ու հիմա ես կասեմ մի բան, գուցէ նրանից որ ինձ ցաւում ա, գուցէ էդ հնչում ա աբիժնիկական, բայց ես կասեմ, որ ես ձեզ՝ ում գիտեմ պատահաբար, ես ձեզ երբեք չեմ գնահատի այնպէս, ինչպէս ես գնահատում եմ նրանց, ում ես գիտեմ համացանցից։

որովհետեւ ձեզ կարեւոր չի եղել ինձ (հէնց ինձ չէ, այլ ինչ֊որ մէկին ինձ պէս) իմանալ, ու հետեւաբար ինձ այնքան էլ կարեւոր չէք դուք։

ու ինձ ցաւում ա նրանից, որ ես ձեզ չէի իմանալու, եթէ ոչ որոշ պատահականութիւններ։ ու ինձ պէտք չեն մարդիկ, ում ես գիտեմ պատահականօրէն։ ինձ պէտք են մարդիկ, ում ես գիտեմ օրինաչափութեան պատճառով։ իմ համար կապը ձեզ հետ արժեզրկուած ա ու ոչ լիարժէք, քանի որ այն կարող ա եւ չլինէր։

ես ծանօթացել եմ մի աղջկայ հետ բարքեմփ 2009֊ին, ու դէ աղջիկ էր էլի։ որոշ ժամանակ անց ես գտել էի ու հաճոյքով հետեւում էի մի բլոգի, որ ես չգիտէի որ նա ա վարում։ ու ես յետոյ իմացայ, որ դա նա ա։ ու ես իրան ճանաչեցի իր բլոգով, ոչ թէ մեր այդ «ռեալ» հանդիպման շնորհիւ։ ու ես գնահատեցի նրան իր գրածների շնորհիւ։ ու ինքը իմ համար դարձել ա իմ կեանքի ամենակարեւոր մարդկանցից մէկը։ արդէն ութ տարի ա։

իսկ քո ու քո ու քո հետ, ես չպէտք ա ծանօթանայի պատահաբար։ այդպէս ստացուել ա, բայց կարող էր եւ չստացուել։ ու ես ո՞նց գնահատեմ այդ կապը, որը կարող ա եւ չլինէր։

մի ժամանակ գրում էի «իմ մարդկանց» մասին, ու դա եւ ընկալւում եւ երեւի հնչում էր ոչ շատ հանդուրժող, ու գուցէ որոշ չափով նեղմիտ։ բայց պատճառը գրելու նման էր։

ես հիմա կը նայեմ նոյն հարցին հակառակ կողմից։ գուցէ, ես չպէտք ա լինեմ ընկերդ, որովհետեւ ես քո աշխարհից չեմ։ գուցէ ե՞ս եմ քեզ համար պատահական մարդ։

ու դու չպէտք ա ինձ իմանաս, քանի որ դու չէիր իմանալու իմ ասենք առցանց ներկայացման մասին, եթէ ինձ չհանդիպէիր պատահաբար։ ուրեմն, քեզ չի բերել իմ բլոգ առցանց փնտրելը ինչ֊որ բան, ինչպէս իմ երկու ընկերներին ա մօտեցրել, երբ մէկը միւսի բլոգն ա գտել։ ուրեմն, քեզ հետաքրքիր չէր այն, ինչ հետաքրքիր ա ինձ, ու դա չի քեզ բերել այդ ծանօթութեան։ դու չես նայել իմ նկարները (կապ չունի որ անկապն են), ու մտածել, որ կուզէիր ինձ հետ խօսել ինչ֊որ բանի մասին։ դու պարզապէս պատահաբար իմ հետ ծանօթացել ես, ապա ես ինչպէ՞ս իմանամ, որ քեզ մէկ չի ում հետ ծանօթանալ ու շփուել։

իսկ մարդիկ կան ում համար մէկ ա, ովքեր վայելում ես բարեկամների ու դասարանցիների հետ շփումը։ չէ՞ որ դրանք պատահական մարդիկ են։ ես չեմ ուզում լինել պատահական մարդ քեզ համար։ ու դու աւելինի ես արժանի, քան պատահական մարդկանց հետ շփուելը։

ես ինձ պահանջուած, պէտքական չեմ զգում, եթէ ես գիտեմ, որ ես քո համար պատահական եմ։

ես չեմ զգում որ իմ կարիքն ունես, գուցէ դու ունես պարզապէս որեւէ մէկի՞ կարիքը, ո՞չ թէ իմ։

եւ անցնեմ էլ աւելի առաջ․ էդ նորմալ ա որ ես քեզ չէի իմանայ, քանի որ չէի իմանայ ինտերնետից։ ու պէտք էլ չի իմանամ, քանի որ մենք այլ աշխարհներից ենք, ու ես չհասկացուած եմ լինելու, ու դու չհասկացուած ես լինելու։

որովհետեւ քո համար իրականում կարեւոր չի այն, ինչ իմ համար ա կարեւոր։

եթէ քո համար նոյնը կարեւոր լինէր, դու կանէիր ինչպէս ես։ եթէ քո համար կարեւոր լինէր ապակենտրոնացումը, հակագլոբալիզմը, դու գուցէ, թէկուզ պահելով քո ներկայութիւնը ֆէյսբուքում, նաեւ լինէիր մի ապակենտրոնացուած տեղո՞ւմ։ գոնէ այդպէ՞ս։ ուրեմն կարեւո՞ր չի այնքան, ինչքան ինձ ա կարեւոր։ ապա ես հասկացուած չեմ լինելու քեզ հետ։

ես կը լինեմ «էն ծուռը», ու իմ՝ ինձ համար էական յատկութիւնը լաւագոյն դէպքում կը հանդուրժուի, ոչ թէ կը գնահատուի։

ես չեմ ուզում այդպիսի յարաբերութիւն, ու ես չեմ ուզում այդպիսի կապ։

ես ինձ ու ձեզ աւելի լաւն եմ մաղթում։

ու տենց։ #կապ #համացանց #պատահականութիւն #կարեւոր #հասարակութիւն #շփում #համայնք #ընկերութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)