ասք գոյություն չունեցող բառերի ուղղագրությունը ստուգման մասին

Գիտեք երեւի, որ հայերենի ուղղագրությունը ստուգող ծրագրերով չափից շատ հետաքրքրված եմ։

Այդ իսկ պատճառով, երբ իմացա մի պրոեկտի մասին, որը չնայած ազատ չէ բնավ, ու աշխատում է ոչ ազատ օհ-ի տակ, այսինքն իմ ու համայնքի համար պիտանի չէ, միևնույն է, ուրախացա։ Որովհետեւ մտածեցի, շատ մարկդանց կարող է պիտանի լինել, ու ընդհանուր առմամբ կարող է նվազեցնել անգրագետ գրառումների քանակը։ Հետաքրքրությունս բավականացնելու համար այցելեցի կայքը, որտեղ եւ գտա այդ փաթեթի մասին հեղինակի հոդվածը՝ http://soft.areg.biz/downloads/poweroffice/2010/statia.htm ։

Ինչպես եւ ակնարկում է հղման միջի statia բառը, հոդվածը ռուսերեն է։ Հավանաբար, հայերեն ուղղագրության ստուգման ծրագրի հեղինակը դժվարանում է հայերեն մտքեր կազմել եւ գրի առնել։

Ահա հոդվածից մի հատված․

Օհ՜ ոչ։

Փաստորեն, չդիմացան, եւ որոշեցին օգտվողների որոշակի զանգվածի քմահաճույքը բավարարելու համար անել այնպես, որ ուղղագրության ստուգման ծրագիրը առաջարկի «դեբիլիզմ» բառը ճիշտ գրել։ Ինչպե՞ս կարելի է ճիշտ գրել այն բառը որը գոյություն չունի։ Եվ ի՞նչ կմտածի այն մարդը, ում ծրագիրը առաջարկի այդ «դեբիլիզմ» բառը։ Բնական է եթե կմտածի որ «դեբիլիզմը» հայերեն բառ է, բացառված չէ որ ուրարտական հարմատներ ունի։

Ես ինքս գրում եմ միտումնավոր սխալներ անելով։ Ինքներդ ել գիտեք, որ ս[ծ]իլի համար ինչ ասես չենք անում։

Սակայն, «սծիլ» բառը իմաստ չունի ուղղել եւ դարձնել «ստիլ», որովհետև դրանք երկուսն ել նույնապես սխալ են եւ հայերենում գոյություն չունեն։

եւ այդպես

ու տենց

պիտակներ՝ հայերէն  մէջբերում  ուղղագրութիւն  տեքնոլոգիաներ