2019-03-14-3527973

գիտէք, ես ստեղ գաղափարի համար եմ։ պարզաբանելու կարիք չկայ՝ քայլ անել դէպի իմ երազած ինտերնետը, ինտերնետը ուր կայ խօսքի ազատութիւն, ուր չկայ գրաքննութիւն, ուր ամէնը չէ որ վերահսկւում ա խոշոր կորպորացիաների կողմից, ուր քո ձայնը կարող ա լսելի լինել, անկախ նրանից, դու կամայ թէ ակամայ ում շահերին աջակցում թէ խփում ես։

ես գիտեմ նաեւ, որ փաստացի վիճակը կարելի ա մեկնաբանել նաեւ այնպէս, որ քո ձայնը, որը հնչեցուած ա մարգինալ ցանցում, ուր չկան շատ մարդիկ, այնքան էլ լսելի չի։ ու ես չեմ խորհուրդ տալիս այլ տեղեր չլինելու, ես կարծում եմ, սա էն ժամանակն ա, երբ շատ մարդիկ կուզեն լինել միաժամանակ եւ բաց, շփման, այլերի համար բաց, եւ փակ հարթակներում, ուր հնարաւոր չի շփուել, եթէ հաշիւ չունես։

ամէն դէպքում սա քուէարկութիւն ա ինձ համար։ ու ես անում եմ իմ քայլը, այո։

ու ինձ անհասկանալի ա, իսկապէս անհասկանալի ա, ու նոյնիսկ վիրաւորական ա, երբ ասում են՝ «ֆիթ չենք լինում»։ ես հասկանում եմ, եթէ ասեն՝ լոքշ ա, ես հասկանում եմ, եթէ ասեն՝ «դէ մեզ էս կարեւոր չի», բայց «ֆիթ» լինելը ո՞րն ա։

գործիքներ կան։ ու սա գործնական գրառում ա։ առաջարկներով․

բան արա բոլորին։ չես տեսնի հոսքում, չեն մեկնաբանի քեզ։ բեր քո մարդկանց։ ստեղծի քո՛ հանգոյցը, գրողը տանի։ ես կօգնե՛մ։ մօրս արեւ կօգնեմ։

բայց ֆիթ չե՞մ լինում։ էդ ո՞րն ա։ ուրեմն ֆբ ֆիթ ես լինում, ստեղ չե՞ս լինում։ ես չեմ հասկանում։ ու զգացողութիւն ունեմ, որ դա ճշմարտութիւն չի։

իսկ ինձ համար դառը ճշմարտութիւնը աւելի հիւրընկալելի ա, քան սուտ լաւ նորութիւնը։

կամ մի ասա ինքդ քեզ, որ գաղափարական ես։ ասա՝ ես դէ կիրառական եմ։

ու ես կը հասկանամ։ ու կը յարգեմ ընտրութիւնը։

ես խնդիր չունեմ։

#սփիւռք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ սփիւռք