մտածում եմ, որ այնպէս, ինչպէս մարդը չի կարող շատ լայն տեսնել, ու հրապարակները հիմնականում որոշակի չափս ունեն, այնպէս էլ, մարդու աշխարհները չեն կարող շատ լայն լինել։

ու իւրաքանչիւր քաղաք, ուր կայ մի քիչ կեանք, ու կարելի ա ունենալ ու իրագործել հետաքրքրութիւններ, ու մարդիկ, ով քեզ քիչ թէ շատ հասկանում ա, արդէն կարող ա լինել աշխարհ, արդէն աշխարհ ա։

ու գլոբալ աշխարհ գոյութիւն չունի։ կայ գլոբալ ամն, ուր իրականում կան իրար նման քաղաքներ՝ իրար նման աշխարհներ, ու յատուկ, ուրոյն քաղաքներ։

ամն֊ն ձեւաւորում ա փայլ, ու այդ փայլը մենք տեսնում ենք, ու ընկալում որպէս մի աշխարհ, երբեմն՝ գլոբալ աշխարհ, բայց այն նոյնիսկ իսկական ամն֊ի մասին չի։

իսկ երեւանը շատ ուրոյն քաղաք ա։ երկրորդ էդպիսի քաղաք չկայ։ եւ էդպէս դիզայն արած, եւ էդպէս փչացրած, եւ էդպէս նուաստացուած, եւ էդպէս ապրող, եւ էդպիսի փորձութիւններով անցած, եւ արտաքնապէս՝ ոչ սովետական ա, ոչ կայսերական գաւառական, ոչ եւրոպական, ոչ ասիական։

ու իսկականից էլ ա էդպիսի՝ ոչ մի այլ քաղաքի նման չի, ու այստեղ կայ իրան բնորոշ կեանք։

ու դա այն դարձնում ա համ հետաքրքիր տեղերից մէկը, համ աշխարհ։

ու այնպիսի աշխարհ, ուր հնարաւոր են բաներ, որ հնարաւոր չեն այլ աշխարհներում։

ուր եւ հնարաւոր էր մարտի մէկ, եւ հնարաւոր էր թաւշեայ յեղափոխութիւն, եւ հնարաւոր ա բարձրաստիճան պաշտօնեայի թեքնո սեթ անկախութեան տօնի օրը փողոցում։ դա միայն նա չի, դա այս աշխարհն ա։

իսկ այդ ամէնը աշխարհի մաս են։

ու էս աշխարհը ահաւոր հետաքրքիր աշխարհ ա։

շատ հետաքրքիր ա ապրել, տեսնել ինչ ա լինում այնտեղ, ու լինել այդ ամէնի մասը։ #աշխարհ #երեւան #մարդիկ #մոլորակ #քաղաք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)