արմայելի համար մեջբերում on քվեարկությանը տանելու կամ չտանելու մասին՝
———————————–
Լինում է և այսպես։ Սա մեզ պատմել է Չիկագոյի մի բժիշկ։
― Իլլինոյս քաղաքի կոնգրեսի ընտրությունների նախօրյակին, ― ասաց բժիշկը, ― ինձ մոտ, տուն եկավ մի մարդ, որին կյանքումս բնավ չէի տեսել։ Դա հանրապետական կուսակցության «պոլիտիշենն» էր։ «Պոլիտիշենը» գործամոլ է, մի մարդ, որի զբաղմունքը ստոր քաղաքականություն է։ Քաղաքականությունը վաստակ է նրա համար։ Ես ատում եմ այդ տիպի՝ հաստամռութ, կոպիտ, լկտի մարդկանց։ Նրանց բերանում անպայման թքոտ սիգար է ցցված, գլխարկը չափից դուրս թեք է դրված, ունի բութ աչքեր և հաստ մատին՝ կեղծ մատանի։ «Գուդ մոնինգ, դոկ», ― ասաց ինձ այդ մարդը։ ― Բարև ձեզ, բժիշկ։ Ու՞մ եք մտադիր քվեարկել»։ Ուզեցի մի հատ ռեխին հասցնել ու շպրտել փողոց։ Բայց մեր ուսերի լայնությունը չափելուց հետո հասկացա, որ եթե փողոց թռչող լինի, ապա ավելի շուտ ես եմ լինելու այդ թռչողը։ Ուստի համեստորեն ասացի, թե քվեարկելու եմ այն թեկնածուի օգտին, որն ինձ ավելի դուր կգա։ «Լավ, ― ասաց «պոլիտիշենը»։ ― Կարծեմ դուք աղջիկ ունեք և նա չորս տարի է, ինչ ուսուցչուհու տեղի է «սպասում»։ Ես պատասխանեցի, որ ունեմ և սպասում է։ «Ուրեմն, ահա թե ինչ, ― ասաց իմ անկոչ հյուրը, ― եթե դուք քվեարկեք մեր թեկնածուի օգտին, կաշխատենք ձեր աղջկան աշխատանքի տեղավորել։ Ընդ որում, ոչ մի հաստատ բան չենք խոստանում։ Բայց եթե քվեարկեք մեր հակառակորդի օգտին, ապա այս դեպքում հաստատ կարող եմ ասել․ ձեր աղջիկը երբեք աշխատանք չի ստանա, երբեք ուսուցչուհի չի դառնա։ Դրանով խոսակցությունը վերջացավ։ «Ցտեսություն բժիշկ, ― ասաց նա հրաժեշտի պահին։ Ընտրությունների օրը ես կանցնեմ ձեզ մոտ»։ Դե, իհարկե, ես շատ բարկացա, նույնիսկ տառապեցի, վրդովվեցի այդ անպատկառությունից։ Բայց ընտրությունների օրը նա իրոք ավտոմոբիլով եկավ իմ հետևից։ Դարձյալ իմ տան դռների մեջ խցկվեց նրա հաստ սիգարը։ «Գուդ մոնինգ, դոկ, ― ասաց նա։ ― Կարող եմ ձեզ տանել ընտրական կետը»։ Եվ գիտեք, ես նրա հետ գնացի։ Մտածում էի, վերջ ի վերջո միևնույն չէ՞, թե ով կընտրվի՝ դեմոկրատ, թե հանրապետական։ Իսկ դուստրս միգուցե աշխատանք կստանա։ Ես այս մասին դեռ ոչ ոքի չեմ պատմել, ձեզանից բացի․ ամաչում էի։
———————————–
ու տենց
լոքշ սիլիկոնային դաշտավայր
էն ձեր ամերիկաներ
ու տենց
Մի հատ խափուսիկ բան կա սակայն։ Մարդկանց թվում ա հաճախ, որ այն ինչ արտասահմաններից ա՝ դա միշտ օտար մշակույթ ա, ոչ թե ժամանակակից (բուրժուական, քաղաքային, քաղացիական) ապրելավոճի արտացոլումն a։
Ու այն փաստը որ դա սկզիբ ա առել ասենք նահանգենրում բնավ չի նշանակում որ դա նեխած արևմտքի կործանարար պրոպագանդան ա։
Ասենք օփենսորսը չեր կարող այլ տեղ ստեղծվել, քան ամնում։ Այսինքն միտքը կարող էր մեկի գլխի մեջ հայրնվել, ռեալիզացիա չեր լինի։ էդպիսի տնտեսություն ոչ մի տեղ չկար որ ընկեր սթոլմանը ժամը երկու հարյուր դոլար էն էլ ութանասունականներին սկզբին վերնցեր իրա ազատ ծրագրերի սափորթի համար։
Նույնը՝ քաղաքացիական ազատությունները քաղաքում են ծնվել, կանանց իրավահավասարութոյւնը՝ նույնպես։
Իսկ այն որ մեր մոտ չի սկսվել այլ ամերիկաներում էդ նրանից ա որ նրանց տնտեսությունն ա այլ, որ նրանք մի քիչ առաջ ընկած են և այլն։ Ու էդքան էլ իրանց ուրույն չի որ ասենք էդ ամերիկյան մշակույթ կրնորինակելու արդյունք ա։
Սիրելիներս, ամերիկյան մշակույթ ջուջուլում մի հատ նայեք, կտեսնե՜ք՝ կոկա-կոլա, ջիփ չեռոկի, բոուլինգ, պիցցա, համբուրգերներ․․․ ու այս շարքը ցանկացած հայկական սևամորթ սևահագուստ իր սրտի մեջ կրում ա։
Չի կրում սակայն Մարք Թվենին, ռեդհոտ չիլի ներին ու տենց։
Էդ պատճառով էլ ասենք կոմունիստնրեը չռփում էին իրանց հիպպիներին, մլցեքը պաձյեզդներում իրանց մազերը կտրում ու նույն ժամանակ ամերիկաներում նույն հիփիներին անվանում էին սովետական ազդեցության արդյունք։
տենց իրար վրա էին գցում սակայն։
Հա մեկ էլ պառանոյայի սահմանման մեջ գրված ա որ էդ էն ա որ միշտ ինչ որ այլ մեկի մեջ ես պատճառն գտնում։
ու տենց
Ընկերս է պատմում, առաջին դեմքով:
Մի բավական ազդեցիկ ամերիացու հետ, որը ժամանակավորապես գտնվում էր Երեւանում, այնպես ստացվեց, որ նստեցինք խմելու: Հարցուփորձում էինք իրար, տնտղում էինք, շոշափում, մինչեւ որ երկուսիս ողնաշարերն էլ հուշեցին` ոչ ես եմ Ազգային անվտանգությունից, ոչ էլ ինքը` Կենտրոնական հետախուզական վարչությունից: Ու խոսք ու զրույցը համովացավ, ու էդ համովացման կուլմինացիոն պահին ամերիկացին որոշեց մի դեպք պատմել, որը, ասում են, ամերիկյան դիվանագիտական միջին եւ կրտսեր շրջանակներում մի ժամանակ հիթ է եղել:
Ահագին ժամանակ առաջ, ցրտից, սովից ու անբախտությունից տանջահար, մի միջին տարիքի, միջին սոցիալական եւ կրթական մակարդակի զույգ արտագաղթում է ԱՄՆ: Ես ասեմ միջին կրթական մակարդակի` դուք հասկացեք էնպես, ինչպես հարկն է իրականում: Գնում են, կարծեմ Բոստոն, թե Ֆլորիդա, էական չէ: Գնում են, հաստատվում են, ոչ լեզու գիտեն, ոչ մասնագիտություն ունեն, ոչ էլ հույս ու հեռանկար: Կնոջը մի օր բարի մարդիկ հուշում են, որ պետք է դիմել սոցիալական ապահովության մունիցիպալ ծառայություն, թե չէ` սենց ոնց կլինի, շաքար ու ձեթ մուրալով? Կինն էլ դիմում է: Ես ասեմ կին, դուք հասկացեք անլեզու մի արարած, որի տեսած ամենաառաջադեմ ու բաց ֆիլմը “Ստրկուհի Իզաուրան” էր: Դե կինը, բնականաբար լեզու չգիտի: Ծառայության գրասենյակում մի կերպ պարզում են, որ հայ է, ու թարգմանիչ են փնտրում: Գործավարների շտատում պեղում են մի պարսկահայի, որն իր հերթին աշխատավայրում հայտնի է լինում Jock Ando մականունով: Ոչ թե իր սրամտության համար, չէ, այլ որ հիմնարկի խինդն ու ուրախությունն է լինում, քանզի IQ-ն ձգտելիս է լինում դեպի զրո: Բայց դե միակ հայն է լինում: Գալիս է բուն հարցազրույցի պահը: Կնոջը տալիս են հարցաթերթիկը, որ լրացնի: Գրված է` First naem, last name. Անդոն սկսում է թարգմանել:
– Տիկին, Ձեր առջեւինի անունն ինչ է?
Տիկինն ակնհայտ շփոթության մեջ է: Դե լսել էր, որ Ամերիկան շատ ազատ երկիր է, բայց դե չէր պատկերացնում, որ այն աստիճան, որ այսպիսի հարցեր տան: Բայց միեւնույն է` ամոթխածությունը չի կարողանում հաղթահարել, մնում է կարկամած:
– Տիկին, Ձեր հետեւինի անունն էլ չգիտեք?
Կինն ապշահար է: Համ մտածում է` լավ սրանց ինչին է պետք իմ առջեւինի ու հետեւինի անունները, համ էլ` դե որ հարցնում են, ուրեմն երեւի պետք է: Պետք է-ի մասին էլ վկայում է պարսկահայի դեմքի լրջագույն արտահայտությունը: Բայց չէ, ամոթխածությունն անհաղթահարելի է: Լուռ կանգնած, ապշած, սարսափած ու թախանձագին նայում է թարգմանչի աչքերին, թե` փրկիր, բաբամ, էս ինչ վիճակի մեջ ես ինձ գցում? Մի բուռ հայ ենք…
-Տիկին, լավ, Դուք ամուսին ունեք?
– Հա, ունեմ:
– Ձեր ամուսնու առջեւինի անունն ինչ է?
Վախ, տեր իմ Աստված… Ինչ են ուզում էս մարդիկ ինձնից?
– Տիկին, եթե չպատասխանեք` նպաստ չեք ստանա: Ամուսնու առջեւինի անունն ինչ է?
Քաղցից կոտորվելու հեռանկարն առավել սարսափելի է, քան ամոթխածության փեշը փոքր-ինչ բարձրացնելը:
– Պուպուլ…,- պատասխանում է տիկինը:
– Պուպուլը աշխատում է?,- անմիջապես հետեւում է հարցը:
Դե հիմա եկեք ու պատկերացրեք տիկնոջ վիճակը, կաս կարմիր է կապում, հետո կապտականաչում ու մի կերպ արտաբերում:
– Դե… ժամանակը գիտի…
– Այսինքն Պուպուլը երբեմն աշխատում է…
– Դե հա, երբեմն աշխատում է:
Այս ընթացքում պարսկահայը պարտաճանաչորեն լրացնում է անկետան` First name – Pupul, last name – Tutuz. Ու անկեղծ կարեկցանքը աչքերին` ավելացնում.
– Տիկին, եթե Պուպուլը, թեկուզ երբեմն, աշխատում է, մենք Ձեզ նպաստ տալ չենք կարող…
Ու կինը, փորը փոշման մեկնում է տուն… Թե ինչպես այդ ընտանիքում լուծվեց ամուսնու առջեւինի աշխատանքի հարցը, պատմությունը լռում է: Բայց ասում են, որ այդ անկետան մինչեւ հիմա սուրբ մասունքի պես պահպանվում է Բոստոնի, թե եսիմորտեղի սոցիալական ապահովության մունիցիպալ ծառայության արխիվներում:
հեղինակ` [info]gorowich , աղբյուրը` http://www.akumb.am/showpost.php?p=1143845&postcount=30