էսօր ազգայնականութեան վերելքի ժամանակ ա, եւ հէնց էս քանի օրը, եւ ընդհանրապէս, իսկ ես ուզում եմ գրել օլեգ կաշինի ասածների մասին։

վերջին «չեօ պրոիսխոդիտ»֊ում վարլամովը խնդրել ա կաշինին մեկնաբանել արցախի պատերազմը։ կաշինը չի մեկնաբանել պատերազմը, այլ ինչպէս մարդիկ անում են, պատմեց իր մասին, իր կարծիքների մասին՝ իր համար աւելի կարեւոր թեմայից։

ասաց՝ այ ութսունականներին ռուս դեմոկրատներն ու մտաւորականները հայկական կողմին էին կարեկցում, էսթեբլիշմենթը՝ ադրբեջանական։ իսկ հիմա՝ ռուսաստանցի հարուստ հայը (ռուբէն վարդանեանը) դեբատ ունի հեռուստատեսութեամբ ռուսաստանցի հարուստ ադրբեջանցու հետ։ ու իրենք ամէն մէկը պահում են իրենց կողմը։ ապա՝ եզրակացնում ա կաշինը՝ թող մեզ չասեն, որ չասենք՝ «ռուսաստանը ռուսների համար»։

ու գիտեմ որ հէնց ձեզ չպէտք ա ասեմ, գուցէ դա պէտք ա ռուսերէն գրել ինչ֊որ այլ տեղում, բայց ես այստեղ եմ գրում մտքերս, ու ապա գրեմ՝

ես չեմ հասկանում ինչ ա ասում կաշինը։ ինձ թւում ա իր ասածը լրիւ կեղծ օրակարգ։ բայց ես նաեւ հաւատում եմ որ նա անկեղծ ա։

ես չեմ հասկանում, քանի որ ո՞նց ա հնարաւոր պետութեան մէջ ունենալ ըստ էթնոսի, կամ հաւատքի, կամ ըստ որեւէ հատկանիշի լիազօրուած քաղաքացիներ։ մենք չեն կարող չէ՞ ասել՝ ռուսաստանը, թէ հայաստանը աջլիկների համար ա, ձախլիկների համար չի։

յետոյ՝ այդ ռուս լինելը ո՞նց ա չափելու։ նոյն հարցն ի դէպ տուէլ էի արմէնին, որ մի պահ ստեղ գրանցուեց֊ջնջուեց ու ինչ֊որ մարդիկ վառելու կարիք էր զգում։ ասաց՝ ձեզ ձեռք չենք տալու, դուք հայ էք։ ասի՝ բայց ո՞նց ենք հայ, ո՞նց ես դա սահմանում։ հիմա կաշինը ո՞նց ա իմանում մարդը ռուս ա թէ չէ։ բաւակա՞ն ա որ նա ասի որ ռուս ա իրան համարում։ մի ռուս տղայի վլոգ կայ՝ չելեաբինսկում ա ապրում, ու լրիւ համոզուած էր որ գենետիկօրէն մաքուր ռուս ա։ թեստ արեց, պարզուեց բալտիական ու յունական արիւն ունի հիմնականում։ զարմացել էր շատ։ սկսեց կարեկցել լիտուացիներին։ հիմա ըստ կաշինի նա ռո՞ւս ա թէ չէ։

ես հասկանում եմ որ ակնյայտ բաներ եմ գրում, բայց ինչ֊որ բան ինձ շատ նեղում ա նման խօսքերում։ ու ուզում եմ ասել կաշինին՝ գիտե՞ս, էն ձեր չռուս մարդիկ, ոնց որ թէ իրենց կամքով չեն ռուսաստանում, դուք շատերին գրաւել նուաճել էք։ ու դէ նախ անջատէք ձեզնից բոլոր աւտոնոմիաները, յետոյ մոսկուայի նահանգում նստած խօսէք ռուսների համար ռուսաստանի մասրին։

#ազգայնականութիւն #ազգայնամոլութիւն #վարլամով #կաշին #ռուսաստան #ազգ #էթնոս #ռուսաստանը_ռուսների_համար #պետութիւն #քաղաքականութիւն #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Նորութիւն չէ, որ լեզու եւ ազգ հասկացութիւնները անքակտելիօրէն շաղկապուած են միմեանց, պայմանաւորուած միմեանցով, ներհիւսուած միմեանց մէջ, նոյնանիշ լինելու աստիճան սերտ։ Իսկ բառարմատների ակունքներում, իսկապէս, լեզու բառն իր նախնական վիճակում նշանակել է ազգ։ Օրինակ՝ ռուսերէնի ներկայ փուլի լեզու բառը, որ է язык (հնչում է եազիկ [yazik]՝ ի-ն աւելի մօտ ը-ին), հին սլաւոներէնում նշանակել է ազգ, ժողովուրդ։ Սա պատահական երեւոյթ չէ։ Թերեւս զարմանալի զուգադիպութիւն թուայ, որ այդ բառի հնչումը շատ մօտ է հէնց մեր «ազգ» բառին…

աղբիւր

իսկ հեթանոս բառը՝ էթնոսն ա։ #հեթանոս #էթնոս #ազգ #լեզու #յօդուած

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

երէկ մարիամը թութում հարցնում էր՝ ինչո՞ւ են վրաստանում որոշ ինստիտուտներ աշխատում, իսկ մեզ մօտ՝ չէ։ ու ես իր հետ խօսեցի, ու ասացի որ իմ պատասխանն ա՝ զի ամն կայսրութիւնը կրթել ա, սովորեցրել ա, օգնել ա։ ու կայսրութիւնների ֆունկցիաներից մէկն ա դա՝ կրթել եւ սովորեցնելը։

ու սովետական կայսրութիւնն էլ հայերին ա կրթել եւ սովորեցրել լիքը բան։

հարց՝ արդե՞օք էդ լաւ ա, երբ կայսրութիւնն ա կրթում, թէ՞ աւելի լաւ ա ինքդ ջանաս զարգանալ, ու զարգանաս։

առաջին դէպքում պատրաստի լուծումներ ես ստանում, բայց արդե՞օք դրանք կենսակայուն են։ տեսէք՝ սովետական կայսրութիւնը ոտքը քաշեց՝ էն ինչ սովորեցրել էր՝ փոխուեց՝ նոյնիսկ քաղաքապետարանի աշխատողները կարծես մոռացան, ինչպէս աշխատել։ հիմա եթէ ամն֊ն ոտքն ու փողը քաշի վրաստանից, վրաստանում ի՞նչ ա լինելու։

ու այո, մեր հանրութիւնները շատ նման են։ եւ ես կարծում եմ, որ մեր հանրութիւնն աւելի առաջադէմ ա։ այսինքն՝ երկուսն էլ վատ վիճակում են, համեմատելի, բայց մերն աւելի լաւ վիճակում ա։ զի կոռումպացուած հայաստանը աւելի լաւ վիճակում ա եղել, քան կոռումպացուած վրաստանը։ ու կարող եմ յղել էս գրքին։ ու նաեւ, դէ բոլորը գիտէին, որ վրացի գաիշնիկները անհամեմատ աւելի կոռումպացուած էին, քան հայաստանի գաիշնիկները։ դա երեւացող տարբերութիւնն էր։

ու եթէ սաակաշուիլու՝ ամն֊ի հետ համագործակցութիւնը չլինէր, վրաստանը այն արդիւնքները ցոյց չէր տալու, ինչ նա այսօր ունի։

ինձ թւում ա՝ կայսրութիւնները չեն թոյլ տալիս ազգերը մեծանան։ ինչպէս օվերփրոթեքթիւ ծնողները թոյլ չեն տալիս, որ երեխաները մեծանան, զարգանան։ հա, գուցէ լաւ կրթեն այդ երեխաներին, բայց էդ էն զարգացումը չի, որ երեխաներին պէտք ա։ ու աւելի լաւ ա՝ յղւում եմ պետերսոնին, թերպաշտպանուած լինեն, քան գերպաշտպանուած՝ անհամեմատ աւելի քիչ խնդիրներ են ունենում այդ դէպքում։

նոյնը ազգերի հետ՝ գիտեմ, որ անիմաստ ա խօսել, ինչ կարող էր լինել, պատմութիւնը, այսպէս ասած, դա չի հանդուրժում, բայց ես կը նախընտրէի հայաստան, որն առանց սովետի ա մեծացել։ մենք չէինք ունենայ լիքը բան, ասենք չէինք ունենայ էն գիտութիւնը, որն ունեցել ենք սովետի ժամանակ։ բայց արդե՞օք մենք այդ գիտութիւնը կարողացել ենք առանց սովետի զարգացնել, շարունակել։ կայսերական ազդեցութիւնը կենսակայուն չի։

ու ինձ թւում ա՝ ոնց էլ լինէր, մենք աւելի վատ վիճակում չէինք լինի՝ նկատի ունեմ հանրութիւնը՝ քան իրանը, սիրիան, թուրքիան, լիբանանը։ ինձ թւում ա՝ աւելի լաւ վիճակում կը լինէինք՝ այդ ներուժն ունէինք։

միայն եթէ անվտանգութեան հարցերը լուծուէին, ու այո, դա էր պատճառը, որ չկարողացանք այն անգամ։ հիմա մենք երեսուն տարի առաջ սկսել ենք կրկին, զրօյից, գրեթէ զրօյից։ զի գործարանից ծախուած հաստոցները, որպէս «մետալալօմ»՝ դա այդ «գրեթէ»֊ն ա, դա ա, ինչ ա մնացել կայսրութիւնից։ հաստոցը չի մնացել, լոմն ա մնացել։ ու այդ պատճառով՝ գրեթէ, ոչ թէ լրիւ զրօյից։ զի գորցծարանը, որ կայսրութիւնը տուել ա՝ չի պահպանուել՝ մնացել ա լոմը։ ու աւելի լաւ էր մենակ զարգանալը, ինչպէս կարող ես։

յետոյ մարիամն ասաց՝ օկ, վրաստանին ամն֊ն օգնել ա, իսկ ռուսաստանը հայաստանին խանգարում ա։ ես էլ պատմեցի, ինչպէս իմ գործընկերը մի քանի օր առաջ մաքսազէրծում էր մեքենան, ու ինչքան տառապանքներով ա անցել, ու լաւ ա մի օրում հասցրել ա, իսկ վրաստանում այդ նոյն գործն արւում ա հինգ րոպէում։ անշուշտ, ամն֊ի օգնութիւնն ա, որ վրաստանում դա այդքան լաւ ա աշխատում։ բայց արդե՞օք ռուսաստանն ա խանգարում այսօր մեզ էնպէս անել, որ մարդը մաքսակէտում ունենայ նորմալ պարկինգ, ու ոչ թէ լոք լինի երեք մեքենայի կողմից, ու երեք անգամ բանկի հերթ չկանգնի, այլ իմանայ ամենասկզբից ինչ եւ ինչքան պէտք ա վճարի, որ մի անգամ հերթ կանգնելով անի ամէնը։ ռուսաստանը չի խանգարել։ դա այն կուլտուրան ա կառավարման, որ մենք պէտք ա սովորենք։ ու ինքներս սովորենք։ առանց կայսրութիւնների ազդեցութեան։ որ սովորածը մնայ։ #կայսրութիւն #անկախութիւն #նախագծում #զարգացում #ազգ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պատահաբար գտայ (մի սկրիպտ վրիպազէրծելու ընթացքում) սա։ ինչքա՛ն համընկնում ա հարարիի ասածի հետ։

զարգանալու համար պէտք է միատեսակ բնակչութիւն ունենալ, որ մնացածը չխանգարեն։ http://www.svoboda.org/content/transcript/25447995.html ասում է՝ հայաստանը արցախի հետ կարող է, ու ադրբեջանը առանց արցախի։

#ազգային_պետութիւն #ազգ #հայաստան #արցախ #ադրբեջան #վրաստան #ուկրաինա #ռուսաստան #խսհմ #ազատութիւն #զարգացում #մարդիկ #քաղաքականութիւն #պատմութիւն #ռուսերէն #հարարի #անգլերէն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Ես չեմ ուզում որ Հայաստան երկիրը, պետութիւնը, ազգը լինի, իսկ ես լինեմ մի այլ տեղ, հանգիստ լինելով որ այն կայ։ Քանի որ այն չկայ իմ համար, այն իրական չէ իմ համար ասենք Ցիւրիխում։

Եթէ ես ապրում եմ այլ տեղ ապա ինձ պէտք չէ որ լինի Հայաստան, քանի որ այն իմ համար չկայ, իրական չէ, ես այն չեմ վայելում։

Դա ոնց որ ասես որ սիրում ես մի աղջիկ բայց չտեսնես իրան երբեք ու նա էլ չիմանայ այդ մասին։ Ապա դա իրականութիւն չէ։ Ու սէր էլ չէ։ Քանի որ սէրը պրոցես է որ պահանջում է մէկից շատ մասնակից։ Իրական։

#անկախութիւն #գոյութիւն #իրականութիւն #պատրանք #արտագաղթ #ազգ #յարաբերութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Մշակեցի իմ այգին Ցայգից այգաբաց: Քնեցի գետնին, Դուռս մնաց բաց (որտեղ՝ հաց, էնտեղ՝ լաց): Իմ անգին գինին՝ Անվճար մաճառ՝ Գիտության կաճառ՝ Գթության տաճար. Կույր գրավաճառ:

#առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ

http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Ինչ վերաբերում է #Սովետական #Հայաստան ում #60֊ականներից ստեղծված իրական մշակութային #արժեքներ ին, ապա երբեք պետք չէ մոռանալ, որ դրանց մեծ մասը ստեղծվել է ոչ թե շնորհիվ, այլ ի #հակադրություն #պաշտոնական ի: #առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ

http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)