մտածում եմ, որ այնպէս, ինչպէս մարդը չի կարող շատ լայն տեսնել, ու հրապարակները հիմնականում որոշակի չափս ունեն, այնպէս էլ, մարդու աշխարհները չեն կարող շատ լայն լինել։

ու իւրաքանչիւր քաղաք, ուր կայ մի քիչ կեանք, ու կարելի ա ունենալ ու իրագործել հետաքրքրութիւններ, ու մարդիկ, ով քեզ քիչ թէ շատ հասկանում ա, արդէն կարող ա լինել աշխարհ, արդէն աշխարհ ա։

ու գլոբալ աշխարհ գոյութիւն չունի։ կայ գլոբալ ամն, ուր իրականում կան իրար նման քաղաքներ՝ իրար նման աշխարհներ, ու յատուկ, ուրոյն քաղաքներ։

ամն֊ն ձեւաւորում ա փայլ, ու այդ փայլը մենք տեսնում ենք, ու ընկալում որպէս մի աշխարհ, երբեմն՝ գլոբալ աշխարհ, բայց այն նոյնիսկ իսկական ամն֊ի մասին չի։

իսկ երեւանը շատ ուրոյն քաղաք ա։ երկրորդ էդպիսի քաղաք չկայ։ եւ էդպէս դիզայն արած, եւ էդպէս փչացրած, եւ էդպէս նուաստացուած, եւ էդպէս ապրող, եւ էդպիսի փորձութիւններով անցած, եւ արտաքնապէս՝ ոչ սովետական ա, ոչ կայսերական գաւառական, ոչ եւրոպական, ոչ ասիական։

ու իսկականից էլ ա էդպիսի՝ ոչ մի այլ քաղաքի նման չի, ու այստեղ կայ իրան բնորոշ կեանք։

ու դա այն դարձնում ա համ հետաքրքիր տեղերից մէկը, համ աշխարհ։

ու այնպիսի աշխարհ, ուր հնարաւոր են բաներ, որ հնարաւոր չեն այլ աշխարհներում։

ուր եւ հնարաւոր էր մարտի մէկ, եւ հնարաւոր էր թաւշեայ յեղափոխութիւն, եւ հնարաւոր ա բարձրաստիճան պաշտօնեայի թեքնո սեթ անկախութեան տօնի օրը փողոցում։ դա միայն նա չի, դա այս աշխարհն ա։

իսկ այդ ամէնը աշխարհի մաս են։

ու էս աշխարհը ահաւոր հետաքրքիր աշխարհ ա։

շատ հետաքրքիր ա ապրել, տեսնել ինչ ա լինում այնտեղ, ու լինել այդ ամէնի մասը։ #աշխարհ #երեւան #մարդիկ #մոլորակ #քաղաք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ես բացայայտել եմ տիեզերք բառը որտեղից է՝ տ֊ն ժխտում է, այսինքն՝ եզր չունեցող։

նաեւ որտեղից է մոլորակ բառը՝ մոլորուելու մասին է, մոլորակների շարժումները հասկանալու հետ է կապուած։ երբ մարդիկ երկնակամարի քարտէզներ են փորձել ստեղծել, ու նշում էին նոյն մոլորակը որտեղ է յայտնւում ժամանակի ընթացքում՝ ի տարբերութիւն աստղերի, բաւական անկանոն, անկապ, կամ այլ խօսքով՝ մոլորուած հետագիծ էր ստացւում։

ու տենց։ #հայերէն #տիեզերք #մոլորակ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ես չեմ կարողանում ՆՅ֊ում կամ Ցիւրիխում ապրել։ Ես անտարբեր չեմ Երեւանին։ ՆՅ֊ն էլ, Ցիւրիխն էլ անհամեմատ աւելի լաւն են, քան Երեւանը։ Ինձ համար էլ էն լաւը։ Այնտեղ հաւէս մարդիկ կան, ինձ հետաքրքրող ցուցահանդէսներ կան, գրադարաններ, թանգարաններ, շատ քաղաքակիրթ է ամէնը, լաւ դիզայն է, բոլոր մանրուքները, տառատեսակները…

Բայց ես չեմ կարողանում ՆՅ֊ում ապրել, քանի որ Երեւանը իմ քաղաքն է, ու ես իրան սիրում եմ։

Իսկ մարդը մի աշխարհ է։ Մոլորակ։ Ասենք լիքը հաւէս մոլորակներ կան երեւի։ Մեր մոլորակից լաւը։ Ինչ բարդ կը լիներ, որ քեզ ասեն՝ վերջ, այս մոլորակը մոռացիր, էն ա աւելի լաւ մոլորակ կայ, գնա այնտեղ ապրի։

Բայց ինքը իմ աղջիկն ա, ու ես իրան չեմ անտարբեր։ Ոչ թէ էն ձեր մոլորակներին։ Աւելի լաւ։

#երեւան #մոլորակ #աղջիկ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ասք փոքր համայնքների մասին

ես ինձ այնքան լաւ էի զգում, որ միշտ առցանց եմ։ ասենք նոյնիսկ դիւրակիր ինտերնետ էի օգտագործում, որ միշտ առցանց լինեմ։ բայց նկատում եմ, որ եթէ ինձ գրում են, ապա ինչ֊որ բան է պէտք ինձնից։ պարզապէս չաթուելու համար ոչ ոք չի գրի։ նկատի չունեմ դատարկ, նկատի ունեմ՝ մի բանի մասին խօսենք, քննարկենք, կիսուենք մտքերով։ այդքա՜ն բան կայ խօսելու։ չէ, կը գրեն, եթէ պէտք է խորհուրդ, կամ փորձով կիսուել, կամ բան է պէտք անեմ, ու պոչը կը քաշեն։ տենց համ միակողմանի է, համ օգտագործուած ես քեզ զգում։

հիմա մտածում եմ, որ ի՞նչ եմ ես առցանց լինում։ միայն աւելի վատ է դրանից։ վաղուց միայն վայֆայներով եմ, բայց դա էլ է անիմաստ։

թւում է, թէ երեւանը փոքր քաղաք է, ու մենք բոլորս իրար հետ քնել ենք գիտենք, բայց իրականում, իմ Երեւանը ահաւոր դատարկ է։ Իմ մոլորակն էլ է դատարկ։

Ես շփուել եմ եւ Եւրոպացիների, եւ Թիֆլիսցիների հետ, իրենց համար իմ ուրախութիւնը մէկ է, իմ վախը՝ անկապ է, իսկ իմ ցաւը՝ հեչ է։ Իրենք իրենցն ունեն։ Չեն կարող հասկանալ ինձ, ընկալել ինձ։ Դա այն պուլպուլակ իմացողի մասին է, որ Արեգն ասում էր, ու իրականում, հեչ էլ պուլպուլակի մասին չէ։ Ինձ տեղացին աւելի մօտ է։ Իսկ տեղացիների հետ էլ չեմ շփւում։ ։Ճ

իմ սիրած սրճարանը, երբ մտնում եմ՝ դատարկ է։ լուրջ։ մարդ չի լինում։ կամ եթէ լինում են, աւելի լաւ է չլինէին։ բայց կողքի փաբում տեղ չեն անում, դուրս են թափւում պարբերաբար, այնքան շատ են։ փաբի տերն էլ շատ լաւ տղայ է, ֆրինեթից գիտեմ նրան, միշտ ասում է մտիր, բան։ ահա։ ես կը մտնէի, բայց երեւանում չկան չծխած փաբեր։ (ի դէպ փաբը՝ փաբլիկ բառից է, քանի որ հասարակական տեղ է)։

իմ սիրած տեքնոլոգիայով նախագծուած չաթում՝ դատարկ է, նոյնիսկ ասենք սփիւռքի այլ հանգոյցներից, եւրոպայից մարդ չկայ առցանց։ մէկն է՝ դեւելոփերը Աւստրիայից, ով սփիւռքը ջաբերին է կպցրել։ իրար նայում ենք, որ կանաչ ենք, ահա։

իհարկէ, եթէ գնամ այրիշ, կամ մտնեմ դիմագրքի չաթ, ինձ կը գրեն։ (ես տը չեմ գրում ոչ մէկին, սպասում եմ, որ ինձ գրեն), բայց ինձ պէ՞տք է այն մարդը ով ինձ դիմագրքով է գրելու։ ի՞նչ խօսեմ իր հետ։ ես դիմագիրք սփիւռքից գրուածքներ եմ ուղարկում, հեռարձակում։ մթոմ, եթէ թումբլր ուղարկում եմ, ինչո՞ւ այնտեղ չʼուղարկեմ, թող տեսնեն։

ջիթոքում՝ գուգլի շնորհիւ ահագին մարդ կար։ ինքը ջաբեր էր, կարելի է առանց գուգլի հաշւի իրենց հետ չաթուել։

մի քանի հաւէս մարդու հետ ԿՄ֊ով էի ծանօթացել, չաթւում էինք։ ահագին լաւ միջաւայր էր, ստիպում էր մարդիկ գրեն, ու չէր սահմանափակում՝ եւ ռսս, եւ օփենայդի ունի։ յետոյ մի պահ մտածեցի, բա ինչո՞ւ վաղուց չեմ խօսել։ պարզուեց՝ դիմագիրք են բոլորը գնացել, ու սքայփ, այնտեղի չաթերը։ իսկ ջիթոք, որ ջաբերին կպնում էր, այլեւս չեն մտնում։ ահա թէ ինչ։

նոյնիսկ մասնագիտական համայնքներում՝ իմ համար ամենահետաքրքիր թեմայով չաթում տաս հոգի երբեք չի հաւաքւում։ իսկ թեման մեծ է, այդ պատճառով այդ մի քանի հոգին թեմայի առանձին ու չհամընկնող մասերով են հետաքրքրւում։ ։Ճ ու այդպէս, մէկը անյքան չգնահատուած էր զգում, որ իր տարիների գործը ոչ մէկին առանձնապէս չհետաքրքրեց, որ գնաց կորաւ, այլեւս չի երեւում։ բայց գժանոց գործ էր արել։

փոքր համայնքներում բարդ է, փաստօրէն։ հեչ էլ նախանձելու չէ։

մնում է իմաստ գտնել այս վիճակի մէջ, ասենք որ պուտինը ինքնաիզոլացման է գնում, ասում է որ սանկցիաներ է կիրառում եւրոպայի դէմ, իսկ ես ասենք, իմ իզոլացումը ոչ մի ձեւ չեմ օգտագործում, նոյնիսկ ափսոս է։

պէտք է ինչ֊որ բանի դէմ պրոտեստել։ մնում է լաւ բան մտածել։ ասենք ես դէմ եմ յանցաւոր վարչակարգին, կոռուպցիային… չէ, դա կարող է փոխուել, պէտք է աւելի կայուն բան մտածել․ ասենք նիւթոնեան ֆիզիկան։ իներցիայի օրէնքը դուրս չի գալիս։ քիչ է չենք կարողանում բացատրել, մի հատ էլ ենթակւում ենք։ ահա։ ինչո՞ւ պիտի ենթարկուենք մեզ համար անհասկանալի օրէնքներին։ ահա։։Ճ

Ազատ #սէր, #մերկ #աղջիկներ, կուսության կորուստ ամուսնությունից առաջ և #հիփի ական այլ կայֆեր ամենևին էլ ընդունված չեն եղել Գողթան գավառում և նրա սահմանամերձ գոտիներում, ինչպես կարող են կարծել #նեոռոմանտիզմ ի գրականության ավանդույթով դաստիարակված դյուրազգաց պատանիները:
Սա հասկանալու համար պարտադիր չէ խորանալ պատմական աղբյուրների մեջ, այլ բավական է հիշել, որ հին #Հայաստան ը գտնվել է #Երկիր #մոլորակ ի վրա, հետևաբար ենթարկվել է համաշխարհային պատմության բոլոր #օրինաչափություն ներին:

#առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ

http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)