ասք ամուսնանալու մասին

Ուզում եմ ասել, ես ինչ եմ մտածում այդ մասին։ Ո՞րն է ընտանիք ստեղծելու առողջ գործընթացը։

Մենք սովոր ենք, որ դա լինում է կտրուկ, հստակ տրանզակցիայի ժամանակ։ Մեկ դրությունից՝ մյուսը։ Ու այդ պատճառով է որ մարդիկ այնքան սպասում են այդ տրանզակցիային, ու կարեւորում իրենց «հարսանիքի օրը»։

Սակայն սահմանված ռիտուալները չեն փոխում իրական կյանքը։ Իսկ իրական կյանքը այնպիսին է, որ մարդկանց հարաբերությունները չեն ձեւավորվում կտրուկ, այլ զարգամում կամ փոխվում են աստիճանաբար։

Երբեւե մտածե՞լ եք ինչու է օրենքով արգելված «ամուսնանալ» մինչեւ որոշալի տարիքը։ Որովհետեւ սեռական հասունությունը շատ ավելի շուտ է տեղի ունենում, քան հոգեւոր եւ մտավոր հասունությունը։ Ու այդ տարիքի մարդիկ ունակ չեն պատասխանատվություն կրել իրենց քայլերի համար(մեծերն էլ հաճախ ունակ չեն, որովհետեւ իրականում մեծ չեն)։ Այդ իսկ պատճառով, ամուսնությունը երկու հասուն մարդկանց միություն պետք է որ լիներ։

Հասուն՝ նշանակում է որ նրանք երկուսն էլ կարող են իրենք իրենց գլուխը պահել, այսինքն ունեն աշխատանք ու այնպիսի աշխատավարձ, որը թույլ կտա անկախ գոյատեւել։ Նրանք անկախ են, այսինքն, օրինակ, իրենք են որոշում որ ժամին են գնում տուն, որ տուն, ու առհասարակ, արդյոք գնում են։

Կարեւոր է, որ կան մարդիկ ով իրենք են որոշում երբ են տուն գալու, բայց անկախ չեն իրականում։ Նրանք անկախ մտածել չգիտեն, ու իրենց համոզմունքները իրական, սպոնտան, ներքինից եկող չեն, իրենց բանականության արդյունքը չեն, այլ օրինակ ծնողների, ընկերների, խմբի։

Այսպես հասուն մարդը այն մարդն է ով ոչ թե ունի համակրանք այս կամ այն ֆուտբոլի թիմի հանդեպ, այլ ունի իր, իրականում իր, կարծիքը այս կամ այն քաղաքական գործչի, գրողի, տեքնոլոգիայի մասին։

Եթե զույգից նույնիսկ մեկը հասուն չէ, ապա այդ զույգի ընդհանուր վարքագիծը փոխվում է, դառնում է անառողջ։ Այսինքն բանական չէ, օրինակ․ «գնամ խոսեմ հայրիկիդ հետ որ թողնի», «դե ուրեմն պետք է ամուսնանանք, որ հանգիստ երեկոյան կինո գնալ լինի»: Համաձայնվեք, դա հաստատ ամուսնանալու լավ պատճառ չէ։ Իսկ այսպիսի հարաբերությունները նման են սադո-մազոյի․ ես քեզ կտամ/չեմ տա․․․ իմ հետ կինո գնալ, ուրիշ բան չմտածեք։

Այսպես, երբ երկու հասուն, այսինքն անկախ եւ ինքնուրույն մարդ բավականին երկար ժամանակ իրար հետ իրենց լավ են զգում, ապա այնպես է ստացվում, որ, օրինակ մեկ մեկ գիշերվա կեսին, երկար թեյի մոտ փիլիսոփայելուց հետո (իսկ դու՞ք ինչ մտածեցիք) էլ տուն չեն գնում, որովհետեւ ի՞նչ իմաստ կա, ու մնում են միմյանց մոտ։ Հետո, երբ այդ մեկ-մեկը դառնում է հաճախակի, կամ միշտ, ու նրանք դեռ իրար նյարդերին չեն ազդում, ու այդ ոճով էլի ինչ որ ժամանակ է անցնում, ապա կարող է նրանց մոտ միտք լինի, արդյո՞ք արժի երկու բնակարան վարձելու փող ծախսել, թե քանի որ մեկա միասին են ապրում, գցվել, եւ այդնես էլ շարունակել։ Դրանից որոշ ժամանակ անց, ասենք երեք-հինգ տարի հետո, եթե նրանք զգում են որ իրենց հարաբերությունը ժամանակով ստուգված է, ու նյութապես պատրաստ են, կարող են որոշել ընդհանուր երեխաներ մեծացնել։

Ուշադրություն, այն ինչ ես նկարագրել եմ կատարվում է կամաց կամաց, դա գործընթաց է։ Դա չի կարող լինել մեկ օրում։ Ու դա բնական գործընթաց է, առանց արտաքին ուժերի ազդեցության։ Եթե այն որոշ քայլին ձախողվում է, ուրեմն այդպես էլ պետք է լինի, ու երկուսի համար էլ դա ավելի լավ է։

Ի՞նչ է կատարվում մեզ մոտ։ Լրիվ հակառակը։ Ոչ հասուն մարդիկ, ով ոչ իրենք իրենց կարող են պահել, ոչ էլ անկախ են, ուր մնաց երեխաներին պահելու են պատրաստ, ամուսնանում են, ռիտուալներ անում, կարեւորելու համար դա, որովհետեւ պետք է չէ՞ կարեւորել ոչ կարեւոր բաները, որ կտրուկ են կատարվում, ու որոնք իրականում կտրուկ անհնար է որ կատարվեն։

Իսկ երեխաներ ընդունված է ունենալ անմիջապես, որովհետեւ դա այն միջոցն է, որ կօգնի ծնողներին զույգը մանիպուլյացիա անել, որ ամուսինները չբաժանվեն։

«զրի վ կորեն» – ասում էր Կողմա Պրուտկովը։ Ամեն ինչ գալիս է նրանից, որ ծնողները չեն մեծացնում երեխաներ, այլ կարծում են, որ իրենց երեխաները այնքան հիմար են, որ անպայման սխալներ կանեն։ Որ նրանք միշտ երեխաներ են մնալու, երբեք չեն մեծանալու, ու իրենց պետք է մանիպուլյացիա անել, իրենց իսկ լավի համար։

Երբ շներին են սովորեցնում քաղաքում լսող լինել, որ կատուների հետեւից չընկնեն, ու որսի ընթացքում փողոց չանցնեն ու ավտոյի տակ ընկնեն, դա հասկանալի է։ Որովհետեւ նրանք շուն են, ու քաղաքում ապրել չգիտեն։

Երբ մարդկանց են դնում շան տեղ, դա շատ տխուր է, որովհետեւ նրանց մեծացնում են այնպես որ նրանք լինեն ոչ ինքնուրույն, երեխա էակներ։

Իսկ հետո, ինչպես ես ցույց եմ տվել նախորդ տեքստում, դա բերում է անօրինական, փթաց պետության ձեւավորմանը։

ու տենց

պիտակներ՝ մտքեր