ուրեմն պատմեմ ձեզ մեր պատուաստումներից՝
առաջինն արել էինք կասկադում՝ շատ հաւէս էր, հերթ չկար։ մօտեցանք, շտապ օգնութեան մեքենայի կողքը սեղանի մօտ տեղեկատւութիւնը հաւաքեցին, յետոյ մտնում ես մեքենայի մէջ, էնտեղի տղան նէնց սրսկեց, չզգացի էլ։
էս անգամ աւելի բարդ էր։ ըստ մեդիալաբի՝ կասկադում պիտի մեքենայ լինէր մինչեւ 16:30, բայց չկայ։
էնտեղի անվտանգութեան աշխատողը չուրախացաւ որ հարցրինք՝ «բա ձեզ չե՞ն ասում, որ երրորդ մարդն էք, գնացէք ռոսիա մոլլ»։ օկ դէ, հիւսիսայինն աւելի մօտ էր, փորձեցինք էնտեղ՝ գտանք կէտը, ասին՝ «բա գրանցուե՞լ էք՝ գրանցումն արդէն աւարտուել ա»։
իրենք աշխատում են մինչեւ 16:30, բայց պէտք ա նախապէս գրանցուել։ գրանցման կէտը վերեւում ա՝ բաց օդին, իսկ պատուաստում են ներքեւում, տաշիրի ամենաներքեւի մասում։
ներքեւում հերթ գրեթէ չկայ, երեք հոգի մարդ են թողնում, հիմնականում վերեւում են սպասում, կտրօն են ստանում, իջնում։
քանի չեղաւ երէկ, փորձեցինք գնալ «ռասիա»։ էնտեղ մեզ գրանցեցին՝ իննսունքանիերորդն էինք, ու կէս ժամուայ մէջ հերթը շարժուեց 25֊ից 31, ու հասկացանք որ մեզ չի հասնի։
էսօր ցերեկոտ գրանցուեցինք, ասին՝ եկէք 15:30։ հէնց հասանք՝ ուղիղ մեր հերթն էր՝ կտրօնը վերցրինք ու էստեղ, ի տարբերութիւն կասկադի, մի հատ էլ ճնշում չափեցին, նոր ուղարկեցին պատուաստուելու։
էդ թերթիկը լրացրին, բայց ասին, եթէ այլ թուղթ ես ուզում դրոշմերով՝ եսիմոր պոլիկլինիկայում կը տան։
ենթադրեցի որ էնտեղ էլ ա հերթ, ու դէ մեզ շտապ չի։
հետաքրքիր ա ոնց ա էդ «արմէդի» յաւելուածը աշխատում, ոնց որ կարելի ա չգնալ էն պոլիկլինիկան, ու դա տեղակայել։
բայց ես դէ համ իրան չեմ վստահում, համ անդրոիդ չունեմ։
ոնց որ հարցրի, բացատրեցին, որ այդի քարտի համարը կը ներմուծեմ, ու հեռախօսի համարը կը վերցնի, տէնց կը հասկանայ ով եմ։
դէ ես դա չեմ անի, երեւի, առաւել եւս որ պարզ չի որտեղ ա էդ յաւելուածը պէտք գալու։ երեւի դրսում դրան չեն վստահի, իսկ ներսում յուսանք ոչ մէկ չի պահանջի qr code որ թողնի պայմանական աչաջուր։
#անկապ #կորոնավիրուս #պատուաստում #պատմութիւն #առօրեայ
ահա այս լանցետի յօդուածը, որ պնդում ա՝
>Vaccine efficacy after two standard doses was 55·1% (95% CI 33·0–69·9) with an interval of less than 6 weeks and 81·3% (60·3–91·2) when more than 12 weeks apart (table 1).
տասներկու շաբաթն աւելի լաւ ա, քան վեց։
դրան յղում են, օրինակ սա ու սա
#կորոնավիրուս #կովիդ #աստրազենեկա #պատուաստում
նկատե՞լ էք առողջապահութեան նախարարութեան, կամ որեւէ կայքում տեղեկատւութիւն՝ ո՞րտեղ են պատուաստող շտապ օգնութեան մեքենաները, եւ ո՞ր ժամերին։
#երեւան #կովիդ #կորոնավիրուս #պատուաստում
էրեխէ՜ք, ուրեմն պատուաստուեցինք։
իմ ուզած սինովակը չկար։ մնացել են միայն երկրորդ պատուաստման դոզաները։
ճշտեցի, որ ունեցած աստրա֊ն հնդկական չի։
ահաւոր արագ եւ աննկատ պատուաստեցին։ երկրորդը պիտի լինի սեպտեմբերի վերջում, հոկտեմբերի սկզբում։
հարցնում են՝ արդե՞օք վերջին 24 ժամուայ մէջ ալկոհոլ ես օգտագործել, ու արդե՞օք վերջին շաբաթուայ մէջ տաքութիւն ես ունեցել։ նաեւ՝ արդե՞օք մսից կամ ձուից ալերգիա ունես։
խորհուրդնեց տուեց ինչ անել, եթէ տաքութիւն ունենաս, նաեւ դրանք գրուած են թերթիկի մէջ, որ տալիս ա։
նաեւ հեռախօս ա գրանցում։
մենք արդէն դուրս էինք եկել տանից, երբ ես մտածեցի հեռախօսի համարի մասին։ մտածեցի՝ կուզեն։
ու կանգնեցրի մեքենան, գնացի հետ, գտայ սիմ քարտը։ ժամանակին կանխավճարային ինտերնետի սիմ քարտ էի վերցրել իմ անունով՝ երբ փող ես դնում՝ ինտերնետը միանում ա։
մի տարի առաջ օգտագործեցի մի երկու շաբաթ, ու էլ չէի օգտագործում։ բայց մտածել էի, որ պէտք չի փակել, կարող ա պէտք լինի։
ու ահա՝ այդ համարը ասացի։
հիմա երկրորդ պատուաստումը որ անեմ՝ կը պարզեմ ոնց ա այդ յաւելուածն աշխատում։
իմ հասկանալով իմ անձնական տուեալները, ներառեալ հեռախօսահամարը կիսելու են ռդ֊ի կառավարութեան հետ։ եւ ռդ֊ի պետական յաւելուածը միանալիս, կը ստուգի հեռախօսի համարը, կը կապուի ռդ֊ի սերուերի հետ, ու եթէ այդ համարն իրենց մօտ գրանցուած ա՝ ցոյց կը տայ այդ qr կոդը։ հետաքրքիր ա, այդ կոդը արդե՞օք փոխւում ա թէ՞ միշտ նոյնն ա։ եթէ միշտ նոյնն ա, կարելի ա էկրանահանել, ու նկարը ցոյց տալ։ եթէ փոխւում ա՝ 2fa֊ի պէս, ապա չի լինի։
կարելի կը լինէր անկապ մարդու հեռախօսի մէջ դնել, ով համ անդրոիդ ունի, համ իմ սարքի imei֊ն ռդ֊ի կառավարութեանը չմատնելու համար։ նաեւ, յաւելուածը կարող ա «սերուիս» տեղակայել սարքի մէջ, որ բեքգրաունդ աշխատում ա, ու չգիտես ինչ տեղեկատւութիւն ժամանակի մէջ հաւաքելու ա։
ահ, սա գրելիս ստուգեցի՝ ահա ըստ այս կայքի, ռուսական յաւելուածը հաւաքում ա՝ անուն, ծննդեան թիւ, հասցէ, տեղանքն ա նայում, բնական ա՝ հեռախօսահամարն ա վերցնում, բայց նաեւ «կարող ա պահանջել սելֆի անել»՝ այսինքն նաեւ խցիկին ա աքսէս պահանջում։
նոյն կայքը չի պնդում, բայց մէջբերում ա մարդկանց, որ արտայայտուել են որ ռուսական յաւելուածը չի պահում ոչ միայն gdpr֊ի պահանջները, այլեւ ռդ սահմանադրութեան։
տեսնենք, տեսնենք։
կը թարմացնեմ։
#կորոնավիրուս #կովիդ #պատուաստում #գաղտնիութիւն #անվտանգութիւն
ինչքան էլ տարօրինակ չհնչի, ես հակւում եմ չինական սինովակին։
ինչն ա լաւ՝
— մի անգամ ես անում, ու օրինակ եթէ վաղն ուզում ես վրաստան գնալ, կարող ես էսօր մի անգամ անել, ու պէտք չի սպուտնիկի կամ աստրայի պէս երկրորդի սպասել։
— պահելու ջերմաստիճանը սովորական սարնարանի ա (ճիշտ ա սպուտնիկինն ու աստրայինն էլ ա նոյնը, բայց սպուտնիկինը փոխել են)
— ամենակարեւորն ինձ համար այն ա որ սա ապաակտիւացուած կորոնավիրուսիկ ա։ ոչ թէ ադենովիրուսիկ ա՝ աստրայի ու սպուտնիկի պէս։ պարզ, հին, չորով աշխատող դիզայն ա։ իմ հասկանալով, ինչի՞ ա դա լաւ՝ եթէ վերջերս «մրսածութիւն» ես ունեցել, իմունային համակարգը կարող ա ադենովիրուսիկին տեսնի, մի անգամից խփի, էլ չհասցնի նկատել թէ գլխին «էս» սպիտակուցն էին կպցրել։ իսկ եթէ ջոկի, կարող ա նեղանայ, թէ էս ո՞ւմ տեղն էք ինձ դրել, դէմ էք տալիս գլխին սպիտակուց ադենովիրուսիկ։ նաեւ տեսականօրէն (մեզ դա չի սպառնում) եթէ ունենանք «գենետիկ բուժում», այնտեղ նոյնպէս օգտագործում են որպէս տրանսպորտ ադենովիրուսիկին, ու ապա դա կարող ա չստացուի անել։
ընդհանուր առմամբ, որպէս մինիմալիստի ինձ դուր ա գալիս սինովակն իր պարզութեամբ։
վերջում նշեմ որ ես բժիշկ չեմ, անկապ պատահական մարդ եմ ինտերնետից, էնպէս որ իմ դուրս տուածին լուրջ վերաբերուել պէտք չի՝ արէք ձեր հետազօտութիւնը։
#կորոնավիրուս #պատուաստում
իմ հասկանալով՝
— պատուաստումը փող չարժի
— պարտադիր չի հէնց քո պոլիկլինիկա գնալ
— 55֊ից բարձր անում են աստրա֊զենեկա, ցածր՝ սպուտնիկ, բայց եթէ խնդրես, աստրա֊զենեկա կանեն։
— պոլիկլինիկաները աշխատում են շաբաթ֊կիրակի էլ։
վաղը ժամանակ լինի փորձեմ գնալ պատուաստուել աստրայով։
#կորոնավիրուս #պատուաստում
կոնստանտին սեւերինովը բացատրեց ինչու սպուտնիկ֊V պատուաստանիւթը կարող ա չառաջացնի իմունային արձագանք։
բանն այն ա, որ պատուատանիւթում օգտագործուած ա ադենովիրուս, որին «կպցրած» ա կորոնավիրուսի սպիտակուցներից մէկը։
ու եթէ մեր իմունային համակարգը վերջերս ադենովիրուս ա տարել՝ երբ «մրսած» ենք լինում, դա շատ հաւանական ա որ ադենովիրուսի պատճառով ա, ապա հաւանական ա որ իմունային համակարգն աւելի շուտ կը ոչնչացնի պատուաստանիւթի միջի ադենովիրուսին, քան կը սովորի արձագանքել դրան կպած կորոնավիրուսի սպիտակուցի վրայ։
#կորոնավիրուս #պասուատանիւթ #վակցինա #ադենովիրուս #առողջութիւն #կոնստանտին_սեւերինով #սպուտնիկ֊V #պատուաստում
վարկած կայ, որ տուբերկուլոզից պատուաստածները աւելի քիչ են հիւանդանում կորոնավիրուսով։
#պատուաստում #կորոնավիրուս #առողջապահութիւն