ու հիմա ես կասեմ մի բան, գուցէ նրանից որ ինձ ցաւում ա, գուցէ էդ հնչում ա աբիժնիկական, բայց ես կասեմ, որ ես ձեզ՝ ում գիտեմ պատահաբար, ես ձեզ երբեք չեմ գնահատի այնպէս, ինչպէս ես գնահատում եմ նրանց, ում ես գիտեմ համացանցից։
որովհետեւ ձեզ կարեւոր չի եղել ինձ (հէնց ինձ չէ, այլ ինչ֊որ մէկին ինձ պէս) իմանալ, ու հետեւաբար ինձ այնքան էլ կարեւոր չէք դուք։
ու ինձ ցաւում ա նրանից, որ ես ձեզ չէի իմանալու, եթէ ոչ որոշ պատահականութիւններ։ ու ինձ պէտք չեն մարդիկ, ում ես գիտեմ պատահականօրէն։ ինձ պէտք են մարդիկ, ում ես գիտեմ օրինաչափութեան պատճառով։ իմ համար կապը ձեզ հետ արժեզրկուած ա ու ոչ լիարժէք, քանի որ այն կարող ա եւ չլինէր։
ես ծանօթացել եմ մի աղջկայ հետ բարքեմփ 2009֊ին, ու դէ աղջիկ էր էլի։ որոշ ժամանակ անց ես գտել էի ու հաճոյքով հետեւում էի մի բլոգի, որ ես չգիտէի որ նա ա վարում։ ու ես յետոյ իմացայ, որ դա նա ա։ ու ես իրան ճանաչեցի իր բլոգով, ոչ թէ մեր այդ «ռեալ» հանդիպման շնորհիւ։ ու ես գնահատեցի նրան իր գրածների շնորհիւ։ ու ինքը իմ համար դարձել ա իմ կեանքի ամենակարեւոր մարդկանցից մէկը։ արդէն ութ տարի ա։
իսկ քո ու քո ու քո հետ, ես չպէտք ա ծանօթանայի պատահաբար։ այդպէս ստացուել ա, բայց կարող էր եւ չստացուել։ ու ես ո՞նց գնահատեմ այդ կապը, որը կարող ա եւ չլինէր։
մի ժամանակ գրում էի «իմ մարդկանց» մասին, ու դա եւ ընկալւում եւ երեւի հնչում էր ոչ շատ հանդուրժող, ու գուցէ որոշ չափով նեղմիտ։ բայց պատճառը գրելու նման էր։
ես հիմա կը նայեմ նոյն հարցին հակառակ կողմից։ գուցէ, ես չպէտք ա լինեմ ընկերդ, որովհետեւ ես քո աշխարհից չեմ։ գուցէ ե՞ս եմ քեզ համար պատահական մարդ։
ու դու չպէտք ա ինձ իմանաս, քանի որ դու չէիր իմանալու իմ ասենք առցանց ներկայացման մասին, եթէ ինձ չհանդիպէիր պատահաբար։ ուրեմն, քեզ չի բերել իմ բլոգ առցանց փնտրելը ինչ֊որ բան, ինչպէս իմ երկու ընկերներին ա մօտեցրել, երբ մէկը միւսի բլոգն ա գտել։ ուրեմն, քեզ հետաքրքիր չէր այն, ինչ հետաքրքիր ա ինձ, ու դա չի քեզ բերել այդ ծանօթութեան։ դու չես նայել իմ նկարները (կապ չունի որ անկապն են), ու մտածել, որ կուզէիր ինձ հետ խօսել ինչ֊որ բանի մասին։ դու պարզապէս պատահաբար իմ հետ ծանօթացել ես, ապա ես ինչպէ՞ս իմանամ, որ քեզ մէկ չի ում հետ ծանօթանալ ու շփուել։
իսկ մարդիկ կան ում համար մէկ ա, ովքեր վայելում ես բարեկամների ու դասարանցիների հետ շփումը։ չէ՞ որ դրանք պատահական մարդիկ են։ ես չեմ ուզում լինել պատահական մարդ քեզ համար։ ու դու աւելինի ես արժանի, քան պատահական մարդկանց հետ շփուելը։
ես ինձ պահանջուած, պէտքական չեմ զգում, եթէ ես գիտեմ, որ ես քո համար պատահական եմ։
ես չեմ զգում որ իմ կարիքն ունես, գուցէ դու ունես պարզապէս որեւէ մէկի՞ կարիքը, ո՞չ թէ իմ։
եւ անցնեմ էլ աւելի առաջ․ էդ նորմալ ա որ ես քեզ չէի իմանայ, քանի որ չէի իմանայ ինտերնետից։ ու պէտք էլ չի իմանամ, քանի որ մենք այլ աշխարհներից ենք, ու ես չհասկացուած եմ լինելու, ու դու չհասկացուած ես լինելու։
որովհետեւ քո համար իրականում կարեւոր չի այն, ինչ իմ համար ա կարեւոր։
եթէ քո համար նոյնը կարեւոր լինէր, դու կանէիր ինչպէս ես։ եթէ քո համար կարեւոր լինէր ապակենտրոնացումը, հակագլոբալիզմը, դու գուցէ, թէկուզ պահելով քո ներկայութիւնը ֆէյսբուքում, նաեւ լինէիր մի ապակենտրոնացուած տեղո՞ւմ։ գոնէ այդպէ՞ս։ ուրեմն կարեւո՞ր չի այնքան, ինչքան ինձ ա կարեւոր։ ապա ես հասկացուած չեմ լինելու քեզ հետ։
ես կը լինեմ «էն ծուռը», ու իմ՝ ինձ համար էական յատկութիւնը լաւագոյն դէպքում կը հանդուրժուի, ոչ թէ կը գնահատուի։
ես չեմ ուզում այդպիսի յարաբերութիւն, ու ես չեմ ուզում այդպիսի կապ։
ես ինձ ու ձեզ աւելի լաւն եմ մաղթում։
ու տենց։ #կապ #համացանց #պատահականութիւն #կարեւոր #հասարակութիւն #շփում #համայնք #ընկերութիւն
սա իմ ամենակարեւոր գրառումներից մէկն ա լինելու, ու ես կը փորձեմ այն ահաւոր կարճ ձեւակերպել։ սա միշտ իմ համար կարեւոր ա եղել։ ու ես հիմա աշխատանքի եմ, ու յոգնա եմ, ու գուցէ աւելի լաւ ժամանակ գտնէի սա գրելու, չգիտեմ։
ես չգիտեմ, որոնք են պատճառները, մենք չունե՞նք այդ մշակոյթը, մենք վախենո՞ւմ ենք հրապարակային ինքնարտայայտուել, թէ մենք պահա՞նջ չունենք, բայց իմ համար դա խնդիր ա։
ասենք, ես եղել եմ գործընկերոջ տանը։ պարզւում ա, նա հաւաքում ա շատ հետաքրքիր սարքեր։ ու ես երբեք այդ մասին չէի իմանայ, եթէ այնպէս չստացուէր, որ պատահաբար նա լինէր գործընկերս, ու պատահաբար ես մտնէի իր տուն, ու էլի լիքը պատահականութիւններ։
բայց ինչ հաւէս կը լինէր, եթէ նա արտայայտուէր այդ մասին, ցոյց տար իրեն ինչպիսին նա կայ, ես ուրիշ բան չեմ ուզում, ու մի քիչ շփուող լինէր իր նեղ ընկերական շրջապատից դուրս։ ապա ես կիմանայի իր մասին, գուցէ կը մեկնաբանէի իրեն, նա կիմանար իմ մասին, ու գուցէ երբ ես գրէի իմ խնդիրների մասին, նա մեկնաբանէր ու օգնէր ինձ։
ու այդպէս ստեղծւում ա համայնք։ ու ինձ թւում ա մեզ մօտ գերագնահատուած ա նեղ անձնական շփումը, ու թերագնահատուած ա հրապարակայինն ու հասարակականը, ու գուցէ այդ պատճառով մենք սենց վատ վիճակում ենք, որովհետեւ բոլորը մտածում են, որ եթէ ունեն երկու ընկեր ու քիչ թէ շատ բաւարարուած են, դա իրենց հերիք ա։ ու գուցէ նոյնիսկ այդ երկու ընկերը չունեն, կամ իրենց հասկացուած չեն զգում, որովհետեւ իրենց բարդ ա գտնել իրենց հասկացող ընկեր քուչում կամ դասարանում։ ու ապա դա նշանակում ա որ լիքը մարդ փտում ա տանը նստած, ու չունի ոչ հրապարակային, ոչ էլ նեղ անձնական շփում։ ու էդ ամէնն ինչո՞ւ։ որովհետեւ չունենք արտայայտուելու կուլտուրա՞։ տխուրն այն ա որ լիքը մարդ ցոյց ա տալիս այն ինչն ինքը չի։ իսկ ես ընդամէնը ուզում եմ մարդիկ ցոյց տան այն ինչ կան։ ու էդ պարտադիր չի որ լինի ինչ֊որ գերմարդկային բան։ ինձ գերմարդկայինը չի պէտք։ ես ընդամէնը ուզում եմ մարդիկ ներկայանան աշխարհին ինչպէս կան, ու համագործակցեն աշխարհի հետ։
ու տենց։
յ․ գ․ դուք կասէք՝ ինչի՞ դու ֆբ֊ում չես, եթէ այնտեղ չես, դու աշխարհին չես ներկայանում եւ չես համագործակցում նրա հետ։ ու դուք ճիշտ էք։ բայց ես գոնէ կամ ինտերնետում։ իսկ էդ մարդիկ կան ֆբ֊ում ու չեն շփւում։ կամ ցոյց են տալիս ոչ էն ինչ կան, կամ ոչ էն ինչ իրենց մասին կարեւոր ա, երաժշտութիւն են ասենք տարածում, որն իրենք էլ կարեւոր չեն համարում իրենց մասին։ ու աւելի լաւ ա լինել գոնէ մի տեղ ինտերնետում, քան լինել ֆբ֊ում ու չներկայանալ։ #կարեւոր #հասարակութիւն #շփում
#barevolution #march1 #քարոզչություն #ՀՀԿ ու ի՞նչ, հետո այդ մեր փողերով, մեզնից օրինական եւ ապօրինի ստացած փողերով սնվող մարդիկ ամեն շաբաթ ռիփո՞րթ են գրում վերադասերին։ #ասենք, #այսքան #տրոլիծ եմ արել, այսքան #ստատուս եմ գրել #հիմար, որի շնորհիվ այսքան մարդ շեղվել է քաղաքականությունից, այսքան ստատուս եմ գրել, որ նվաստեցնում է դիմադրությունը, այսքան #չռփել եմ ընդդիմության աջակիցներին, այսքան ռեշեյր եմ ունեցել, ու այսքան #լայք։ Ու դրանից հետո էլ մի հատ իրենց կարեւո՞ր են զգում, տիպա էս ինչ #կարեւոր մարդ էի ես, չթողեցի #երկիրը կործանվի, բարձրացրի ծունկներից։ http://norayr.arnet.am/weblog/2013/03/02/ասք-ռիփորթ-գրելու-մասին/