձեռք բերել աւաղ հնարաւոր չի։ օրինակ ոչ remastered երաժշտութիւն։ նոյն դասական գործերը՝ փինք ֆլոյդի ասենք։ այսինքն հնարաւոր ա՝ վինիլով, զի կրիչի որակն էնքան վատն ա, որ չի կարող պահել այդ ձեւափոխուած ձայնագրութիւնները։
կրկնեմ՝ նախկինում, եթէ նայէիր ձայնային ալիքի վրայ, տեսնում էիր՝ էստեղ ցածր ա, էնտեղ բարձր, էստեղ ցածր ա։
էսօր՝ լրիւ «քոքած» ա մինչեւ ծայրերը։ զի էդպէս վատ որակի ականջակալներով աւելի լաւ ա լսւում։
բայց կորցնում ես տարածութիւնը, օրինակ՝ էն գործիքը մի քիչ հեռու, էս մէկը մի քիչ մօտ։
հիմա վերջապէս սոնին ու մի քանի ընկերութիւն սկսեցին խօսել ոչ ձեւափոխուած ձայնագրութիւնների մասին։ տեսնենք։
հա, ու երբ լեգալ ձեռք բերելը հնարաւոր չի՝ rutracker.org֊ը, կներէք, մեր օրերի ալեքսանդրիայի գրադարանն ա։
#երաժշտութիւն #իրաւունք #ազատութիւն
ես գրել եմ, ինչ անկապ ա երբ քո միջավայրում յայտնւում ա մարդ, որ արդէն վաղուց քննարկուած, կամ չքքնարկուող՝ ակնյայտ հարցեր՝ կրկին բարցրաձայնում ա, դարձնում ա քննարկման առարկայ։ այսպէս, մեր գործի տեղի յարկում երբեմն յայտնւում էր ինչ֊որ նոր մարդ, որի համար ակնյայտ չէր, որ սերժը հայաստանի համար վատ ա, ու որ կանայք կարող են վարել՝ սրանք մեզ համար չքննարկուող թեմաներ են եղել։ նոյնիսկ երբեք չեն եղել քննարկման առարկայ։
ու հիմա երբ տեսնում եմ, ինչպէս պրոգրեսիւ երիտասարդները սոց․ հարթակներում բարձրացնում են սեռական փոքրամասնութիւնների, կամ կուսութեան/ամուսնութեան թեման, արտայայտելով պրոգրեսիւ, բայց մեզ ակնյայտ ճշմարտութիւնները՝ ես համարեա գրեթէ նոյնչափ վհատւում եմ։
էդ հետաքրքիր չի։ էդ դախ ա։ եկէք առաջ անցնենք էլի էդ անհետաքրքիր թեմաներից։ արդէն 2021֊ն ա։ եթէ ինչ֊որ մէկին հետաքրքիր ա, թող գնայ փորփրի արքիւները, ուր բոլոր կարծիքները պէտք ա որ լաւ արտայայտուած եւ փաստարկուած լինեն։
այստեղ ես մտածում եմ, որ գուցէ նման բաներ քննարկուել են ֆէյսբուքում, իսկ այնտեղ արի ու գտի արքիւային նիւթեր, հին գրառումները չեն փնտրւում, ինքն իր մէջ փակ ակումբ ա, ուր իր իսկ արքիւները դժուար մատչելի չեն։
գուցէ դա էլ ա դրդում մարդկանց կրկին ու կրկին շօշափել նոյն թեմաներ։
կրկին՝ եթէ մի բան փնտրես հայերէն՝ կը գտնես քննարկում բաց տեղ՝ ասենք ակումբում։ բայց ակումբն էլ, ըստ երեւոյթին (չգիտեմ) էնպիսի տեղ էր, ուր մարդիկ աւելի հետաքրքիր հարցեր էին գտնում քննարկելու, քան կուսութեան լեգիտիմացումը իրենք իրենց առաջ։
ու այո, էսօրուայ ինտերնետը չի աջակցում որ առաջ անցնենք, բայց մէկ ա, դա չի պարտադրում պրոգրեսիւ մարդկանց անդադար ապացուցել որ երկիրը կլոր ա։
եթէ դուք հանդիպում էք դրանում կասկածող մարդ՝ ապա դժուար թէ կարողանաք իր կարծիքը փոխել։ ու անիմաստ ա էդ ջանքը թափել։
դէ մինչ։
#կուսութիւն #քաղաքականութիւն #հանրութիւն #փոքրամասնութիւններ #քննարկում #պատմութիւն #արքիւ #համացանց #իրաւունք #բարոյեականութիւն #ակումբ #ծեծուած #դախ
#մարտի_մէկ
@{ քամի ; o_o@spyurk.am} 01.03.2019, 19:37:50
այդ իրադարձութիւններից 11 տարի անց ահա, չափազանց կարեւոր է քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին։ եւ հիմա հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թուականին իշխող վերնախաւի գործողութիւններն ամենեւին ուղղուած չէին առանձին վերցրած ուժի, խմբի, անհատի դէմ, այդ բռնութիւնների ու ապօրինութիւնների հիմնական եւ թերեւս միակ թիրախը հայաստանի հանրապետութեան քաղաքացին էր. նրա իրաւունքը, նրա արժանապատուութիւնն ու ազատութիւնը։
մարտի 1-ի զոհերը գոռ քլոյեանը, արմէն ֆարմանեանը, տիգրան խաչատրեանը, յովհաննէս յովհաննիսեանը, դաւիթ պետրոսեանը, զաքար յովհաննիսեանը, գրիգոր գեւորգեանը, սամուէլ յարութիւնեանը, համլետ թադեւոսեանը, տիգրան աբգարյանը չեն միայն, այլեւ հայաստանի հանրապետութեան իւրաքանչիւր քաղաքացի, իր իրաւունքի համար պայքարող իւրաքանչիւր ցուցարար, որովհետեւ մարդասպանը՝ ասենք, օրինակ, դաւիթ պետրոսեանի վրայ կրակելիս չի իմացել, որ նա յատկապէս դաւիթ պետրոսեանն է՝ ծնուած 1974 թուականի ապրիլի 16-ին երեւան քաղաքում։
մարդասպանը չի իմացել, որ կրակում է դաւիթ պետրոսեանի վրայ, բայց հաստատ իմացել է, որ կրակում է հայաստանի հանրապետութեան քաղաքացու վրայ։ հետեւաբար, Մարտի 1-ի զոհերից իւրաքանչիւրի վրայ արձակուած կրակոցը մեզնից իւրաքանչիւրի վրայ արձակուած կրակոց է։
փաշինեան
#փաշինեան #մէջբերում #մարտի1 #ազատութիւն #անկախութիւն #իրաւունք #արժանապատուութիւն #մարդ #հայաստան #պետութիւն #քաղաքացի
@{քամի; o_o@spyurk.am}ն մէջբերեց՝
այդ իրադարձութիւններից 11 տարի անց ահա, չափազանց կարեւոր է քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին։ եւ հիմա հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թուականին իշխող վերնախաւի գործողութիւններն ամենեւին ուղղուած չէին առանձին վերցրած ուժի, խմբի, անհատի դէմ, այդ բռնութիւնների ու ապօրինութիւնների հիմնական եւ թերեւս միակ թիրախը հայաստանի հանրապետութեան քաղաքացին էր. նրա իրաւունքը, նրա արժանապատուութիւնն ու ազատութիւնը։
մարտի 1-ի զոհերը գոռ քլոյեանը, արմէն ֆարմանեանը, տիգրան խաչատրեանը, յովհաննէս յովհաննիսեանը, դաւիթ պետրոսեանը, զաքար յովհաննիսեանը, գրիգոր գեւորգեանը, սամուէլ յարութիւնեանը, համլետ թադեւոսեանը, տիգրան աբգարյանը չեն միայն, այլեւ հայաստանի հանրապետութեան իւրաքանչիւր քաղաքացի, իր իրաւունքի համար պայքարող իւրաքանչիւր ցուցարար, որովհետեւ մարդասպանը՝ ասենք, օրինակ, դաւիթ պետրոսեանի վրայ կրակելիս չի իմացել, որ նա յատկապէս դաւիթ պետրոսեանն է՝ ծնուած 1974 թուականի ապրիլի 16-ին երեւան քաղաքում։
մարդասպանը չի իմացել, որ կրակում է դաւիթ պետրոսեանի վրայ, բայց հաստատ իմացել է, որ կրակում է հայաստանի հանրապետութեան քաղաքացու վրայ։ հետեւաբար, Մարտի 1-ի զոհերից իւրաքանչիւրի վրայ արձակուած կրակոցը մեզնից իւրաքանչիւրի վրայ արձակուած կրակոց է։
փաշինեան
#փաշինեան #մէջբերում #մարտի_մէկ #ազատութիւն #անկախութիւն #իրաւունք #արժանապատուութիւն #մարդ #հայաստան #պետութիւն #քաղաքացի
Աճեմօղլու֊ն ցոյց էր տալիս իր գրքում, որ երկրի բարեկեցութիւնը ուղղակի կապ ունի այդ երկրում քաղաքական իրաւունքների, լիազօրութիւնների բաշխուածութեան հետ։
Այն փաստը, որ ՀՀ֊ում գնում են ձայներ, նշանակում է, որ այդ ձայն վաճառողները ունեն վաճառելու բան՝ ունեն քաղաքական իրաւունք որից նախընտրում են հրաժարուել։
այն էլ՝ ոչ թէ ճիպոտի, ոչ թէ կորուստի վախից, այլ պոնչիկի, փոքր խրախուսման փոխարէն։
իհարկէ, այսքանով չեն սահմանափակւում իշխող «էլիտայի» իր ազդեցութիւնը պահպանելու գործողութիւնները։ կան մարդիկ, ով վաճառելու բան չունեն, ում ասւում է, ինչպէս քուէարկել։ կան բազմաթիւ մարդիկ, ում տեղը քուէարկում են, օգտուելով իրենց բացակայութեան կամ անտարբերութեան գործօններից։ կան խարդախութեան այլ բազմաթիւ եւ հանրայայտ ձեւեր։
սակայն կան մարդիկ, ու նրանք քիչ չեն, ով հրաժարւում են իրենց կեանքի կոնտրոլից (չէ՞ որ քաղաքական ընտրութիւնը իրենց կեանքի վրայ ուղղակիօրէն ազդում է), եւ դրանով նեղացնում են քաղաքական իրաւունք ունեցողների զանգուածը։
եւ մասնաւորապէս այդ մարդկանց պատճառով ես, դու, եւ իրենք էլ, աւելի վատ են ապրում, քան կարող էին։ ըստ որում, եթէ այդ «աւելի վատը» վերածել գումարի, այն, ենթադրում եմ, անգամներ աւելի շատ է, քան իրենք վաստակում են մէկ ձայնի վաճառքով։ այդ ձայն վաճառելու քայլով նա՝ իմ, քո ու ինքն իր գրպանից, աւելի շատ փող է հանել, քան ստացել է։
ինչո՞ւ են այդպէս անում, ես չգիտեմ, ու միայն ենթադրութիւններ անել է մնում․
քաղաքական իրաւունքներից աւանդականօրէն զուրկ լինելո՞ւց, այդ քաղաքական «կուլտուրան չունենալո՞ւց» է։
երկրի, իրենք իրենց, եւ կողքինների կեանքին անտարբերութիւնի՞ց։
կրթութեան պակասի՞ց։
պահանջարկի առկայութիւնի՞ց։
«սելֆ էսթիմ» ասածից, կամ արժանավայելութեան պակասի՞ց՝ եթէ այն որոշակի չափսի հասնում է, մարդն այլեւս չի մնում աշխատանքում կամ ցանկացած յարաբերութեան մէջ, ուր իրեն նուաստացուած է զգում։
ինձ շատ հետաքրքիր է՝ արդեօք ձայն վաճառող մարդն իրեն նուաստացուած զգո՞ւմ է այդ գործարքի մէջ մտնելով։ թէ՞ գոհ է մնում ամէնից։ ու ի՞նչն է պէտք փոխել, որպէսզի ձայն վաճառել պատրաստակամների քանակը նուազի։
ու տենց։
օրինակ, հետաքրքիր մէջբերում է, որ եթէ ունես ինչ֊որ հնարաւորութիւն, յաճախ չես օգտագործում, չես «ֆորքում» որովհետեւ նախագծողները գիտեն, որ եթէ վատ պահեն իրենց՝ կը «ֆորքես», կամ չես գնում այլ սերուիս, քանի որ ծառայութիւն մատուցողները տալիս են քեզ տուեալներդ տանելու հնարաւորութիւն։
օրինակ, հետաքրքիր մէջբերում է, որ եթէ ունես ինչ֊որ հնարաւորութիւն, յաճախ չես օգտագործում, չես «ֆորքում» որովհետեւ նախագծողները գիտեն, որ եթէ վատ պահեն իրենց՝ կը «ֆորքես», կամ չես գնում այլ սերուիս, քանի որ ծառայութիւն մատուցողները տալիս են քեզ տուեալներդ տանելու հնարաւորութիւն։ http://joshondesign.com/2015/10/08/datarights
#տուեալներ #իրաւունք #ազատութիւն #յօդուած #հնարաւորութիւն
ուժիւպիսի սահմանադրութիւն՝
Ամէն մէկն ունի Վիլնելէ գէտի մօտ ապրելու իրաւունք, իսկ Վիլնելէ գետն իրաւունք ունի հոսել ամէն մարդու կողքով։
Ամէն մէկն ունի տաք ջրի, ձմեռը՝ տունը տաքանալու, եւ կղմինդրից կտուր ունենալու իրաւունք։
Ամէն մէկն ունի մեռնելու իրաւունք, բայց դա պարտաւորութիւն չէ։
Ամէն մէկն ունի սխալների իրաւունք։
Ամէն մէկն ունի ուրոյն լինելու իրաւունք։
Ամէն մէկն ունի սիրելու իրաւունք։
Ամէն մէկն ունի սիրուած չլինելու իրաւունք, բայց դա պարտադիր չէ։
Ամէն մէկն ունի աչքի չընկնող եւ անյայտ լինելու իրաւունք։
Ամէն մէկն ունի պարապ մնալու իրաւունք։
Ամէն մէկն ունի կատու սիրելու եւ իր մասին հոգալու իրաւունք։
Ամէն մէկն ունի շուն պահելու իրաւունք, մինչեւ իրենցից մէկը չմռենի։
Շունն ունի շուն լինելու իրաւունք։
Կատուն պարտաւոր չէ սիրել իր տիրոջը, սակայն պէտք է օգնի անհրաժեշտութեան ժամանակ։
Երբեմն ամէն մէկն ունի իր պարտաւորութիւնների մասին բանիմաց չլինելու իրաւունք։
Ամէն մէկն ունի կասկածելու իրաւունք, սակայն դա պարտաւորութիւն չէ։
Ամէն մէկն ունի երջանիկ լինելու իրաւունք։
Ամէն մէկն ունի ոչ երջանիկ լինելու իրաւունք։
Ամէն մէկն ունի լուռ մնալու իրաւունք։
Ամէն մէկն ունի հաւատալու իրաւունք։
Ոչ մէկ չունի բռնութեան իրաւունք։
Ամէն մէկն ունի իր անկարեւորութիւնը գնահատելու իրաւունք։
Ոչ մէկ չունի յաւիտենականութիւն նախագծելու իրաւունք։
Ամէն մէկն ունի հասկանալու իրաւունք։
Ամէն մէկն ունի ոչ մի բան չհասկանալու իրաւունք։
Ամէն մէկն ունի ամէն ազգի լինելու իրաւունք։
Ամէն մէկն ունի իր ծնունդը նշելու կամ չնշելու իրաւունք։
Ամէն մէկը պէտք է յիշի իր անունը։
Ամէն մէկը կարող է կիսուել նրանով, ինչ ունի։
Ոչ մէկ չի կարող կիսուել նրանով, ինչ չունի։
Ամէն մէկն ունի եբղայրներ, քոյրեր եւ ծնողներ ունենալու իրաւունք։
Ամէն մէկը կարող է լինել անկախ։
Ամէն մէկը պատասխանատու է իր ազատութեան համար։
Ամէն մէկն ունի լացելու իրաւունք։
Ամէն մէկն ունի չհասկացուած լինելու իրաւունք։
Ոչ մէկ չունի իրաւունք այնպէս անել, որ ուրիշն իրեն մեղաւոր զգայ։
Ամէն մէկն ունի իւրայատուկ լինելու իրաւունք։
Ամէն մէկն ունի իրաւունքներ չունենալու իրաւունք։
Ամէն մէկն ունի չվախենալու իրաւունք։
Չպարտուել։
Չպատասխանել կռուով հետ։
Չյանձնուել։
#սահմանադրութիւն #ուժիւպիս #վիլնիւս #լիտուա #իրաւունք #արուեստ #ազատութիւն
ունի այդ կուլտուրան
#էկրանահան #կապ #մարդիկ #նօշ #փոստ #ֆիդօ #հասցէ #իրաւունք#բարոյականութիւն #բիէսդի #իւնիքս #մշակոյթ #շփում #համացանց #կոոլտուրա
աֆրիկեանների պատմութիւնն էլ այն մասին է, երբ սեփականութեան իրաւունքը, անձի իրաւունքը ստորադասւում է «հանրային»֊ի։ ու այդքան էլ կարեւոր չէ այդ մարդու համար, իրօք հանրային կարիքների, թէ ինչ֊որ մի կամ մի խումբ մարդկանց շահի համար է։ քանի որ նա մէկ է իր տանից զրկւում է։ (հիմա չեմ դիտարկում շէնքի պատմական արժէք ներկայացնելը)։
— ես այստեղ ապրում եմ։
— այ դու ագահ, եթէ դու այստեղ չապրէիր, մենք խանութ կը բացէինք, մարդիկ կը գային, առեւտուր կանէին, լաւ կը զգային իրենց։ քո քմահաճոյքի համար ուզում ես այդքան մարդ տուժի։
ու սա վերաբերում է շատ տարբեր եւ զանազան տեղերի, ոչ միայն պատմական շէնքերի։ այդ ուղղութեամբ ենք գնում, մանաւանդ հաշուի առնելով նոր սահմանադրութիւնը։
#քաղաքականութիւն #սահմանադրութիւն #քաղաք #մարդ #իրաւունք #ազատութիւն