«Պահպանենք մեր մշակույթը» կոչն ամենատարածվածներից է Հայաստանում: Թվում է՝ ոչ մի սխալ դրանում չկա: Սակայն վերլուծելու դեպքում ենթատեքստում կարող է զգացվել «ներքին գաղութատիրության» յուրահատուկ երանգ: Ընդհանրապես, աշխարհ -ում պահպանման ենթակա են համարվում նախ էքզոտիկ էթնիկ խմբերի ազգագրական մշակույթները, որոնք հիմնականում զուրկ են այլևս զարգանալու և առաջընթաց ապրելու ներուժից: Այդ մշակույթների նկատմամբ արտաքուստ բարյացակամ վերաբերմունքը կարելի է կասկածի տակ առնել որպես քողարկված կամ բացահայտ գաղութատիրությանը բնորոշ «մեծական» հովանավորչություն բնիկների հանդեպ : Նույն վերաբերմունքն առկա էր նաև սովետական պաշտոնական հովանավորչության ենթատեքստում տեղական (ոչ ռուսական) մշակույթների հանդեպ: #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ

http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ապազգային֊ազգայնականություն  Հայաստան  աշխարհ  գաղութատիրություն  մշակույթ  սովետ  անցյալ  ապագա  ադաթ  ավանդույթ  զարգացում  ներկա  այսօր֊եւ֊այստեղ  այսօր  այստեղ  ազգ  ազատություն  անկախություն  Հրանտ-Տէր-Աբրահամեան  ունիվերսալիզմ