2015-03-13-13608

փիքափերները գիտեն ինչ կարեւոր է շփուել։

ասենք, եթէ մի երեք տղայ գալիս են փաբ, մենակ մենակ նստում խմում են, նայում աղջիկներին, իսկ ասենք մի ժամ յետոյ մօտենում, կպցնում, ապա իրենց մեծ հաւանականութեամբ տշելու են։ իսկ եթէ մարդը մտնում է, սկսում է խօսել ծանօթ եւ անծանօթների հետ, թւում է թէ նրան բոլորը գիտեն, ապա կպցնելն էլ անհամեմատ հեշտանում է։ իրենք սա կոչում են «սոշլ փրուֆ»։

սա ինչի՞ եմ ասում։ այդ հրէան, ով այդ քիչ քաղաքակիրթ մարդկանցից է մեր ընկերութեան, ու ում այդ մի խմբի մարդիկ ծաղրում են, նա գիտի, որ ծաղրում են, ու միեւնոյն է մօտեցաւ իրենց, սկսեց խօսել։ գիտի, որ համամիտ չեն իր հետ, լրիւ այլ քաղաքական հայեացքներ ունեն, ու միեւնոյն է իրենց հետ փորձում է շփուել, կատակ է անում, փորձում է իրենց հետաքրքիր բանից խօսել, ասենք մեքենաներից։

ենթադրութիւններ եմ անում․

գուցէ մարդուն շփում է պէտք։ կամ գուցէ ուզում է լաւը երեւալ, որ իրեն լաւ վերաբերուեն։ եւ իրեն, եւ գուցէ իր նմաններին, կամ հրէաներին։

ու հասկանում եմ, ինչքան չի փոխի դա ոչ մի բան։ որ այս մէկը, երբ նպաստաւոր պայմաններ լինեն, մատնագրի հեղինակ է լինելու։ ու կատարուած պարտքի զգացումով հասցնելու է այն համապատասխան մարմիններին։

ու այդ քաղաքակիրթը, զարմանում եմ ինչքան ուժ ունի, ես այդ մարդկանց հետ չէի շփուի։ երբ տեսնում եմ որ լաւ չեն ինձ վերաբերւում, չեմ էլ ուզում ապացուցել որ լաւն եմ։ չէք տեսնում, ուրեմն պէտք էլ չէ, կաշուիցս դուրս չեմ գալու։

եւ այդպէս

պիտակներ՝ մարդիկ