2019-07-08-3690920

երէկ մարիամը թութում հարցնում էր՝ ինչո՞ւ են վրաստանում որոշ ինստիտուտներ աշխատում, իսկ մեզ մօտ՝ չէ։ ու ես իր հետ խօսեցի, ու ասացի որ իմ պատասխանն ա՝ զի ամն կայսրութիւնը կրթել ա, սովորեցրել ա, օգնել ա։ ու կայսրութիւնների ֆունկցիաներից մէկն ա դա՝ կրթել եւ սովորեցնելը։

ու սովետական կայսրութիւնն էլ հայերին ա կրթել եւ սովորեցրել լիքը բան։

հարց՝ արդե՞օք էդ լաւ ա, երբ կայսրութիւնն ա կրթում, թէ՞ աւելի լաւ ա ինքդ ջանաս զարգանալ, ու զարգանաս։

առաջին դէպքում պատրաստի լուծումներ ես ստանում, բայց արդե՞օք դրանք կենսակայուն են։ տեսէք՝ սովետական կայսրութիւնը ոտքը քաշեց՝ էն ինչ սովորեցրել էր՝ փոխուեց՝ նոյնիսկ քաղաքապետարանի աշխատողները կարծես մոռացան, ինչպէս աշխատել։ հիմա եթէ ամն֊ն ոտքն ու փողը քաշի վրաստանից, վրաստանում ի՞նչ ա լինելու։

ու այո, մեր հանրութիւնները շատ նման են։ եւ ես կարծում եմ, որ մեր հանրութիւնն աւելի առաջադէմ ա։ այսինքն՝ երկուսն էլ վատ վիճակում են, համեմատելի, բայց մերն աւելի լաւ վիճակում ա։ զի կոռումպացուած հայաստանը աւելի լաւ վիճակում ա եղել, քան կոռումպացուած վրաստանը։ ու կարող եմ յղել էս գրքին։ ու նաեւ, դէ բոլորը գիտէին, որ վրացի գաիշնիկները անհամեմատ աւելի կոռումպացուած էին, քան հայաստանի գաիշնիկները։ դա երեւացող տարբերութիւնն էր։

ու եթէ սաակաշուիլու՝ ամն֊ի հետ համագործակցութիւնը չլինէր, վրաստանը այն արդիւնքները ցոյց չէր տալու, ինչ նա այսօր ունի։

ինձ թւում ա՝ կայսրութիւնները չեն թոյլ տալիս ազգերը մեծանան։ ինչպէս օվերփրոթեքթիւ ծնողները թոյլ չեն տալիս, որ երեխաները մեծանան, զարգանան։ հա, գուցէ լաւ կրթեն այդ երեխաներին, բայց էդ էն զարգացումը չի, որ երեխաներին պէտք ա։ ու աւելի լաւ ա՝ յղւում եմ պետերսոնին, թերպաշտպանուած լինեն, քան գերպաշտպանուած՝ անհամեմատ աւելի քիչ խնդիրներ են ունենում այդ դէպքում։

նոյնը ազգերի հետ՝ գիտեմ, որ անիմաստ ա խօսել, ինչ կարող էր լինել, պատմութիւնը, այսպէս ասած, դա չի հանդուրժում, բայց ես կը նախընտրէի հայաստան, որն առանց սովետի ա մեծացել։ մենք չէինք ունենայ լիքը բան, ասենք չէինք ունենայ էն գիտութիւնը, որն ունեցել ենք սովետի ժամանակ։ բայց արդե՞օք մենք այդ գիտութիւնը կարողացել ենք առանց սովետի զարգացնել, շարունակել։ կայսերական ազդեցութիւնը կենսակայուն չի։

ու ինձ թւում ա՝ ոնց էլ լինէր, մենք աւելի վատ վիճակում չէինք լինի՝ նկատի ունեմ հանրութիւնը՝ քան իրանը, սիրիան, թուրքիան, լիբանանը։ ինձ թւում ա՝ աւելի լաւ վիճակում կը լինէինք՝ այդ ներուժն ունէինք։

միայն եթէ անվտանգութեան հարցերը լուծուէին, ու այո, դա էր պատճառը, որ չկարողացանք այն անգամ։ հիմա մենք երեսուն տարի առաջ սկսել ենք կրկին, զրօյից, գրեթէ զրօյից։ զի գործարանից ծախուած հաստոցները, որպէս «մետալալօմ»՝ դա այդ «գրեթէ»֊ն ա, դա ա, ինչ ա մնացել կայսրութիւնից։ հաստոցը չի մնացել, լոմն ա մնացել։ ու այդ պատճառով՝ գրեթէ, ոչ թէ լրիւ զրօյից։ զի գորցծարանը, որ կայսրութիւնը տուել ա՝ չի պահպանուել՝ մնացել ա լոմը։ ու աւելի լաւ էր մենակ զարգանալը, ինչպէս կարող ես։

յետոյ մարիամն ասաց՝ օկ, վրաստանին ամն֊ն օգնել ա, իսկ ռուսաստանը հայաստանին խանգարում ա։ ես էլ պատմեցի, ինչպէս իմ գործընկերը մի քանի օր առաջ մաքսազէրծում էր մեքենան, ու ինչքան տառապանքներով ա անցել, ու լաւ ա մի օրում հասցրել ա, իսկ վրաստանում այդ նոյն գործն արւում ա հինգ րոպէում։ անշուշտ, ամն֊ի օգնութիւնն ա, որ վրաստանում դա այդքան լաւ ա աշխատում։ բայց արդե՞օք ռուսաստանն ա խանգարում այսօր մեզ էնպէս անել, որ մարդը մաքսակէտում ունենայ նորմալ պարկինգ, ու ոչ թէ լոք լինի երեք մեքենայի կողմից, ու երեք անգամ բանկի հերթ չկանգնի, այլ իմանայ ամենասկզբից ինչ եւ ինչքան պէտք ա վճարի, որ մի անգամ հերթ կանգնելով անի ամէնը։ ռուսաստանը չի խանգարել։ դա այն կուլտուրան ա կառավարման, որ մենք պէտք ա սովորենք։ ու ինքներս սովորենք։ առանց կայսրութիւնների ազդեցութեան։ որ սովորածը մնայ։ #կայսրութիւն #անկախութիւն #նախագծում #զարգացում #ազգ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ կայսրութիւն  անկախութիւն  նախագծում  զարգացում  ազգ