սա իմ ամենակարեւոր գրառումներից մէկն ա լինելու, ու ես կը փորձեմ այն ահաւոր կարճ ձեւակերպել։ սա միշտ իմ համար կարեւոր ա եղել։ ու ես հիմա աշխատանքի եմ, ու յոգնա եմ, ու գուցէ աւելի լաւ ժամանակ գտնէի սա գրելու, չգիտեմ։

ես չգիտեմ, որոնք են պատճառները, մենք չունե՞նք այդ մշակոյթը, մենք վախենո՞ւմ ենք հրապարակային ինքնարտայայտուել, թէ մենք պահա՞նջ չունենք, բայց իմ համար դա խնդիր ա։

ասենք, ես եղել եմ գործընկերոջ տանը։ պարզւում ա, նա հաւաքում ա շատ հետաքրքիր սարքեր։ ու ես երբեք այդ մասին չէի իմանայ, եթէ այնպէս չստացուէր, որ պատահաբար նա լինէր գործընկերս, ու պատահաբար ես մտնէի իր տուն, ու էլի լիքը պատահականութիւններ։

բայց ինչ հաւէս կը լինէր, եթէ նա արտայայտուէր այդ մասին, ցոյց տար իրեն ինչպիսին նա կայ, ես ուրիշ բան չեմ ուզում, ու մի քիչ շփուող լինէր իր նեղ ընկերական շրջապատից դուրս։ ապա ես կիմանայի իր մասին, գուցէ կը մեկնաբանէի իրեն, նա կիմանար իմ մասին, ու գուցէ երբ ես գրէի իմ խնդիրների մասին, նա մեկնաբանէր ու օգնէր ինձ։

ու այդպէս ստեղծւում ա համայնք։ ու ինձ թւում ա մեզ մօտ գերագնահատուած ա նեղ անձնական շփումը, ու թերագնահատուած ա հրապարակայինն ու հասարակականը, ու գուցէ այդ պատճառով մենք սենց վատ վիճակում ենք, որովհետեւ բոլորը մտածում են, որ եթէ ունեն երկու ընկեր ու քիչ թէ շատ բաւարարուած են, դա իրենց հերիք ա։ ու գուցէ նոյնիսկ այդ երկու ընկերը չունեն, կամ իրենց հասկացուած չեն զգում, որովհետեւ իրենց բարդ ա գտնել իրենց հասկացող ընկեր քուչում կամ դասարանում։ ու ապա դա նշանակում ա որ լիքը մարդ փտում ա տանը նստած, ու չունի ոչ հրապարակային, ոչ էլ նեղ անձնական շփում։ ու էդ ամէնն ինչո՞ւ։ որովհետեւ չունենք արտայայտուելու կուլտուրա՞։ տխուրն այն ա որ լիքը մարդ ցոյց ա տալիս այն ինչն ինքը չի։ իսկ ես ընդամէնը ուզում եմ մարդիկ ցոյց տան այն ինչ կան։ ու էդ պարտադիր չի որ լինի ինչ֊որ գերմարդկային բան։ ինձ գերմարդկայինը չի պէտք։ ես ընդամէնը ուզում եմ մարդիկ ներկայանան աշխարհին ինչպէս կան, ու համագործակցեն աշխարհի հետ։

ու տենց։

յ․ գ․ դուք կասէք՝ ինչի՞ դու ֆբ֊ում չես, եթէ այնտեղ չես, դու աշխարհին չես ներկայանում եւ չես համագործակցում նրա հետ։ ու դուք ճիշտ էք։ բայց ես գոնէ կամ ինտերնետում։ իսկ էդ մարդիկ կան ֆբ֊ում ու չեն շփւում։ կամ ցոյց են տալիս ոչ էն ինչ կան, կամ ոչ էն ինչ իրենց մասին կարեւոր ա, երաժշտութիւն են ասենք տարածում, որն իրենք էլ կարեւոր չեն համարում իրենց մասին։ ու աւելի լաւ ա լինել գոնէ մի տեղ ինտերնետում, քան լինել ֆբ֊ում ու չներկայանալ։ #կարեւոր #հասարակութիւն #շփում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)