2021-06-27-4145817

իմ զրոյցներում նկատել եմ, որ հիմնականում զրուցակցին հաւատում ենք։ յղում ենք խնդրում, կամ սկսում ենք ինքներս փնտրել՝ մեզ համար շատ տարօրինակ մտքեր լսելիս։

ու դա օկ ա, ինձ թւում ա։ ընդհանուր առմամբ ողջամտութիւնը մեզ օգնում ա կողմնորոշուել՝ որն ա հաւատալու, հնարաւոր միտք կամ դէպք, իսկ որը արժի ճշտել։

նաեւ ինձ դուր ա գալիս, երբ մարդիկ իրենք են փնտրում։ ես կարող եմ տալ, եթէ աւելի լաւ գիտեմ յղման տեղը։ ինչի՞ չտամ եթէ շուտ կը գտնեմ։

բայց ինձ կոպիտ ա թւում համացանցում երբեմն հանդիպող յղումային պահանջատիրութիւնը։ ես կասէի՝ փնտրեցի, ոնց որ չեմ գտնում, կօգնե՞ս։

բայց լռելեայն հաւատալն ու վստահելը՝ լաւ ստրատեգիա ա, ու օգնում ա իրար հասկանալ։ աւաղ, երբ դիմացդ տեքստ ա, եւ ոչ իրական մարդ, շատ հեշտ ա ամենավատը մտածել, ու դա էներգիայի աւելորդ ծախս ա առաջացնում աշխարհում։

զի վիճակագրօրէն մարդիկ լաւն են։ ու լաւ շարժառիթներ ունեն, ինչ էլ դա չնշանակի։

չնայած պարզ ա ինչ ա դա նշանակում՝ լռելեայն չէր ուզում խաբել, մանիպուլացնել, մոլորեցնել, վիրաւորել՝ էդպէս ես ընկալել։ կարելի ա աշխատել ընկալման վրայ։

ու ինչի՞ եմ գրում՝ չգիտեմ։ գիտեմ որ այդպիսի խնդիր կայ։ ու գիտեմ որ ինքս դրա զոհն եղել եմ։ ու ուզում եմ, ինչպէս միջին վիճակագրական մարդը՝ որ լաւ լինի։ ու էներգիայի ծախս չլինի անիմաստ։

#շփում #համացանց #անկապ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ շփում  համացանց  անկապ