Աշխարհի գերագույն սուտերից մեկը ապահովությունն է։
Ապահովությունը բլեֆ է որ ստեղծվել է ստրուկների համար։
Ստրուկը ապահով է մինչ տիրոջ վրա ստրկություն է անում։
Երբ նա ազատ է, նա արդեն «ապահով չէ»։
Նույնը արտահայտվում է Սովետի նոստալգիա ապրող մարդկանց մոտ։
Ասում են ապահովություն կար։
ՀՀԿ վստահված անձինք էլ են այդ մասին ասում։
Ապահովություն ասում են կար Սովետում, իսկ հիմա ի՞նչ։
Բայց Սովետը չկա, չէ՞։
Այսինքն այնքան էլ ապահով չէր չէ՞ այդ ապահովությունը։
Պատասխանը պատրաստ է ֊ որովհետեւ քանդեցին չար ուժերը։
Լավ, իսկ ի՞նչ ասեն Լայկոսում աշխատողները։
Ապահով էին չէ՞, ձաձայի վրա էին աշխատում։
Փակվեց, չէ՞։
Անգործ մնացին չէ՞, նոր գործ փնտրեցին չէ՞։
Այսինքն ինչո՞վ է տարբերվում «ապահովը» ոչ ապահովից։
Նրանով, որ «ապահովը» այն է, երբ քեզնից քո ապահովությունը կախված չէ։
Իսկ ոչ ապահովը համարվում է այն, երբ քո ապահովությունը հենց քեզնից է կախված։
Բայց կրոնի, սովետի, բարի ձաձաների, կապիտալիստների, եւ այլ ենթահամակարգերի ազդեցությունը տոտալ է։
Մարդիկ դեռ երազում են ապահովության մասին, որը գոյություն չունի, ու նախընտրում են աշխատել «ապահով» տեղ, որը իրականում պակաս ապահով է, քան ազատությունը՝ մասնավորապես սեփական գործը, ֆրիլանսը։
Այո, դուք հիմա կասեք ֊ չեն թողնում աշխատել ֊ չար ուժերը, հարկայինը, օրենքը ֊ այ չեն թողնում, որովհետեւ բոլորդ ապահովության հետեւից ենք ընկել, ու ասում եք ֊ ավելի լավ է ստաբիլությունը, քան փոփոխությունները։
Ո՞վ է որ ստաբիլության ու ավանդույթների մասին խոսացող կուսակցությանը ձայն տվել։
Ե՞ս։
Չէ ֊ դուք, ով անապահովությունից եք բողոքում։
Այնպես որ զգոն եղեք երբ ձեզ ստում են՝ ապահովությունը բլեֆ է ձեզ ստրկացնելու համար մտածված, այլ մեկը բնավ ձեր ապահովության մասին ձեր պես չի մտածի։
Դա միշտ եղել է սուտ ու մանիպուլյացիա, ու կշարունակի լինել սուտ ու մանիպուլյացիա։
_ու տենց _
_ու տենց _