2020-11-20-4660174

ես միշտ ասում էի, որ ինտերնետն ինքն իրենով արդէն սոցիալական ցանց ա։ շատ լիբերալ եւ բազմազան՝ մարդիկ իրենց կայքերն են անում, իրար յղում։ այսպէս կոչուած վեբ 2.0֊ն որոշակի ստանդարտներ բերեց, որից ամենակարեւորը՝ rss֊ն էր ու դիզայնի եւ բովանդակութեան բաժանումը։ դա էր բլոգերի ծաղկման շրջանը։ իհարկէ՝ մարդկանց մեծ մասը սկսում էր սերուիս տրամադրողների ծառայութիւններից օգտուել՝ բլոգսփոթի, ուորդփրեսի՝ եւ դրանց տրամադրած շաբլոններն իրենց հերիքում էին։

սա մի կողմից ժողովրդականացում էր, միւս կողմից՝ շաբլոնացում, ինչպէս, երեւի յաճախ լինում ա։

այդ ալիքը հեծեցին ֆէյսբուքն ու իր նմանները՝ փորձելով սովորական մարդու կարիքները, որ յայտնուել ա ինտերնետում, ու լաւ չի հասկանում ինչ անել, նաեւ փորփրող ու խորացող չի՝ իր կարիքները փակել։ ի՞նչ ա քեզ պէտք՝ փէ՞յջ, թարմացումնե՞ր, մեկնաբանութիւննե՞ր, նկարներ լցնելու տե՞ղ, չեքինուելո՞ւ, չա՞թ՝ ահա։

ու այսպէս կոչուած սոց․ ցանցն ընդամէնը ստանդատի բերած ծառայութիւններ ա մատուցում սովորական մարդուն։

ընթացքում իհարկէ պարզուեց որ էդ «սոց․ ցանցի» թշնամիներից ա rss֊ը եւ ապակենտրոնացումը՝ զի նա փորձում ա իրենով փոխարինել ինտերնետը։

այդ մասին ա նաեւ խօսում երբ կապ տրամադրողը տրաֆիկ չի հաշւում ֆէյսբուքի ուղղութեամբ։ այն մասին ա, որ իրենք դիտարկում են ինտերնետը որպէս ֆբ֊ին հասնելու միջոց լոկ։

ու ես կասէի՝ rss֊ն ու բլոգերը մեզ հերիք են, բայց ինքս ինձ ունեմ երկու փաստարկ, որ չեն՝

ա — լինէր ֆբ֊ն թէ չլինէր, ինձ թւում ա, ամէն դէպքում մարդիկ կը գային ապակենտրոն հաղորդակցման հաղորդակարգերին՝ activitypub֊ի կամ diaspora֊ի նման։ որովհետեւ մեր ինտերնետում գործառոյթները չեն սահմանափակւում rss֊ով ու openid֊ով (որ ներկայանաս մեկնաբանելիս) ու շատ աւելի բան ենք ուզում արդէն։

ըստ որում այդ հաղորդակարգերը շատ լիբերալ են զի սահմանում են հաղորդակցութեան ձեւեր, բայց չեն պարտադրում որ լինես մաստոդոնում կամ դիասպորայում՝ կան բլոգ էնջիններ, որ activity pub֊ով են աշխատում, կամ ամէն մարդ կարող ա իր համար ծառայութիւն գրել, եւ ինտեգրել ֆեդերացիայի մէջ։ ես վեբից շատ հեռու մարդ եմ, բայց ես էլ եմ ուզում ինչ֊որ մի բան անել, որը դիասպորայի կամ activity pub֊ի հաղորդակարգերով աշխատի։

բ — բլոգը որպէս rss & openid, բայց առանց էսօրուայ ֆեդերացիայի արդէն երեւի հերիք չի նաեւ էն պատճառով, որ մեկուսացնելու ա։ էն նոյն ալիքի մասին եմ, որ մարդկանց բերեց ֆբ, էդ մարդիկ շանսեր ունեն գալու դիասպորա, մաստոդոն, կամ նման տեղեր։ մի օր իրենցից շատերը կը հասնեն ֆեդերացիա։ այսօր @gagik֊ը գրում էր ոչ տեխնիկապէս առաջադէմ մարդկանց մասին։ այ էդ մարդկանց մենք չենք ուզում շփումից հանել, իրենք մեզ հետաքրքիր են, մենք չենք ուզում միայն տեքնո մարդկանցով շփուել։

ու ֆեդերացիան մեզ համար կարեւոր ա, զի եթէ դու ունես բլոգ, որը առանձին ա, շաբլոնով չի, քո գրածն ա, բայց ֆեդերացիայի մաս ա՝ էն ոչ տեքնիկական ու ոչ խորացած մարդիկ որ հասնեն մաստոդոն՝ քեզ հետ կը կարողանան ֆուլ սքէյլ, ամէն էսօր առկայ հնարաւորութիւնն օգտագործելով հաղորդակցուել։

բայց եւ պէտք ա ասել, որ էսօր ինձ յաճախ թւում ա, որ սովորական մարդու աւելի հեշտ ա փորձել համոզել բլոգ բացել ուորդփրեսում ու վարել, քան գալ դիասպորա կամ մաստոդոն։

այդ առումով, activity pub ինտեգրուած բլոգ էնջինները՝ շատ աւելի կարեւոր են դառնում, նաեւ տարբեր բլոգեր եւ տարբեր ծրագրակազմը մեզ հանում ա էս շաբլոնացած վիճակից, որի մէջ մեզ դրել են ֆբ֊ի պէսները՝ վերեւի ետնանկարով, եւ այլն, զի ամէն մէկի կայքը կարող ա ուրոյն լինել, ու միեւնոյն ժամանակ՝ ֆեդերացիայի մաս։

#համացանց #ֆեդերացիա #դաշնեզերք #դաշնութիւն #ազատութիւն

https://թութ.հայ/@norayr/104893447510484398

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ համացանց  ֆեդերացիա  դաշնեզերք  դաշնութիւն  ազատութիւն