(03/19/19 11:33:21 ) kamee: wordsthatidefend: երբ բառը հոլովելիս, բոլշեւիկեանի ե֊ն դառնում ա ֊ի, ուրեմն դասականում դա գրւում ա է։

հետեւաբար, իսկապէս․ քանի որ, պէս֊ը դառնում է ֊պիսի։ վրայ․ քանի որ, բոլոր բազմավանկ բառերի վերջում՝ եթէ իրենք աւարտւում են ա֊ով եւ ո֊ով, գրւում է ֊յ։ սա հեշտ կարող ես յիշել, քանի որ բոլշեւիկեանում էլ հոլովելիս աւելորդ «յ» ա գալիս, օրինակ, սեղանի վրայի, իրականում էդ հոլովման օրէնքը սրա վրայ ա հիմնւում։

ժամկէտը նոյնպէս է֊ով։ ֊էք, ֊ացէք, գրւում են է֊ով, կրկին է֊ի ձեւափոխման վրայ հիմնուելով։

խօսքով, ոչ թէ «խոսքու» կամ «խօսքու», որովհետեւ, ո֊ից յետոյ աւելացնելով «ւ»֊ը դու ստանում ես «ու»֊ն, որը բոլշեւիկեանում առանձին տառ ա։ հետեւաբար, եթէ չես ուզում գրես «ու», այլ՝ «֊ով», ուրեմն երբեք֊երբեք֊երբեք չգրես «ւ»֊ով։

կը֊ն առանձին մասնիկ ա։ անգլերէնի “shall/will”֊ի պէս։ հետեւաբար՝ կը քնես։ արեւելահայերէնում՝ միայն բաղաձայներից առաջ ենք գրում «կը», իսկ ձայնաւորներից առաջ սովորական կարող ես շարունակել՝ օրինակ՝ «կապտակեմ»։

#հայերէն #դասական #ուղղագրութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

#դասական #ուղղագրութիւն


Avatar @{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 04.03.2019, 11:51:48

ուղղագրութիւնը յիշողութիւն է, պէտք է բառերի գրութիւնը յիշել տառ առ տառ: կան նաեւ ուղղագրական կանոններ, որոնք օգնում են բառապատկերները յիշելու:

ռաֆայէլ իշխանեան «դասական ուղղագրութեան կանոններ»

#հայերէն #լեզու


բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

իսկ իմ ալփայն 2.21֊ը սփելչեք էլ է անում։ :P

դրա համար .pinerc֊ի մէջ պէտք է գրել՝

speller=hunspell -d hy

դէ իմ նիշքերը hy.dic են ասենք։ կարելի է նաեւ աւելացնել այլ լեզուներ, ասենք en_GB, հանսփելը մի քանի լեզուի հետ աշխատում է։ #ալփայն #ուղղագրութիւն #հայերէն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

#եպոս #էպոս #ՅԵՐԵՎԱՆ #երեւան #1939 #գիրք #աբեղեանական_ուղղագրութիւն #ուղղագրութիւն #հայերէն #սասունցի_դաւիթ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ինչքան գիտեմ, ß տառը չի օգտագործւում Շուեյցարիայում այն պատճառով, որ իրենք ուզում էին ունենալ մէկ ստանդարտ գրամեքենայ կոնֆեդերացիայի երեք հիմնական լեզուների համար։ Հետաքրքիր է, ինչպէս տեխնոլոգիան ազդում է, ձեւաւորում է ճաշակը, ուղղագրութիւնը, ստանդարտները։

#ուղղագրութիւն #գերմաներէն #շուեյցարիա #տեխնոլոգիա #գրամեքենա

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)