մէկն ասաւ, թէ էս մտնում եմ, բոլորը տխուր դեպրեսոտ բաներ են գրում, ֆրուստրացուում եմ։

ասում ա՝ երեւի ընկեր չունեն, բայց դժուար չունենան, երեւի համարձակութիւն չունեն ընկերների հետ կիսուելու, ու տէնց օնլայն են էդ թափում։

ասում ա նէնց կարդում տխրում եմ։ մեկնաբանէք։ #սփիւռք #դեպրեսիա #գրառումներ #ընկերութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

սէնց էլ տարածեմ՝ գնայ մատեան։ #ֆոտո #ընկերութիւն #արսենի_փողոց #կապ #համայնք #թբիլիսի #թիֆլիս #տփղիս #նկար #երեւան #աղջիկ #շէնք #խաչմերուկ #քաղաք #էկրանահան

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ես ունեցել եմ՝ քուլ, խելացի, կրեատիւ, զարգացած, եւ ընդհանուր արժէքներ կիսող մօտ մարդիկ, ումով ես հիանում էի։

ու իթ չարժէր ներդրումներ անել իրենց հետ յարաբերութիւնների մէջ։

զի հասկանում եմ, որ ամենակարեւորն այն ա, արդե՞օք նա կամեցող ա քո նկատմամբ։

արդե՞օք նա իսկապէս կամեցող ա ու ուզում ա քեզ լաւ լինի։

թէ՞ արգելուած թեմաներ կան, թէ՞ սրանից իր հետ պէտք չի խօսել, թէ՞ նա կը նեարդայնանայ քո քաղաքական մտքերից, կամ կը խանդի, եթէ ասես ում ես հաւանում, կամ գոնէ ում հետ կուզէիր փորձել ընկերանա՞լ։

ես ուզում եմ ասել, որ մի աղջիկ կայ, ում ընկերս եմ համարում, ու նա երեւի երբեք շատ մօտ ընկեր չի եղել։ նոյնիսկ երեւի հեռու ընկեր ա։ ու երբ յարաբերութիւն ունեցաւ, էլ աւելի քիչ սկսեցինք շփուել, բնական ա։

ու նէնց չի, որ մեր մէջ վայբեր չկային, ու մենք իրար չենք հաւանել։

բայց երկուսս էլ անկեղծ կամեցող ենք իրար հանդէպ։ ու երեւի, երբ հնարաւոր ա, հոգատար։

իթ որովհետեւ իսկապէս հասկանում ենք իրար, կամ ուզում ենք հասկանալ։

ու ես ուրախ եմ, եթէ/երբ իր/իրենց մօտ լաւ ա, ու նա էլ միշտ֊միշտ կամեցող ա իմ հանդէպ։

եղել ա, որ մեր մէջ եղածը կարելի էր դէյթ բառով նկարագրել, եղել ա, երբ ես կամ նա գնացել ենք ինչ֊որ բանի, որը կարելի ա դէյթ բառով նկարագրել։ եղել ա, որ ես իրեն դէյթի եմ ուղեկցել, իսկ նա իր դէյթից թռել եկել ա ինձ մօտ։

ու նա երբեք չի խուճապել, թէ ինչ կը լինի, եթէ ես մէկին հաւանեմ, ու ես երբեք չեմ խուճապել, թէ ինչ կը լինի, եթէ նա։

ու էդ քիչ հաւանելուց չի, էդ պարզապէս մարդավարի վերաբերմունք ա։

ու ես էնքան չեմ ուզում քուլ, խելացի, կրեատիւ մարդիկ, եթէ իրենք թքած ունեն իմ վրայ, կամ գոնէ կամեցող չեն։

պարզապէս շուտ պէտք ա ջոկէի, ու իրենց վրայ ժամանակ չվատնէի, գոնէ որովհետեւ դա այնքան էլ արդար չի։

ու տէնց։

#ընկերութիւն #մարդիկ #յարաբերութիւններ #արդարութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

յիմար բաներ ասեմ (իբր մնացածը յիմար չի)

ինձ էսօր երկու (ամբողջ երկո՛ւ) հոգի բզել են, որ հանդիպենք։

ու ես երկուսին էլ ասել եմ՝ չէ, կներես։

ու ինձ շատ լաւ եմ զգում դրանից։

ինձ թւում ա, պէտք ա շուտ տէնց ինձ պահէի։

որովհետեւ էն անարդար ա ու անհաւասար, ես իրենց նոյնիսկ չեմ բզի, զի գիտեմ, որ մէկ ա զբաղ են, կամ հաւէսս չունեն, ու մերժուելու եմ։

ու նաեւ երբ ինձ բզեն՝ միշտ պոչս թափ տալով վազում եմ։

իսկ իրենք վնեզապնը յիշել են քեզ՝ կամ տրամադրութիւն չունեն, կամ ուրիշ ընկերներն հասանելի չեն, կամ ինչ, մնացին ուրբաթ երեկոյեան մենակ, ու ես վերջինն եմ ում կարելի ա բզել, էական չի, բայց ինձ պէտք չի էդ վնեզապնը պահանջը։

արդար չի, աւելի լաւ ա մենակ լինել, մենակ զբօսնել ու լսել երաժշտութիւն, մենակ անել ինչ անում ես, բայց չլինել տէնց անհաւասար վիճակում։ ու չդնել ինքդ քեզ էդ վիճակի մէջ։ ու այդ ժամանակ գիտակցում ես, որ արժանավայել ես, որ չես նուաստացնում քեզ, ու լաւ ես զգում դրանից։

տէնց, իզուր էի առաջ բզւում։

ամաչում եմ որ բզւում էի, որ գնում էի։

տէնց չեմ ուզում։

մէկ էլ՝ սրանով ես նաեւ արձանագրեցի որ էդ մարդիկ չեն լինի իմ ընկերը, զի եթէ ես էս սէնց բաց գրել եմ, ես նաեւ չեմ ընդունի իրենց վարքագծի փոփոխութիւն, եթէ տէնցը լինի, սրանից յետոյ, չնայած չի լինի։

մենակ լինելն իրականում շատ յաճախ արժանավայել ա։ էդ նշանակում ա որ դու պատրաստ չես լինել նա ով կաս իրենց համար։ գուցէ դնում ես քեզ երազածդ տղայի տեղ։ բայց էդ ա, ուրիշ ի՞նչ կարող ես անել։ ուրիշը արժանավայել չի։ #ընկերութիւն #արժանավայելութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ես հասկացել եմ, որ ինձ շատ բարդ ա լինել ընկեր, կամ գոնէ լաւ յարաբերութիւնների մէջ նրանց հետ, ում հետ ես չունեմ հանրային շփում։

մարդիկ, ըստ որում յաճախ մի բան շփոթում են։ հակադրում են ֆէյսբուքը, կամ սոց․ ցանցերը առերես շփմանը։

իսկ առերես շփումն իրականում սոց․ ցանցում շփման զուգահեռ չի՝ այն մեսենջերում շփմալ զուգահեռ ա։

իսկ սոց․ ցանցում շփման զուգահեռը՝ փաբն ա, սրճարանն ա, փողոցն ա, հրապարակն ա։ հանրային վայրն ա։

երբ դու շփւում ես մարդու հետ դէմ առ դէմ, կարեւոր չի՝ իրական կեանքում, թէ վիրտուալում, դու գիտես նրան ընդհանուր առմամբ այնպէս, ինչպէս նա ուզեցել է քեզ ներկայանալ։ իհարկէ, նա չի կարող լիքը բան թաքցնել, ու խօսքից լիքը բան պարզ ա, բայց միեւնոյն ա, դու իրան գիտես այնպիսին, ինչպիսին նա քեզ հետ ա։

երբ դու ունես իր հետ հանրային շփում, դու ունես աւելի ամբողջական պատկեր՝ դու տեսնում ես, ինչպէս ա նա մեկնաբանել այն ստատուսին։ դու տեսնում ես, ինչն ա իրան կպնում, ինչն ա իրան հունից հանում, տեսնում ես ինչ մեկնաբանութիւն ա նա լայքել, ու ում ա քծնում, ասենք։ դու իրան տեսնում ես աւելի լայն կոնտեքստում, ու տեղեկացուած ես լինում, հնարաւորինս, իր ու իր միջավայրի հաղորդակցութեան մասին։ որից շատ բան ա պարզ լինում իրական մարդու մասին, արժէքների մասին, համոզմունքների մասին, հակուածութիւնների մասին։

բացի դրանից, ես ուզում եմ անել պնդում, որ հանրային շփումը՝ զարգացնում ա։

ու հանրային շփումը ձեւաւորում ա հանրային կարծիք, կամ կարծիքներ։ եթէ մենք առանձին֊առանձին ունենում էինք ամէն մէկս մեր վարկածը որեւէ մի, ընդհանուր ասեմ՝ պատմութեան, մասին, ապա հանրային քննարկումների ժամանակ այդ կարծիքներն իրար հետ մրցում են, ու ձեւափոխւում, վերջնականապէս ձեւաւորելով գնահատականներ եւ մի քանի կարծիք, որ ընդունուած են այս հասարակութեան կողմից։

շատ ցայտուն օրինակ ա մարտի մէկը։ երբ ես 2008֊ն եկայ հայաստան, ես հանդիպեցի եղածի զանազան գնահատականների եւ ինտերպրետացիաների հետ։ արդէն 2011֊ին, երեւի թէ, ընդհանուր գնահատական տրուած էր, եւ հանրային կարծիքը մարտի մէկի մասին ձեւաւորուած էր։

ու մեր յեղափոխութեան մէջ էլ հանրային շփումը մեծ դեր ա ունեցել։ որպիսի յեղափոխութիւնը յաջողեր, եւ մարդիկ համախմբուէին, պէտք էր, որ մի շարք հարցերի շուրջ լինէր ձեւաւորուած հանրային կարծիք։ իսկ ո՞րտեղ պէտք ա այդ կարծիքը ձեւաւորուեր, եթէ ոչ հանրային վայրերում՝ իրական եւ, շատ աւելի էֆեկտիւ, երեւի՝ առցանց։

ես ինքս իմ վրայ զգում եմ, որ որոշակի ձեւի զարգացում ես ստացել եմ, ասենք վիքիի յօդուածներ կարդալուց, բայց որոշակի զարգացում ես ստացել եմ տեղական, եւ, աւաղ աւելի յաճախ, դրսի (աւաղ, քանի որ ինքս եմ ինձ մեղադրում) համայնքներում, ինչպիսին են ռեդիթը, ասենք։

ու ես տեսել եմ այդպիսի մարդկանց, ով ասենք չունի հանրային շփում (չնայած կայ ֆբ֊ում), ու լրիւ մնացել ա իր իննսունականներին ձեւաւորուած պատկերացումների եւ արժէքների տակ։ ինքը չի փոխուել, այդ ամէնը կարծրացել ա իր մէջ։ ու ես ահաւոր վախենում եմ տենցը լինել։

ու ես հասկացել եմ, որ եթէ ես չունեմ մարդու հետ հանրային շփում, ես ոչ միայն իր ամբողջական պատկերը չունեմ, ես ոչ միայն իր հետ ընդհանուր միջավայր, աշխարհ չունեմ, ես նաեւ, եթէ իմ էքսկլիւզիւ շփումը լինում ա այդ մարդու հետ, զրկում եմ ինձ զարգանալու զանազան հնարաւորութիւններից, որովհետեւ ես հանրային շփման պակաս եմ զգում։ եթէ այդ մարդն էլ ունի հանրային շփում, ապա դուք երկուսդ կարող էք հանրային շփուել, ու ունէք երկուսդ էլ ժամանակ հանրային վայրում, ոչ իրար նուիրուած ժամանակի հաշուին։

իսկ այդ հանրային ժամանակը պէտք ա, անհրաժեշտ ա զարգանալու, ու ափ թու դէյթ մնալու համար։

նաեւ, ինչպէս նշեցի, դա նոյն աշխարհում ապրելու մասին ա։ իր բոլոր հետեւանքներով։

ու ինձ թւում ա, մօտ յարաբերութիւն՝ ինձ շատ մօտ, ինձ շատ կպնող, ինձ շատ հետաքրքիր մարդու հետ, ընկերական թէ ռոմանտիկ, դէ ոչ թէ հնարաւոր չի, բայց շատ թերի ա, եւ նախապէս ունի խնդիրներ, եթէ մենք չունենք նոյն վայրերում հանրային շփում։ ու չեմ ասի որ այդպիսի յարաբերութիւնը հեռանկարային չի, կասեմ որ այդպիսի յարաբերութիւնը շատ խնդիրների ա բերելու։ իսկ ես ինձ զգալու եմ աւելի կտրուած զարգանալու միջոցներից, զգալու եմ կարծրանալու ու չզարգացած մնալու վախը։ #յարաբերութիւններ #շփում #համայնք #ընկերութիւն #զարգացում #հանրային_շփում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մէկ էլ ուզում եմ ասել իմ սահմանումը ընկերութեան որն ա։ երբ դու պէտք ես մարդուն, նա քեզ պինգում ա, ու դու իր հետ հանդիպում ես։ առանց նախապէս պայմանաւորուելու։ ասենք, իմ պարզապէս լաւ ծանօթն այսօր ինձ ցերեկը գրել ա, թէ գիտես, ես խնդիր ունեմ, ուզում եմ հոգեհանգստի գնալ, բայց ինձ կոմֆորտ կը զգայի ոչ թէ ասենք սենց այլ քո հետ գնալ։ ու ես ասացի իհարկէ, ու չեղարկեցի պլաններս, ու մենք գնացինք միասին քաղաքից դուրս բաւական հեռու։

ու ասենք ես կարող էի ասել՝ չէ, կներես ու տարբեր պատճառաբանութիւններ՝ պէտք ա աշխատեմ, լաւ չեմ քնել, պայմանաւորուած եմ, ինձ պէտք ա սա անել, նա անել, բայց էդ ամէնը կարեւոր չի իրականում ընկերութեան մէջ։ ու չնայած մենք ընկերներ չենք, բայց էդ քայլը ընկերութեան մասին ա։ ու ես իրեն ասացի որ էլի ինձ բզի քանի որ էդ իմ համար ընկերութեան մասին ա ու թող չքաշուի։

իսկ ես ընկեր չունեմ այն առումով, որ տենց մարդ չկայ, ում ես կարող եմ բզել ու հանդիպել անկապ, չնայած նա զբաղ ա լինելու, ու իրան հաւէս ա հիմա վաննա ընդունել բայց քանի որ ես բզեցի նա ուրախ կը լինի չեղարկել իր վաննան։ կամ իր վաղուայ քննութեանը պատրաստուելը։

մի աղջիկ կար, ինքը քննութիւններին էր պատրաստւում, ասում էր՝ էսօր չեմ դուրս գալու, բայց յետոյ անպայման դուրս էր գալիս, չէր դիմանում, ինձ տեսնում էր։ էդ շատ յուզիչ էր։ ու էդ ճիշտ ա հէնց ընկերութեան մասին չի, բայց ընկերութիւնը յարաբերութեան անհրաժեշտ բայց ոչ բաւարար ենթաբազմութիւն ա։ #ընկերութիւն #յարաբերութիւններ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ես շաքարի ծրարիկներ եմ հաւաքում տարբեր սրճարաններից։ սկսուեց այնպէս, որ ընկերներիցս մէկը միշտ բողոքում էր, որ ես շաքար տանը չունեմ, իսկ ես շաքար տանը չունէի, որովհետեւ չեմ օգտագործում երբեք։ ու այդպէս ես սկսեցի իր համար այդ ծրարիկները թռցնել, քանի որ թէյի հետ մէկ ա տալիս էին։ յետոյ դա վերածուեց կպչունութեան, ու ես նոյնիսկ իրան չեմ թոյլ տալիս դրանցից օգտագործել, չնայած նա էլ ինքն իրենով կարդաց, սովորեց որ շաքարը լաւ բան չի։

էս նախաբանն այն համար էր, որ սեղանիս հիմա շաքարի ծրարիկ ա դրած, որ ընկերներիցս մէկը, ում այսօր երեւի տեսնելու եմ, նախորդ հանդիպման ժամանակ ինձ տուել ա։ երբ գնացել ա ինչ֊որ տեղ, այնտեղի ծրարիկն ա թռցրել իմ համար։ ու էդ ահաւոր հաճելի ա։ (:

տենց թուրքական ծամօն կայ՝ «լաւ իզ», որ տարբեր դրուագներ ա ցոյց տալիս յարաբերութիւններից։ այ ես կասեմ, ընկերութիւնը դա ա, երբ դու ընկերոջդ համար թռցնում ես շաքարի ծրարիկ, որ երբ իրեն տեսնես՝ տաս։

#ընկերութիւն #շաքար

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)