ասք անմահ լինելու մասին

Անահիտը երկու տեքստ է գրել, ուզում եմ կիսվել՝

մի քիչ լռությամբ համաձայնելու, լեզվի ու նման բաների մասին

կրոնի, հավատքի, աղանդների եւ սիրո մասին

Արցախյան բարքեմփին մենք «խարույկի» շուրջ նստած ինչի մասին ասես զրուցել ենք։

Փաստորեն կրոնի թեման շոշափվեց։ Ու այնքան հետաքրքիր էր կրոնապաշտերի փաստարկներին հետեւել։ «բա ո՞նց կբացատրես որ մարդ մահանում ա ու հետո չի մահանում ու բոլոր նրանք նույն բաներն են տեսնում»։ «ո՞վ է տեսել»։ «հայրս»։ Ի դեպ շատ լավ ձեւ է փաստարկ բերելու։ Ասում ես ասենք այ ես մի ծանոթ ունեմ․․․ ու արի ու հերքի։ Դե պարզ է, որ բանական բացատրություններ կան։ Պատմեցի։ Բայց դա չէ հարցը։

Նեվրոզները առաջանում են որպես իրականությունից, ցավից խուսափելու արդյունք։ Մենք բոլորս մահանալու ենք։ Դա շատ բարդ է ընդունել։ Ու դա այդպես է։ Ու բնական է, որ կյանքը մարդու համար այլ ամեն ինչի անհրաժեշտ պայմանն է։ Ու շատ հեշտ է օգտագործելով «կյանք մահվանից հետո» գաղափարը մարդկանց տիրել։ Մարդիկ այդ կյանքի համար կանեն այն ինչ չեն անի փողի համար։ Դա նույնպես բնական է։ Նորմալ մարդիկ բուլկաներ ուտելիս համով մասերը թողնում են վերջում ուտելուն։ Նորմալ երեխաները նույնիսկ։ Բարդությունները լինում են այն երեխաների հետ, ով այնքան էլ ֆյուչա օրիենթեդ չի։ Ու օգտագործել մարդու այդ գիծը, օգտագործել մահվան վախը որպես տիրելու եւ խաբելու միջոց, ես կասեի, նման է խարդախության, դրամաշորթության։

Մենք բոլորս մահանալու ենք։

Դա շատ բարդ է ընդունել, բայց դա ճշմարտություն է։

Ու նույնիսկ ապրելիս․ կյանքը այնպիսին է, որ ստեղից այնտեղից գլխիդ խնդիրներ են ընկնում։

Ինչքան էլ ասես՝ ես իմ համար կողքից ապրում եմ, չեմ խառնվում – մեկա խնդիրներ կլինեն։ Ու այո, ցանցառները կարող են ինչքան ուզում են մտածել, որ չեն զբաղվում քաղաքականությամբ, միեւնույն է քաղաքականությունը կզբաղվի իրենցով։

Խնդիրները անխուսափելի են։

Դրանք կարելի է լուծել, բայց կարելի է բացասել, կարելի է բարկանալ, կարելի է ինքնախաբեբաությամբ զբաղվել, կարելի է մեղադրել այլ մարդկանց, մասոներին, արեւմուտքը, ծնողներին, բյուզանդացիներին, ներմուծեք ձերը։

Բայց միմիայն խնդիրներ լուծելը ինչ որ բան կարող է փոխել ու լավացնել։

Ու դա միակ ձեւն է սովորելու ու կատարելագործվելու, ավելի պաշտպանված լինելու ապագայում։ Երեխաներին էլ է դպրոցում բարդ լինում, սովորելը հեշտ չէ։ Իսկ առանց սովորելու կյանքը ավելի բարդ է։

Նույնիսկ ինչպես գրված է ընկերոջս ստատուսում, «նենց չի, որ կյանքը բարդ է. ուղղակի մենք ենք այն ավելի պարզ սպասում»

Լինել օպտիմիստ անկապ է։ Լինել պեսիմիստ նույնպես։

Լինել ռեալիստ լավ է։

ու տենց

պիտակներ՝ կրոն  մտքեր