2016-04-29-1999533

Ենթարկուելով այդ հարուստների հմայքին, ես դարձայ ապուշ ու դժուարահաւատ, պոյնտեր շան պէս, որը պատրաստ է գնալու որսորդական հրացան կրող իւրաքանչիւր մարդու հետեւից կամ կրկէսի վարժեցուած խոզի նման, որը վերջապէս գտել է մէկին, ով նրան սիրում է ու գնահատում հենց յանուն նրա։ Այն, որ իւրաքանչիւր օրը անհրաժեշտ է վերածել ֆիեստայի, ինձ հրաշալի յայտնագործութիւնն թուաց։ Ես նոյնիսկ բարձրաձայն մի հատուած կարդացի վէպից, որի վրայ աշխատում էի, իսկ դրանից աւելի ստորնանալ չի կարող եւ ոչ մի գրող, եւ նրա համար՝ որպէս գրողի դա առաւել վտանգաւոր է, քան ոտքերը դահուկներին չամրացրած վիճակում սառցադաշտով սահելը, երբ ձմռան ձիւնը դեռեւս հաստ շերտով չի փակել բոլոր ճաքուածքները։

Երբ նրանք ասում էին․ «Դա հանճարեղ բան է, Էռնեստ։ Իրօք հանճարեղ։ Դուք ուղղակի չէք հասկանում, թէ դա ինչ է», ես բերկրանքով խաղացնում էի պոչս եւ սուզւում կեանքի՝ որպէս անվերջ ֆիեստայի պատկերացման մէջ, յուսալով ափ հանել որեւէ գեղեցիկ փայտիկ, փոխանակ մտածէի՝ «այս շան թուլաներին վեպս դուր է գալիս․ ի՞նչն է նրա մէջ վատ»։ Ես հենց այդպէս էլ կմտածէի, եթէ ինձ պահէի որպէս պրոֆեսիոնալ, բայց եթէ ինձ պահէի որպէս պրոֆեսիոնալ, ես երբեք վէպս նրանց չէի կարդա։

Հեմինգուեյ, Տօն, որը միշտ քեզ հետ է։

#հեմինգուեյ #քաղուածք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ հեմինգուեյ  քաղուածք