միշտ ունենք ռեսուրսների խնդիր։ անկախ նրանից ինչ ա թւում շատ ծրագրաւորողներին։
ու եթէ խօսում ենք ցանցային ծրագրակազմի մասին, սկսած սովորական հեռախօսներից, խնդիրն էն ա որ ամէն մարդ որ ունի հեռախօսի համարը, կարող ա քեզ զանգել կամ ուղարկել հաղորդագրութիւններ որ դու չես ուզում ստանալ։
եթէ մէյլի մասին՝ ապա որ ամէն մարդ կարող ա քեզ մէյլ գրել։ ընդամէնը պէտք ա մէյլդ իմանալ, կամ պատահական յօրինելով գտնել։
եթէ, սակայն, խօսքը գնում ա xmpp֊ի մասին՝ կան անտիսպամ մոդուլներ սերուերների համար, որ պարզապէս չեն թողնում հաղորդագրութիւն գնայ մարդուն, եթէ էդ մարդը ուղարկողին չի աւելացրել իր մօտ։
նման բան ունի բարեւ հաղորդակարգը՝ եթէ չես աւելացրել մարդուն, իրանից չես ստանայ ոչ մի բան։ իրանից կպնելու յայցը հնարաւորինս շուտ կը կտրի յաւելուածը։
բայց նոյնիսկ դա արդէն կարող ա խնդիր լինել։ եթէ քեզ գիտեն, կարող են քեզ փորձել դիմել, ու եթէ շատ շատ շատ դիմեն, ռեսուրսներդ կարող ա չհերիքեն էդ բոլոր յայցերը կտրել։
ու ապա ֆայրուոլ ա պէտք լինելու, որ թոյլ տայ բարեւի պորտին կպնել միայն ու միայն ցուցակագրուած հասցէներից։
եթէ դու չունես իրական հասցէ՝ դու ես որ կարող ես ինչ֊որ մէկին կպնել, նրան որ ունի։ բայց եթէ դու ունես որեւէ հասցէ, լինի դա իրական, թէ որեւէ overlay ցանցի հասցէ՝ քեզ կարող են կպնել։
հիմա, եթէ դու հանրային սպասարկիչ ես՝ դա անխուսափելի ա։ պէտք ա լինես հասանելի բոլորի համար։
թէկուզ ունես պարզ էջ ուր դրել ես մի քանի ձեռնարկ։
արդէն քեզ կարելի ա դդօս֊ել։ զի ըստ էութեան այն պիտի լինի հանրային։
ու ապա էստեղ գալիս են cloudflare֊ի պէս ծառայութիւնները։ կամ՝ anubis֊ի պէս լուծումները, եթէ սեփական։
այլապէս, ըստ երեւոյթին, ընտրութիւնն էն ա որ հաղորդակցութեան համար պէտք ա ունենալ սպիտակ ցուցակներ, եւ չթողնել միւսները կպնեն։
ընդհանուր առմամբ լուծումներից մէկը նաեւ դաշնեզերքի սկզբունքն ա։ եթէ դու մեծ հանգոյց ես, որ ունի շատ շատ օգտատէրեր, երեւի իմաստ ունի քեզ որսալ, որպէս չաղ իւղոտ զոհ։ քեզ պառկացնելով ունենում են մեծ ազդեցութիւն։
եթէ դու փոքր հանգոյց ես՝ անիմաստ ա, զի ազդեցութիւնն էլ ա փոքր։ ու ես ուզում եմ կրկնել, որ չեմ ուզում շատ մեծ հանգոյց լինի օրինակ թութը։ ես ուզում եմ մարդիկ իրենց հանգոյցները պահեն, էդպէս ցանցին աւելի լաւ ա։
էդ առումով նաեւ տեսնում ենք տեխնիկակակն խնդիրները մատրիցի կամ բլու սքայի՝ չունենք բաւական ռեսուրս հանգոյց պահելու համար։
եւ հանգոյցները ինքնաբերաբար սկսում են պահել աւելի ապահով մարդիկ, ժողովրդավար եւ մատչելի չեն աւտոնոմիայի համար նման համակարգերը։ իսկ մի քանի չաղ հանգոյց աւելի հեշտ ա պառկացնել քան մի քանի կորպորատիւ չաղ սպասարկիչ՝ զի կորպորատիւը գուցէ աւելի լաւ պաշտպանուած լինի, զի կրկին՝ ռեսուրսներ։
սա նաեւ նման ա նրան, ինչպէս դրոնը աւելի հաւանական ա խփի զինուորականներ տեղափոխող բեռնատարի, կամ իրար կողք հաւաքուած մարդկանց, քան ցրուած։
այնպէս որ ինչքան ցրուենք՝ էդքան ցանցին լաւ։ դրանով եւս շատ ա հաւէս secure scuttlebutt֊ը՝ քո սարքի մէջ ա։ բայց ապա՝ քո սարքն ա սկսում պահել ընկերներիդ գրածները, եւ պիտի տեղ ունենաս։ սերուեր չկայ, որ պահի։ կրկին, երեւի թէ փոքր սերուերը խնդիր չի։
իսկ եթէ դու ես պահում՝ շատ հաւէս ա ու պատասխանատու։ որովհետեւ անկապ մարդկանց չես հետեւում, ամէն հետեւելը՝ ռեսուրսի ծախս ա։ ու չես կարող քեզ թոյլ տալ էդքան մարդու հետեւել։ սա այսպէս կոչուած դումսքրոլինգի դէմ ա աշխատում, ու ստիպում ա լինել շատ լուրջ ընտրող երբ հետեւում ես։
ես օրինակ կրկին փորձեցի ssb ու մի քանի հոգու հետեւեցի, իրանց պատմութիւնը եկաւ ինձ մօտ, եւ անմիջապէս գրեթէ հինգ գբ ծախսեցի դիսկի վրայ։
ինչեւէ, էսքանը։
#ապակենտրոնացում #բաշխում #սփիւռք #համացանց #ցանց #հաղորդակցութիւն #անվտանգութիւն #նախագծում #անկապ