պէտք ա ասել, պետերսոնը իմ վրայ ազդում ա նենց, որ ես ինձ սկսեցի գնահատել։ աւելի շատ։ ես իրան լսում եմ, ու նա ասում ա, ասենք sleeping beauty֊ի պատմութիւնը, ու ինչպէս են կոտրւում նրանք, ով ծնողների հեղինակութեան տակից դուրս չեն գալիս, ու զգում եմ որ էդ ես չեմ, գիտեմ իմ պատմութիւնը, ասում ա էն մասին, ինչպէս են արքետիպային տղաները հերոսներ, ով պայքարում են վիշապների հետ, ու ես մի բան էլ յիշեցի մարկ ռոուլանդսից, փիլիսոփայ եւ գայլից։

նա լաւ նկարագրել էր կապիկային մտածելակերպը, սխեմաները, իրար տակ փորելը, ու նկարագրել էր գայլին, մի օրինակ տալով, ինչպէս ա փոքր քոթոթը, երբ իրեն մեծ շուն նեղացրեց, գնաց բռնեց էդ մեծ շանը, չնայած պէտք ա որ հասկանար որ իրեն կը սպանի էդ շունը, եթէ ուզի, ու տենց «ֆաք իւ», ինձ մէկ ա, ու ես մտածեցի, որ, ինչի՞ եմ ես տենց ինձ նուաստացնելով ասում, որ մաստոդոն ինսթալ անելը դէսփերէյթ քայլ էր։

արդե՞օք էն որ ես գիտեմ որ այն չի գործելու, եթէ գործելը համարենք որ լիքը մարդ օգտուի, արդե՞օք դա դարձնում ա քայլը յուսահատ։ իրականում դա հէնց նոյն գայլի քայլն ա, ով գիտի, որ չի յաջողուի ինչ֊որ բան, բայց նա ասում ա՝ գրողի ծոցը, ես սենց եմ անում։ ինչո՞վ դա արժանավայել չի։

ու գուցէ արժի ես ինձ քիչ նուաստացնեմ, ու քիչ խօսել լուզերութիւնից, որովհետեւ ես չեմ ուզել հարեւանի կովը մեռնի, ես իմ կովերի վրայ եմ միշտ աշխատել։ այլ հարց ա որ իմ համար կարեւոր կովերը գուցէ էն չեն, ինչ ակնկալում են շատերը, բայց դէ ես էլ սենց կովեր եմ կարեւորում։

ու գուցէ ապա չարժի՞ ես քաշուեմ այդ մասին խօսելուց, ու չարժի՞ մտածեմ որ կը մտածեն թէ կրօնապաշտ եմ, որովհետեւ այո, մենք բոլորս ունենք ինչ֊որ բանի հանդէպ հաւատք, հենասոյթներ ենք ընտրում, որպէսզի կարողանանք հասկանալ աշխարհը, ու այո, ես սա եմ ընտրել, ու սա ինձ համար կարեւոր ա։

ու այո, ես հետաքրքրւում եմ կոմպիլեատորներով, ու դրանք, ինչի՞ եմ ասում, որ դէ, ես էլ չեմ կարողանում դատաբէյզ ծրագիր գրել, կամ երկու կուբիկ իրար վրայ դնելով՝ հաւելուած, ինչի՞ չեմ խոստովանում ինքս ինձ որ դատաբէյզի մասին չկայ գիրք որի կազմին դու վիշապի հետ ես պայքարում, ինչի՞ եմ ինձ նուաստացնում։ ճի՞շտ չի՞ որ մասնագէտների զգալի մասը եթէ եւ կարող են գրել որակեալ պարսեր կամ կոդ գեներատոր, չեն համարձակուի մտնել էդ պայքարի մէջ, իսկ ես չէ՞ որ համարձակուել եմ։

ես ունեմ մոտիւացիա անելու սա կամ նա։

ու ես լաւն եմ, ու գրողի ծոցը թէ ես չեմ հասկանում ինչ էր էս կամ էն աղջկան պէտք, կամ ինչի ես չէի պէտք։ ես լաւն եմ, ես չեմ կարող ինձ նուաստացնել տենց, էդ լաւ չի։ արդե՞օք շատ են հերոսները, կամ արդե՞օք էն մարդիկ, ում ես կարծում էի որ զիջում եմ, քանի որ ասենք էս կամ էն մշակոյթը չունեմ, արդե՞օք իրենք էին հերոսները որ ես լուզեր լինեմ։

ես մենակ շրջել եմ նենց տեղերով, որ իմ ծանօթներից ոչ մէկի մտքով չի անցել, թէկուզ եւ մանկուց մեքենայ ա վարել։ կամ ասել են՝ մի մեքենայով ես տենց տեղ չեմ գնայ, ու երբեք չեն գնացել։ ինչո՞վ ես արքետիպային հետազօտող չեմ, արքետիպային տղայի կերպար չեմ։

նրանով, որ չափազանց կարեւոր բանե՞ր կային իմ համար, էդքան կարեւոր, որ կարող էին դեստրուկտի՞ւ անդրադառնալ։ լաւ ա որ կարեւոր էին, ես տենց մարդ եմ, ինձ համար կարեւոր են ոմանք, լաւ եմ արել խոցելի եմ եղել, լաւ եմ արել, վնասուել եմ։ երբ վնասել են։ այո, այստեղ էլ ա լաւ ասել պետերսոնը, նենց չի որ «դու ես վնասուել», ու նենց չի որ «քեզ են վնասել», ճշմարտութիւնը մի տեղ արանքում ա, ու երկուսն էլ կան։ ու նենց չի որ չեն վնասել նրանք ով կարող էին, որովհետեւ վարթուշը չէր կարող։ բա ի՞նչ անէի։ զատո արժանավայել լինելու փորձ էի արել (attempted dignity) որ ինձնից առանձնապէս չերեւար։

ու էլի մի բան կը գրէի, եթէ անոնիմ պրոֆիլ ունենայի, բայց աւաղ, չունեմ, ու աւաղ չեմ գրի։ #պետերսոն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)