ես շաքարի ծրարիկներ եմ հաւաքում տարբեր սրճարաններից։ սկսուեց այնպէս, որ ընկերներիցս մէկը միշտ բողոքում էր, որ ես շաքար տանը չունեմ, իսկ ես շաքար տանը չունէի, որովհետեւ չեմ օգտագործում երբեք։ ու այդպէս ես սկսեցի իր համար այդ ծրարիկները թռցնել, քանի որ թէյի հետ մէկ ա տալիս էին։ յետոյ դա վերածուեց կպչունութեան, ու ես նոյնիսկ իրան չեմ թոյլ տալիս դրանցից օգտագործել, չնայած նա էլ ինքն իրենով կարդաց, սովորեց որ շաքարը լաւ բան չի։

էս նախաբանն այն համար էր, որ սեղանիս հիմա շաքարի ծրարիկ ա դրած, որ ընկերներիցս մէկը, ում այսօր երեւի տեսնելու եմ, նախորդ հանդիպման ժամանակ ինձ տուել ա։ երբ գնացել ա ինչ֊որ տեղ, այնտեղի ծրարիկն ա թռցրել իմ համար։ ու էդ ահաւոր հաճելի ա։ (:

տենց թուրքական ծամօն կայ՝ «լաւ իզ», որ տարբեր դրուագներ ա ցոյց տալիս յարաբերութիւններից։ այ ես կասեմ, ընկերութիւնը դա ա, երբ դու ընկերոջդ համար թռցնում ես շաքարի ծրարիկ, որ երբ իրեն տեսնես՝ տաս։

#ընկերութիւն #շաքար

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)