Որոշեղի գրել ինչ եմ մտածում Մարիամի գործի մասին։
Եթե չեմ սխալվում, Մարիամը ձայնագրություններ ունի այդ երեխաների, որոնք և եթեր են գնացել։
Ու այստեղ արդեն այդքան կարևոր չէ, որ երեխաները ինչ որ պատճառներով հրաժարվել են իրենց խոսքերից։
Էականն այն է, որ այդ ձայնագրությունները ձեռքի տակ ունենալով, ու ոչ մի բան չանելով, Մարիամը, հակառակը, կդառնար հանցակից։ Ու քանի որ հիմք ուներ, իրան մեղավոր ճանաչելը կնշանակի լրիվ խայտառակություն պետության համար։ Եվ այդ քայլի դիմելը «պետության» կողմից այժմ քիչ հավանական ա։
Բայց ակնհայտ է, որ Մարիամի վրա հոգեբանական ճնշում է գործարկվում, որ այդքան «ակտիվ» չլինի, նաև Թեղուտի հարցերում։
Իսկ մեզանից հասնում է իրան քաջալերել, ոչ չվնուշկվի ոստիկանություն մտնելուց և դուրս գալուց։ Լավ էր, որ այսքան մարդ կար, բայց ավելի լավ կլիներ, եթե մի քիչ ավելի շատ լինեյինք։
ու տենց
օգոստոսի 19-ին(այսօր), ժամը 15։00 ոստիկանության
Էրեբունի քննչական բաժնի(Մովսես Խորենացու 162) դիմաց խաղաղ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն.. Մարիամ Սուխուդյանի.
_ու տենց _
Երբ պատմել եմ այս պատմությունը մի քանի ամիս առաջ ընկերոջս, նա ասաց՝
– Չեմ հասկանում, այդ երեխաները ծնողներ չունե՞ն, բռնեյին սպանեյին դասատուին։
Պրոբլեմը ոչ միայն ոստիկանների մեջ է, պրոբլեմը մարդկանց մեջ է։ Որոնք կարծում են որ սպանելով հարց ա լուծվում։
Իսկ մարդիկ այսպես են մտածում մասամբ այն պատճառով, որ դատարաններին չեն վստահում։
Այսպիսով, Մարիամին դատելով ժողովրդի մեջ ամրապնդվում է ինքնուրույն խնդիրներ լուծելու նպատակահարմարությունն և դատական համակարգին չվստահելը
_ու տենց _
http://panarmenian.net/news/rus/?nid=35343
http://apps.facebook.com/causes/334666?m=282f926a
ու տենց