ասք կերպարների մասին

դիսքլեյմեր․ ես այս տեքստով ոչ մեկին չեմ «չռփում», հա՞։

ես գուցե այդ մասին գրում եմ որովհետեւ ինքս այդ ճանապարհով անցել եմ, ու ինձ ցավում է երբ այլ լավ մարդիկ նույն ճամփի վրա են։ ու այդ մարդիկ այնքան շատ են, ամեն քայլափոխին նույն բանն եմ տեսնում, ու վշտանում։

Դա նորմալ է որ մարդիկ ուզում են դուր գալ այլ մարդկանց։

Դա լրիվ հասկանալի է։

Երբ նրանք փորձում են դուր գալ այնպիսին ինչպիսին կան։

Երբ նրանք ցույց են տալիս իրենց տեղը այլ մարդ որ դուր գան՝ այ դա, իմհկ, փակուղի տանող ճանապարհ է։

Ու դա հաճախ երեւում է նրանով, որ նրանք աչքդ են խցկում, որ հաստատ տեսնես, ինչ «գիտեն», օրինակ։

Բայց դա իրենցը չէ, միեւնույն է։

Իրենցը չի դարձել, ասիմիլյացիա չի եղել։

Որ ասիմիլյացիա լինի, ինքնուրույն է պետք որոշակի ճանապարհ անցնել։ Ու ցանկություն է պետք։ Ու իրական հետաքրքրություն։

Ո՞նց է ստացվում որ այնքան շատ են այդպես անում։

**Շատ պարզ մեխանիզմի օգնությամբ՝ положительное подкрепление.

Մի անգամ ցույց տվեց ինչպիսինն է (ինչպիսինը չէ), նրանով հիացան, շոյանքը ստացավ։ Վերջ։ Նա արդեն գիտի, պետք է այսպես անել որ մյուս անգամ էլ երեսին ժպտան։**

Դա հեշտ է։

Այլընտրանքը՝ բարդ է։

Պետք է սիրել ինքդ քեզ, նախ եւ առաջ։ Ինչպիսին կաս։

Գիտեմ որ ծեծված է, դա է։

Պետք է իրոք լինել, ոչ թե ցույց տալ որ կաս։

**Ու այս դեպքում շատերին դուր չես գա։

Բայց ում դուր կգաս՝ դա իրոք քո մարդն է։**

Ու այդ մարդիկ չգիտես ինչու չեն ցույց տալիս ինչ լավն են նրանով, ոնց իրականում կան։

Որովհետեւ չեն գիտակցում որ կան, չեն գնահատում իրենց հատկանիշները։

Օրինակ, լինում է որ վերջ գրում են։ Բայց ոնց որ մոռանան դա, մտքով էլ չի անցնի դա ցույց տալ, դրանով դուր գալ։

Բայց այն որ այսինչ մաթեմի թեորեմի մասին լսել են, ցույց կտան։ Կամ քվանթային ֆիզիկայից։ Լավ էլի, մեկը հասկացող լինի, երկու հարց տա, տակից դուրս չեք գա։

(Բացի քվանթային ֆիզիկայից՝ դրա մեջ ֆիզիկոսները բան չեն հասկանում, այնպես որ կարելի է հանգիստ իրանից խոսել։(ու սա կատակ է))

Իսկ երբ ասենք երկու հոգի իրար հետ խոսում են, ու իրար շոյում են նրանով ինչից երկուսն էլ չեն հասկանում, դա կեղծավորության ամենաուժեղ դրսեւորումն է։ Ու դա ինքդ քո ժամանակը անկապ սպառել է, քո ժամանակը չգնահատել է։

Իսկ որ չմանրանային, մի քիչ աշխատեին իրենց վրա, անեին այն ինչ իրենցն է, օրինակ վերջ բաներ կգրեին։

Չէ, նրանք իրենցը, իրոք իրենցը չեն գնահատում, որովհետեւ նրանց թվում է, որ իրենցը լավը չէ։

Նույն սինդրոմն է, երբ այլ մշակույթը գնահատում են, իսկ սեփականը՝ չէ, երբ հարեւանի կինը ավելի գեղեցիկ է, երեխան ավելի խելացի, իսկ շունը ավելի կիրթ։

Բայց երբ գնում ես օտար ափեր, տեսնում ես, որ մեր քյարթեը շատ ավելի լավն են, որ մեր վեհերը ահագին վեհ են, որ մեր «նորմալները» համեմատաբար խորն են։

Դա պարզապես շատ տարածված է։

Ու պարզ է ինչու է տարածված։

**Ես իմ մաշկի վրա զգացել եմ ինչ է նշանակում մտածել մի ձեւ, ու երբ բոլորը քո հետ համաձայն չեն։

**Նույնիսկ քո մասնագիտության մեջ։ Երբ բոլորը մտածում են, որ դու սխալ ես մտածում։ Ու հենց այդ փաստարկն են բերում, եթե դու ճիշտ ես, ապա ինչո՞ւ են բոլորը այլ կերպ անում։

Դա շատ շատ շատ բարդ է բոլորի պես չլինելը։

Հեշտ չէ ասել ինքդ քեզ, բայց չէ՞ որ ես այսպես եմ մտածում։ Ուրեմն վերջ, այսպես եմ մտածում։

Աղջիկների մեծամասնությունն է, ի վերջո բոլորի պեսերին սիրում։ Ու ոչ իրականում խելացի մարդիկ կոտրվում են, սկսում են խաղալ իրենց օտար դերեր, որ դուր գան։

Իսկ ես չեմ սիրում oaksanham որովհետեւ նրանք փորձում են լինել gentle giant.

Ու ես սիրում եմ Հաուս որովհետեւ նա ցույց է տալիս որ մարդը լավն է իր անհատականության մեջ։

Ու որովհետեւ իր թիմը չի վախենում զարգանալուց, նրանք հանգիստ իրար կծում են, ընդունում են, երբ այդպես է, ու զարգանում են, կամ չեն ընդունում, դիմադրում են, ցույց են տալիս, որ այդպես չէ։

Ու իհարկե որովհետեւ այն մասին է, որ ցավը, բարդությունները ստիպում են մեզ անել սխալ որոշումներ, կամ խուսափել որոշում կայացնելուց։

Ու ապա մարդը կարող է չկայանալ, տենց էլ իզուր ապրել ուրիշի կերպարներով, ուրիշի կյանքով, ու այնպես է ստացվում որ կամենալով ցույց տալ որ նա ինչ որ մեկի պես է, կորցնում է ինքն իրեն, դառնում ոչ մեկ։

Հասարակությունն էլ իր դերը ունի, հասարակությունը հաճախ չի հանդուրժում տարբերվողներին, բայց հոգով զորավորները, հավասարակշռվածները, այսինքն կայուն նյարդային համակարգ ունցեողները, մեկ է կլինեն դրանից վեր։

Միջնակներն էլ, էհ, ասում եմ՝ դուխո՜վ, մի սպառեք ձեր կյանքը ուրիշը լինելու համար։

Զարգանալն ու օտարին նմանվելը տարբեր են։ Լավ հայ կոմպոզիտորը իռլանդալան երաժշտություն գրելով չի լավը լինում։

Այլ իրեն հարազատը արտահայտելով։

Իսկ այն մարդը ով կերպար է ցույց տալիս, որ դուր գա, իրականում երբեք բավականացված չի լինի, որովհետեւ նա բոլորից լավ գիտի, որ այն ինչ դուր է գալիս, իրենը չէ։ Այդ նա չէ որ դուր է գալիս։

Ինքդ քեզ խաբելը իրականում չի ստացվում։

ու տենց

պիտակներ՝ կերպարներ  մտքեր