Այսօր մտածեցի, որ գիւղական «սամոստրոյ»֊ը յարաբերւում է ժամանակակից քաղաքի, կամ նոյնիսկ աւանների մասնաւոր շինարարութեան հետ այնպէս, ինչպէս ժողովրդական երգերը, ֆոլքը, ռաբիսի հետ։

Գիւղացու կառուցած տունը քիւթ է, ու լաւն է այն առումով, որ ֆունկցիոնալ է ու խնդիր է լուծում, եւ նա փող եւ պաշար չունի աւելորդութիւնների։

Իսկ նոյնիսկ իր կողքի աւանի, կամ գիւղի բուդկան, նոյնիսկ փոքր կապիտալի սարքած խանութը, արդէն վատ դիզայն ունի այն պատճառով/երբ, տէրը մտածել է ոնց անել, որ «սիրուն լինի», ու դրանով իսկ լրիւ փչացրել ամէնը։

Մտածում եմ, որ Երեւանը, եթէ գլոբալ վատ բաներ չլինեն, մի երկու հարիւր տարի անց շատ լաւ քաղաք կը լինի։ Հաւանաբար շատ ժամանակակից ու շատ լաւ։ Այն անորակ եւ անճաշակ կառուցուած բաները նոյն կապիտալն էլ կը քանդի, եթէ իրենք իրենցով չքանդուեն, տեղում նոր ու լաւ բաներ կառուցելու համար։

Իսկ հին ու լաւ շէնքերից կը մնան նրանք, որ այսօր կարողացել ենք պահել, իսկ ինչ չենք կարողացել, չի մնալու։

Բայց լաւ քաղաք է լինելու։ Ոչ թէ որովհետեւ մենք ենք այդքան լաւը այլ որովհետեւ չենք կարող միշտ շատ յետամնաց լինել ուրիշներից։

երեւի թէ։

վայր՝ երեւան