ասք Սանտաների մասին

Մտածող երեխաները ուշադրությունն են դարձնում իրենց նկատածներին։

Հարց են տալիս, ինչպե՞ս է ստացվում, որ Սանտաները/ՁմեռՊապիները շատ են լինում։ Ինչու՞ են նրանք քշում հեծանիվ/մեքենա, կանգնում խանութների մոտ։ Արդյո՞ք խանութները նրանց վարձատրում են։ Բայց չէ՞ որ օդով թռչող եղջերու ունեցող Սանտան հեծանիվ չի քշի, մեքենա չի նստի։

Ինչպե՞ս է ստացվում որ նրանք այնքան շատ են։ Ինչու՞ են խմում։ Ինչու՞ են կասկածելի նման հարեւանին։ Ո՞րտեղից Լապլանդիայում հայրենական արտադրանքի նվերներ։

Հարցերը պարզապես անթիվ են, իսկ մեծերի տեսությունները չեն դիմանում ամենաթույլ քննադատությանը։

Պարզապես ծնողների հանդեպ վստահությունը այնքան մեծ է լինում, որ ամենալավ լուծումը թվում է չմտածելը։ Արդյո՞ք երեխաներին սիրելով հնարավոր է նրանց ստիպել լինել հիմար, չվստահել իրենց իսկ մտքերին ու վերլուծություններին։

ու տենց

պիտակներ՝ 1984  ամէնն ունի բանական բացատրութիւն  բոլորը ստում են  խաբեբայութիւն  հիվանդը հիմար է  ձմեռ պապ  նոր տարի  սանտա  սուտ  տօնակատարութիւններ