2020-04-01-4195027

#մարդիկ


Avatar @{ Nikea Rurounin ; nikea@spyurk.am} 30/03/2020, 16:26:48

ուրբաթ, գիշերը 4-ին երբ պատուհանից դուրս էի նայում, ընդամենը 3 պատուհանից էր լույս վառվում։ սկզբում մտածեցի, որ երևի մյուսները քնել են։ հետո հիշեցի, որ իմ տան լույսն էլ ա հանգած, բայց ես քնած չեմ։ ու գուցե իրականում էդ 3-ը, որոնց պատուհաններից լույս ա էրևում, ուղղակի վախենում են մթությունից, վառն են թողել լույսերը ու վաղուց մուշ-մուշ քնած են, իսկ մյուսները արթուն են, ու երևի լուսադեմին նոր կքնեն, երբ վառված ու չվառված լույսերը հավասարապես անիմաստ կլինեն։

հետո մտածեցի որ մարդիկ էլ են էդ շենքերի լուսամուտի նման, նայում ես, լույս ա վառված կամ վառված չի, բայց չգիտես ու չես էլ իմանա թե ներսում ինչեր են։

հետո վառեցի սենյակիս լույսը՝ դիմացի շենքին հայտնելու՝ որ չէ, ես էլ քնած չեմ։


բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ մարդիկ