ինչ֊որ բանը որպէս անճաշակութիւն ինտերպրետացնելը՝ մտաւոր ծուղակ ա։ իսկապէս, մեր շուրջը շատ անճաշակութիւններ կան, ու ես համարում եմ որ կայ լաւ դիզայն ու վատ դիզայն, որը երբեմն եւ կոչում ենք անճաշակ։
բայց լիքը բան, որ մենք չենք հասկանում, ունի պատճառ։ երբեմն դրա ֆունկցիան քիչ ֆիզիկական ա՝ հեծան չի, կամ տադաօ անդօյի բետոնի մէջ թողած ծակերը չեն, որ ֆունկցիա ունէին, բայց չեն թաքցուել, բայց գուցէ ֆունկցիան կարօտի մասին ա, կամ որեւէ ձգտումի՝ ու դա մոդերնիզմի մէջ էլ էր արտայայտուում, էնպէս չի որ միայն անճաշակ կամ պոստմոդերն գործերի մէջ ա։
ասածս այն ա, որ եթէ չենք հասկանում՝ չի նշանակում որ վատ ա։ գուցէ չենք հասկանում։ որովհետեւ, օրինակ, տուեալներ չունենք։ կամ որովհետեւ չենք իմանում այլ մարդը ոնց ա մտածում։ կամ մտածել։
ես էլ պատուաստուած չեմ էդ ծուղակից, դա չի հարցը։ բայց ես ահաւոր հետաքրքրուում եմ ոնց են մարդիկ մտածում, անկախ նրանից ինձ մօտ ա դա թէ չէ։ ու ինձ դուր ա գալիս որ էդքան տարբեր են մտածում։
սակայն էս ինքնացուցադրուելը չէր գրածիս իմաստը, այլ եւս մի այլ գրառման կրկնութիւնը, երեւի՝ որ զգօն եղէք չսիրելիս, կամ պոպ անուանելիս։ կարող ա ինքներդ էք պոպ։
#ճաշակ #նախագծում #դատողութիւն #ոճ #պատճառ