Ինչքան էլ մտածում եմ, մէկ է՝ դասական ուղղագրութիւնը որոշակի տրամաբանութիւն ունի, որին հետեւում է։ Աբեղեանական ուղղագրութիւնը, երբ «Յերեվան» էին գրում, ինչքան էլ որ դուրս չի գալիս, որ ինչպէս լսւում, այդպէս էլ գրւում է, էլի տրամաբանութիւն ունի։ Գոնէ հենց դա՝ ինչպէս լսւում, այդպէս գրում ենք։ Էլի տրամաբանութիւն է։ Իսկ էս արդի սովետականը հետ համատեղելիութեան համար աբեղեանականի էլեմենտներ է պահպանել, ինչ֊որ բաներ դասականից է հետ բերել, ու արդիւնքում ինչ֊որ խառնաշփոթ, ոչ տրամաբանական կանոնների բազմութիւն է ստացուել, հիբրիդ է ստացուել։ Իսկ հիբրիդ մեքենաներն էլ լաւը չեն, կամ ներքին այրման շարժիչ, կամ էլեկտրական։ Այո, եթէ ինձ հարցնէք, ես նախընտրում եմ աբեղեանականը այսօրուայ ուղղագրութեանը։ Այն աւելի լաւն էր դիզայնի տեսանկիւնից։ իհարկէ դասականը էլ աւելի լաւն է։

Ու ես չեմ ասում, որ բարեփոխում պէտք չէր։ Պարզապէս երբ գիտես չես կարողանում լաւ բարեփոխում անել, աւելի լաւ է չանես։ Դէ մեզ ստիպել են, չգիտեմ մենք մեզնով ինչ կանէինք կամ չէինք անի։ Կարճ ասած, տխուր վիճակ է։ Քիչ է շօշափելի, մատերիալ բաներն են վատ դիզայն արած, ասենք՝ վատ դիզայնով շէնքերի մէջ ենք ապրում, մի հատ էլ ոչ նիւթականն է վատը, որ թւում էր, հեշտ է լաւացնել՝ վատ գրած ծրագրերով ենք օգտւում, մի հատ էլ ուղղագրութիւնն է վատը։

#հայերէն #ուղղագրութիւն #նախագծում #դիզայն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ հայերէն  ուղղագրութիւն  նախագծում  դիզայն