էսօր բան պիտի լրացնէի, յղում տուեցին, դէ ինձ մօտ տեքստ ա միայն ցոյց տալիս մէյլ կլիենտը, պատճէնում փակցնում եմ յղումը դիտարկչի մէջ՝ ասում ա՝ չկայ սէնց էջ։
ես դէ միշտ մտածում եմ որ իմ սեթափի պատճառով ա, ու չգրեցի իրանց թէ ոնց որ լինկը չի աշխատում։
ու իսկապէս, իմ պատճառով էր։
alpine֊ից (կոնսոլ մէյլ կլիենտից) փորձեցի՝ ինքը links֊ով ա բացում յղումները, ու տեսնեմ իսկապէս բացեց։ համոզուեցի որ մի բան էն չի։
նայում եմ, երկաաաաաաաաաաար url ա։ մտածում եմ ինչ ա դրա մէջ։
պարզուեց՝ &
֊եր կային։
դա փոխեցի պարզապէս &
֊ով, ու աշխատեց յղումը։
կիսւում եմ, որ եթէ դուք էլ էք պատճէնում փակցնում urlձ֊ներ, ու նման խնդիր ունենաք, արդէն իմանաք ինչ կարող ա լինել։
#յղում #փոստ #անկապ
բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)