ասք ճշտի եւ ստի մասին։

ասում են՝ երբ ուզում ես իմանալ որ զլմ֊ն ա ճիշտն ասում՝ տես ում վրայ ա աշխատում, ումից ա փող ստանում։ օկէյ, ունենք երկու զլմ, մէկն աշխատում ա էս ուժի վրայ, մէկն էլ էն։ ո՞ւմ ես հաւատում։

էդպիսի դէպքերն իսկապէս շատ բարդ են, ու միջնադարեան բրիտանիայում աշխարհիկ դատարանները հրաժարուել են գործ ունենալ դէպքերի հետ, ուր իմ բառը քո բառի դէմ ա, եւ փոխանցել են գործերը եկեղեցու դատարան։ ի դէպ, տարօրինակ կարող ա թուալ, բայց եկեղեցու դատարանը բաւական էֆեկտիւ պարզել ա ով էր ստում՝ մարդկանց 2/3֊ն արդարացուել ա։ ենթադրութիւն կայ, որ որովհետեւ եկեղեցականներն իսկապէս ձեւ ունէին հասկանալու, թէ ով ա ստում։

նման խնդիր էր սողոմոն թագաւորի այն խնդիրը, երբ երկու կին են գալիս՝ մէկն ասում ա թէ՝ էս կինը իր երեխային սպանել ա, իմ երեխային ա իրեն ա վերցրել, մէկն էլ ասում ա չէ, իմն ա, ու այլ պատմութիւն։ կարճ ասած՝ կայ մի սպանուած երեխայ, ու մի կենդանի երեխայ, որին իրաւունք են ներկայացնում երկու մայրն էլ։

սողոմոնն էլ ասում ա՝ դէ բերէք թուր, կտրենք էս երեխուն, կէսը մէկին տանք, կէսը միւսին, ու այստեղ իսկական մայրն ինքն իրեն մատնում ա, ասում ա՝ տուէք էն մէկին, իրենն ա, մենակ թէ երեխան կենդանի մնայ։

նման ալգորիթմ կար բրիտանացի, այս անգամ ոչ թէ գիտնականների, այլ եկեղեցականների մօտ։ ու ենթադրւում ա որ լաւ էֆեկտիւ էր ճիշտն ու սուտը տարբերելու գործում։

տեսականօրէն, գործարքն հետեւեալն էր՝ քեզ ասում են՝ եռացող ջրից մատանի հանիր, կամ տաք ածուխ, կամ երկաթ պահիր։ եթէ դու մեղաւոր չես, չես վնատուի, եթէ մեղաւոր ես՝ կը վնասուես։ հետաքրքիր ա, որ մեղադրեալների 2/3֊ը, ըստ վիճակագրութեան, չեն վնասուել, ու արդարացուել են։

բայց սպասէք՝ ո՞նց ա հնարաւոր, որ տաք երկաթ բռնես ու չվնասուես։ ուրեմն, երկաթը տաք չէր։ ըստ երեւոյթին, ենթադրւում ա, որ մարդկանց մեծ մասը հաւատացեալ էին, ու հաւատում էին եկեղեցու դատարանին, հետեւաբար նրանք, ով մեղաւոր չեն, պատրաստակամութիւն կը յայտնեն պահել տաք երկաթ, իմանալով որ չեն վառուի, իսկ նրանք, ով մեղաւոր էին, կը ջանային գործարքի գնալ կամ խոստովանել։ այսպէս եկեղեցականները յաճախ կեղծում էին իրենց իսկ դատարանը, որպէսզի անմեղները կարողանան անցնել այդ փորձութիւնը եւ արդարացուել։

այսօրուայ լրագրողները չեն հաւատում հրաշքներին, եւ ապա կարող են պատրաստակամութիւն յայտնել եռացող ջրից մատանի հանել, ու այս ձեւը կիրթ հասարակութեան մէջ կիրառելի չի։

կայ մի այլ ձեւ, որի մասին էլ հեքիաթ կայ։ թէ մի աղջիկ առանց հարցնելու վերցնում ա հարեւանից կաթսայ, դէ դռները բաց են, յետոյ կոտրում ա, յետոյ, ու աննկատ հետ ա դնում՝ հարեւանի սեղանին։ յետոյ հարցնում ա տարբեր մարդկանց, թէ ինչ ասի հարեւանին։ քոյրն ասում ա՝ ասա չեմ վերցրել, հայրն ասում ա՝ ասա հա, վերցրել եմ, բայց կոտրած էր արդէն, երեւի ձերոնք են կոտրել, մայրն էլ ասում ա՝ ասա չեմ էլ վերցրել։ տենց, տեսնում ա հարեւանուհուն, ու հարցին, թէ արդեօք վերցրել ա կաթսան, պատասխանում ա՝ ես չեմ վերցրել, համ էլ վերադարձրել եմ, համ էլ արդէն կոտրած էր։

զռանի սուտը սովորաբար լինում ա բարդ, քանի որ ճիշտը սովորաբար պարզ ա։ ասենք շատ վառ օրինակ ա՝ ուկրաինայում ընկած մալայզիայի օդանաւը՝ ռուսական զլմ֊ները նախ ասացին՝ մենք չենք, յետոյ ասացին՝ համ էլ դիակները թարմ չեն, յետոյ ասացին՝ համ էլ ուկրաինացիներն են իրենք խփել, ու նկարեցին 800 մետր երկարութեամբ դոդոշոփած այլ օդանաւ, յետոյ ասացին՝ էդ սաղ մեղաւոր ա իսպանացի դիսպետչերը, որը վաղուց ռուսների դէմ դաւադրութիւն էր պատրաստում։

տենց, օկկամի ածելիի սկզբունքի հետ էլ ա բռնում։ ու պատահական չի, որ ըստ վիճակագրութեան, ոչ կիրթ մարդիկ են աւելի շատ հակուած դաւադրութիւնների տեսութիւններին հաւատալու։

#սուտ #ճիշտ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)