Настольная издательская система: “Atari 65XE”, “Epson LX-600”
Սա «Նոյան Տապան» տեղեկատվական գործակալության հիմնադիր Տիգրան Հարությունյանի առաջին գործն էր, եթե չեմ սխալվում։
Երբ իրենց մոտ աշխատանքի էի ընդունվում, տասընմեկ տարի առաջ, Գայանեն նվիրեց։
Արդեն տասնմեկ տարի առաջ նրանք ակտիվ օգտագործում էին ՏՏ։ Ռեպորտաժները ոչ գծային մոնտաժ էին արվում այն ժամանակ Premiere 4.2-ով Pentium 200-350 մհց մեքենաների վրա ու ամեն գիշեր ֆտպ-ով լցվում նահանգներ։
Վերջերս երբ արմինկոյում Առնետի համար վճարում էի Տիգրանին հանդիպեցի(նույն շենքում են), ասաց մտի։
Երբ մտնեմ իր մոտ, գիրքը վերցնեմ, տամ ստորագրի։ ։Ճ
ու տենց
ես սիրում եմ դեմոներ։
ու ես սիրում եմ օրիկ համակարգիչը։
ու սա իրա համար ամենալավ դեմոներից ա։
որը ի դեպ արդեն վերջերս ա արված ոչ թե ութանասունականներին։
ու էդ նենց մի տեսակ հավես ա հիմա էն կոմպերի համար տենց մի բան անել որ նույնիսկ էն ժամանակ չեին անում։
հա ու ի դեպ ես էդ տղեքին գիտեմ։
ու նույնիսկ օգնել եմ լիքը։
իսկ մի հատ սայթ ունեի գեոսիթիզում որը հիմա ջնջել են սրիկաները, իսկ ես չհասցրեցի բաքափել, որտեղ Ռենե Մագրիտի երեքհարյուրից շատ նկար քոնվերթ էի արել որ օրիկով նայել լինի։
մենակ կարող եմ գտնել ՑԵՈ մագ – քլաբ եուրոպ օրիկ-ի իմ էդ նկարներով քովերներից մեկը։
համ էլ ես այնտեղ տպագրվել եմ մի անգամ․ իմ չորս կիլոբայթանոց կրիպտոգրաֆիկ ծրագրով ։Ճ որը աշխատում էր Մաթիաս Շանդոր ցանցային շիֆրի սկզբունքով։
ու տենց