տակ, իմ ասած ամերիկեանի միջոցառումից՝

— սկզբից խօսեց Հրանտ, ինձ թւում է, Մելիք֊Շահնազարեանը, ընդհանուր առմամբ այն մասին, որ ներկայիս Արցախի սահմանները աջակցում են խաղաղութեանը տարածաշրջանում, քանի որ ստեղծում են ուժերի հաւասարակշռութիւն։ եթէ պատկերացնենք Արցախը ԼՂԻՄ֊ի սահմաններով, այն չի կարող լինել տարածաշրջանում գործօն, նշանակում է եւ չի կարող լինել խաղաղութեան երաշխաւորող։ ասում էր, որ պէտք է Հայաստանը եւ Արցախը փոխարէնը փնտրէն խաղաղութեան երաշխաւորող, ասենք ՌԴ֊ի ձեւով, այլ իրենք հանդիսանան խաղաղութեան երաշխաւորող։ եւ որ ոչ մէկ լղիմ֊ի տարածք ունեցող որեւէ մէկին լուրջ չի վերաբերուի։

հիմա ինչ յիշում եմ, գրեմ, ինչ է ասուել, առանց դասակարգման՝

— այո, հարաւում կորցրել ենք այն մի բարձունքը եւ մի շարք «պոստեր»։ Կարէնը կարճ ասած՝ «պոստեր», չուզելով, ինչպէս ինձ թուաց, խօսել այդ մասին։ հիւսիսի մասին չխօսեց, ասելով՝ մինչեւ ինքս չտեսնեմ, կամ պաշտօնական տեղեկատւութիւն յստակ չլինի, չեմ ասի։

— ասում էին, որ մռաւի լեռնանցքը պահել շատ հեշտ է, ու տասնեակ թէ հարիր անգամ աւելի քիչ մարդ եւ տեխնիկա է անհրաժեշտ այդ գիծը պահելու համար, քան արեւելքում։ արեւելքում, ըստ զինուորականների նման մի գիծ կարող էր հանդիսանալ Քուրի ափը, որին աւաղ մենք չենք հասել։ Որ Աղդամի ուղղութիւնը իրենց համար շատ կարեւոր է, եւ այնտեղ կենտրոնացրել էին լիքը զինուժ, ու ըստ իրենց, հիւսիսի եւ հարաւի գործողութիւնները պէտք է մեզ խթանէին, որ մենք աւելի շատ ուժ նետենք այնտեղ, եւ անտեսենք Աղդամի հատուածը, ապա իրենք տանկերով կանցնէին, եւ երկու ժամում կը մտնէին Ստեփանակերտ։ ասացին, որ մեր պատասխանը՝ ուժեղ հրետանով աշխատանք էր Աղդամի ռազմաճակատի ուղղութեամբ, որը շատ օգտակար էր։

— Որ Արցախի ջրի պաշարները հիմնականում ներկայիս Շահումեանի (նախկին Քելբաջարի) շրջանից են գալիս։

— Որ հենց հիմա կողմերը իրար վրայ հրետանի են լցնում։ Որ Մարտակերտը պերմանենտ կրակի տակ է, ու հաւանաբար այն նպատակով, որ մարդիկ թողնեն քաղաքը։

— Որտեղ են խփել Մատաղիսում ու Թալիշում՝ չեն փորձել վնասել էլեկտրական սիւներ, կամ ինֆրաստրուկտուրա, բայց հարուած ել են Թալիշում՝ սեւ խաւիարի գործարանին, ուր շատ մարդ էր աշխատում, եւ որը բիւջէ բաւական փող էր բերում, եւ պատկանում էր իշխանութեան մարդկանց, եւ Մատաղիսի ՀԷԿ֊ին, որը կրկին զբաղուածութիւն էր ստեղծում, աշխատատեղեր ապահովում։ Որ ըստ իրենց դա արուած էր որպէսզի ստիպեն մարդկանց հեռանալ այդ բնակավայրերից։

— Նկարներ էին ցոյց տալիս, որ ադրբեջանական հրետանային դիրքերը գտնւում են շատ մօտ իրենց գիւղերին, ու երբ դրանց կրակես, ուզած չուզած կպնելու ես բնակավայրին։ Դահլիճից հարց եղաւ, որ չէ որ դա Ժենեւեան կոնվենցիայի խախտում է, ու ինչու հայ դիւանագէտները չեն բարձրացնում այդ հարցը։ Որի պատասխանը շատ անկապ էր, ասացին՝ դէ եւ ՌԴ֊ն, եւ ԱՄՆ֊ն, եւ Ֆրանսիան, բոլորն էլ ունեն արբանեակներ, նկարել են, գիտեն ինչ է եւ ոնց է։

— Ասում էին, որ այս պատերազմից, կամ ինչպէս իրենք նախընտրում էին ասել՝ մարտերից (որովհետեւ կարծում են որ սա պատերազմի ընդամէնը մի թէժ հատուած էր), յետոյ այլեւս չի կարելի կիրառել «ազատագրուած տարածքներ» եզրը, ասացին «Սա Հայաստան է եւ վերջ», կատակով։

— Փաստօրէն, հարաւային տարածքներում վերաբնակեցմանը ամենաշատը խանգարել է իշխանութեան ագահութիւնը, քանի որ այնտեղի հողերը սեփականաշնորհել են, եւ ընդամէնը բերում էին մարդկանց գիւղա֊տնտեսական աշխատանքների համար, ու տանում։ ու որ այնտեղ շատ պտղաբեր հող է, ամենալաւը շրջանում։

— Որ արդէն ինչ֊որ լաւ քայլեր լինում են վերաբնակեցման մասին, ինչ֊որ փոքրիկ շարժ կայ այդ հարցում։

— Հարց եղաւ ճանապարհներից։ Շատ միամիտ հարց էր՝ արդեօք Արցախցիները կարող են հատել Իրանի հետ սահմանը, կամ հակառակը։ Արդե՞օք առհասարակ ճանապարհ կայ։ Պատասխանը շատ հետաքրքիրն էր՝ իհարկէ ոչ, բայց կայ մէկ թէ երկու կիսաքանդ կամուրջ, ու դրանք այնուամենայնիւ, գաղտնի օգտագործուել են, 2008 թուականի Ռուս֊Վրացական պատերազմի ժամանակ, երբ խափանուել էր Հայաստան մթերքի ներկրումը, եւ Արցախով մենք Իրանից ստանում էինք ցորեն։ Ոչ, անցակէտ չկայ։ Կարելի է գետն անցնել, երբ այն շատ վարար չէ, «Նժդէհի պէս», բայց պաշտօնապէս սահմանը փակ է։

— Կրկին ճանապարհների մասին, Արարատեան դաշտավայրով անցնող ճանապարհով զինամթերք կամ տեխնիկա տեղափոխելը Արցախ շատ բարդ կարող է լինել, քանի որ ճանապարհը Նախիջեւանից կրակի տակ կարող է լինել, եւ եթէ ոչ ռազմական տեխնիկան, ապա հենց ճանապարհը շատ հեշտութեամբ կարող են փչացնել։ Միւս ճանապարհը՝ Սելիմի լեռնանցքով, անվտանգ է, բայց այնտեղ ցուրտ ժամանակ չի լինում անցնել, սառած է լինում։

— Որ մի անգամ երկու աւտոբուսով գնում էին Արցախ, ու, եթէ չեմ սխալւում, Գորիսի կողմերում, ասացին, աչքերի առջեւ սառեց ճանապարհը, առաջին աւտոբուսը, որ մի տաս մետր առաջից էր գնում, հասցրեց անցնել, իսկ երկրորդը՝ մնաց, ու շատ երկար։

— Որ նոր է վերադարձել Արցախից, ու ամօթ է, ճանապարհը Բերձորի, ինչպէս մեզ մօտ ընդունուած է, սկզբից ասֆալտը քանդում են, յետոյ երեք ամիս անց նորից անում, ու ասենք այդ ճանապարհով վիրաւորներին են տարել, որ քանդած էր։

— Որ հետաքրքիր է, յարձակման ժամանակ ադրբեջանցիները շատ ուժ են գործադրել «Շուքիւրբեյլի» գիւղը վերցնելու համար, գուցէ այն պատճառով, որ այն Ռամիլ Սաֆարովի՝ ազային հերոսի, գիւղն է։ Հետաքրքիր է, որ ըստ օփենսթրիթմափի, այդ գիւղը իրենց վերահսկողութեան տակ է, շփման գծից արեւելք է։ Սակայն, փաստօրէն, քարտէզը ճիշտ չէ։

— Որ Գիւլիստան գիւղը(Շահումեանի շրջանի, մարտակերտից հիւսիս), նախկինում հայաբնակ, դատարկ է, ու որ այն պահել չի լինի, բայց մէկ հայերն են մտնում, մէկ ադրբեջանցիները։ Մենք չենք գրաւում, վերցնում քանի որ չենք կարողանայ պահել։ Նաեւ այդպիսի ադրբեջանական գիւղեր կան սահմանամերձ որ լքուած են։

— Որ իրենք չեն էւակուացրել իրենց բնակչութիւնը գիւղերից պաշտօնապէս, այսինքն ով կարողացել է բարեկամների մօտ է գնացել, կամ ուղարկել երեխաներին, բայց էւակուացիա չի կազմակերպուել ռազմական գործողութիւններից առաջ։

— Ասում էին, որ վերեւի ճանապարհն արդէն սարքած է։ Չեմ հասկանում, եթէ սարքած է, էլ ինչի՞ էին փող յատկացնում վերջերս, որ սարքեն։ Հմ։ Ես երբ 2014֊ի ամռանը անցել էի, Սոտքի կողմից մի հարիւր մետր ասֆալտ կար, ու ընդհանուր առմամբ, հողը արդէն հաւասարեցրել էին որ ասֆալտ փռելը հեշտ լինի։

— Հարց կար Ջերմուկ֊Վարդենիս երկաթուղու մասին, ասուեց այն ինչ գիտէի, որ այդ սեպը որ կայ Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի միջեւ առաջ չկար, ու ՀՍՍՌ֊ի մաս էր, ու դրանով ուղիղ հեշտ միանում էին երկու աւանները, թէ ճանապարհով թէ երկաթգծով։ Հիմա այնտեղով երկաթգիծ կառուցելը խիստ պրոբլեմատիկ է, քանի որ կհամարուի ադրբեջանական տարածքով անցնող գիծ։

— Ասում էին, որ «միջազգայնօրէն ճանաչուած սահմաններ» գոյութիւն չունեն։ Սահմանների մասին համաձայնութեան են գալիս հարեւան երկրները։ Ու երբ համաձայնութեան են գալիս, չափում են ամէն քարը եւ ծառը, որը ում տարածքում է, ու յստակ սահման են քաշում։ Ու որ այդ գործընթացը բնականաբար տեղի չի ունեցել։ Եւ որ սահմաններ որպէս այնպիսին չկան։ Ոչ ինչին տիրապետում է դա է։

— Այսպիսով դա իրենք են որ օկուպացրել են Շահումեանի շրջանը, եւ Մարտակերտի եւ Մարտունու շրջանների մասը։

#արցախ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)