2022-06-11-11896869

երէկ վարում էի, տեսնեմ մարդ ա կանգնած զեբրայի մօտ, վախեցած տէնց կանգնած ա, նայում ա, ե՞րբ յարմար պահ կը լինի անցնելու։

ես կանգնում եմ, նա հասկանում ա որ իր համար եմ կանգնել, բայց չի ուրախանում, անցնում։ այդ ժամանակ, բնականաբար հետեւիցս ա մեքենայ հասնում ու նեարդայնանում որ կանգնած եմ, իր կարծիքով՝անիմաստ, զի էլ ինչի՞ պիտի կանգնեմ։ ու հետեւաբար սիգնալ ա հալիս՝ հայհոյում ա։

էն, որ զեբրա կայ, ու կարելի ա զգոյշ լինել ահաւոր արագ քշելու փոխարէն արդե՞օք իր մտքով կանցնի։

էս ընթացքում մարդը դուրս ա գալիս մի քանի քայլ անում, զգուշութեամբ նայում ա այլ մեքենաներ գալի՞ս են թէ չէ։ զի ես՝ լաւ, կանգնեցի, բայց արդե՞օք կարող ա համոզուած լինել որ միւսը կը թողնի անցնել։

ըստ էութեան ես իրան լաւ դրութեան մէջ չդրեցի՝ նա աւելի կոմֆորտ կը զգար սպասել, մինչ լրիւ փողոցը դատարկ լինի, ու տենսելով որ մեքենաներ չեն գալիս, «հանգիստ» կանցնէր։

եւ նա, եւ միւս վարորդները լռելեայն ընդունում են որ հետիոտնը առաջնահերթութիւն չի՝ որ իրենք, իրենց մեքենայում հանգիստ վեր ընկածներն են առաջնահերթութիւն։

ու դա էլ ապագայ քաղաքապետարանների գործն ա՝ բոլորի համար կասկած չպէտք ա լինի որ հետիոտնն ա առաջնահերթութիւն, իսկ մեքենայում նստածը կը սպասի։

էլ չեմ ասում որ վերգետնեայ եւ ստորգետնեայ անցումներն են ահաւոր՝ էդ խեղճ տատիկը, ուրեմն չարչարուի իջնի՞, մինչ դու նստած ես ղեկի քո յարմարաւէտ մեքենայո՞ւմ։

դա այնքան ակնյա՛յտ ա։

բայց նախ մեզ պէտք ա կարողանալ պահել մրցակցային քաղաքականութիւն, ընտրութիւնիերի հնարաւորութիւն, յետոյ ձեւաւորել հանրային պահանջ՝ եւ հետիոտների համար լաւ լուծումների եւ առհասարակ՝ լաւ քաղաքի։

ու օրինակ մի օր փողոցները կը նեղանան եւ մենք կունենանք տրամուայ։

եւ դա բոլորին ա լաւ, զի կենտրոնը փող գեներացնում ա՝ որովհետեւ քիչ թէ շատ սարսափելի լուծումները տանելի են, իսկ մասիւը փող չի գեներացնում՝ տանում ա, զի լրիւ ա սարսափելի։ եւ ոչ մէկ չի երազում էնտեղ ապրել, կամ եթէ շատ պէտք չի՝ այնտեղ գնալ։

#երեւան #քաղաք #նախագծում

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ երեւան  քաղաք  նախագծում