2024-03-15-22523583

նոյնիսկ ոչ մի բան չիմացող մարդիկ գիտեն ինչ ա՝ խրուսչեօվկա, ստալինկա, բրեժնեւկա։ եւ «էլիտար» բառն այլեւս չի օգտագործւում զի բոլորը տեսել են էդ մաշած անորակ շէնքերն ինչ են։ նոյնիսկ վաճառքի ու գովազդի ժամանակ այլեւս էդ եզրը չի կիրառւում։

ես երբ զբօսնում եմ, ու որեւէ քաղաք եմ ցոյց տալիս, ակամայ ներկայացնում եմ ճարտարապետութիւնը քաղաքական դարաշրջաններով։ սա մինչ սովետական, սա՝ վաղ շրջան, սա էս շրջանը, սա՝ էն։ սա հետսովետական բռի կապիտալիզ ու լճացում, սա՝ ժողովրդավարացման շրջան։

այ վերջինը ո՞նց եմ բնութագրում՝ ասում եմ որ տեսէք մեծ պատուէր ստացել ա արդէն ոչ էս բիւրոն։ տեսէք՝ ոչ միայն էս ընկերութիւնն ա կարողացել հող առնել եւ շին․ թոյլտւութիւն ստանալ։ հետեւաբար՝ էս շէնքերը յայտնուեցին։

որովհետեւ այլապէս ո՞նց ա լինում։ գծում ա ճարտարապետը էս ձեւի բան։ իսկ էն մարդը որ ներկայացնում ա բիզնէսն ասում ա՝ ես գոհ եմ, բայց հօպարին չենք կարող տէնց բան ցոյց տալ։ իսկ պայմանական հօպարը մի հատ ա։

իսկ ժողովրդավարացումը նշանակում ա՝ մենակ մի շրջապատի մարդիկ չէ որ արտօնեալ են բիզնէս անել։ հօպարները տարբեր են արդէն։ մի հատ չի ու միատեսակ չի։

էստեղ իհարկէ մանրուքներ կան կարեւոր՝ ռէյգանից սկսած փոքր բիզնէսն էնքան կարեւոր չի ինչքան մեծ ընկերութիւնները, եւ հակամենաշնորհային օրէնքները ամբողջ աշխարհում կամ պակաս ուժ ունեն կամ պակաս ուժով են կիրառւում։

բայց ընդհանուր առմամբ երբ ժողովրդավարութիւն ա, նշանակում ա՝ հանրութիւնը աւելի ա ներկայացուած եւ իշխանութիւնում եւ բիզնէսի մէջ։

նոյն ձեւ ժողովրդավարացման գործընթացը ուղիղ կապ ունի աւտոբուսի գծերի հետ՝ քաղաքային (նաեւ) իշխանութիւններում ներկայացուած են հանրութեան տարբեր մարդիկ։ ու մասնաւորապէս էն մարդիկ որ հասկանում են՝ հանրային տրանսպորտը պիտի ունենայ արտօնութիւն։

երբ դու «մուկ»֊ն ես, օրինակ, քեզ մէկ ա, դու չես օգտւում հանրային տրանսպորտից ու դու չես դիտել ուրբանիստական վիդեօ։ դու չես էլ իմանում որ սէնց բան ա պէտք կամ պէտք չի։ դու հանրութեան մաս չես, դու հանրութիւնը չես ներկայացնում։

ու իհարկէ եթէ գնաս ալմա֊աթա կամ բարնաուլ՝ չկայ էնտեղ խօսք աւտոբուսի գծերի մասին։ գնալ էլ պէտք չի, ամէնն առցանց ա։

բայց թիֆլիսում դա վաղուց էին արել։

#քաղաք #նախագծում #ժողովրդավարութիւն #ճարտարապետութիւն #պատմութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ քաղաք  նախագծում  ժողովրդավարութիւն  ճարտարապետութիւն  պատմութիւն