2015-12-12-1777455

հիմա ժապաւէններ եմ ծրում, հին ծանօթն է խնդրել ծրեմ, 35մմ նկարած երկար կադրեր ունի, որ երկու կադրի երկարութեան են, մօտաւորապէս ոնց որ այն հասելբլադն է նկարում, բայց իրենը, աւաղ, հասելբլան չէ, շատ աւելի հասարակ խցիկով է նկարած, որից որակը տուժում է։ կամ գուցէ չի տուժում, ու այդ հեքիաթային էֆեկտը դժուար կը լինէր ստանալ թուային միջոցներով։ նաեւ միջին ֆորմատի ժապաւէններ է խնդրել անեմ։

զգում եմ որ շատ կարեւոր գործ եմ անում։ ոնց որ երեւակելու պրոցեսը լինի, որը մի անգամ ես անում։ նա էլ դժուար թէ այս ժապաւէնները կրկին ծրի, այս մի անգամն է։ ու շատ ուշադիր եմ, ամէն փոշու փաթիլին, ու որ այստեղ, ասենք վառած չլինի, «ցածր կորը» իջեցնեմ, որ աւելի որակով սքան ստացուի։

մի երկու յաջողուած նկար կայ։ մի հատը ծառեր են, ու շատ հեքիաթային, տպաւորիչ։ #առօրեայ #ժապաւէն #ֆոտո

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ առօրեայ  ժապաւէն  ֆոտո