չունկինգեան էքսպրեսում մարդիկ կիսում էին նոյն տարածութիւնը այնտեղ միաժամանակ չգտնուելով։
նման ա հին fido bbs֊ների ուր էդպէս էր, օրինակ երբ sysop֊ը մի հեռախօսի գիծ ունէր։ որը յաճախ էր պատահում։
ու նոյնիսկ ֆեդի֊ում կամ ֆորումներում լինում ա որ մեկնաբանութիւնը յայտնուի տարիներ անց։
սա էլ յիշեցնում ա սինկայի քո անունը անիմէի պատմութիւնը։
#անկապ #պատմութիւն #տարածութիւն
ես սիրում եմ «բնորոշ» բառը։
— ծեր աւտոկրատներին բնորոշ ա… — լրիւ պուտինեան ռուսաստանի չինովնիկին բնորոշ վարքագիծ… — ութսունականների պոպ մշակոյթին բնորոշ…
ու ես կարդում եմ թղթեր, յօդուածներ, ուր դիտարկում են մարդկանց, հանրութիւնները, եւ պատմում, որ էս ժամանակաշրջանի եւ տեղանքի մարդկանց բնորոշ էին սէնց ու սէնց բաներ։
հիմա, արդե՞օք դա նշանակում ա որ բոլոր այդ մարդկանց։ կամ բոլոր դիկտատորներին։ կամ չկան այլ չինովնիկներ։ իհարկէ՛ կան։
երեւոյթի լինելը չի նշանակում բացառութիւնների բացակայութիւն։
ու ես այդպէս էլ չեմ հասկանում ինչո՞ւ մարդիկ, ում ես պատմում եմ, որ իրենց խնդիրները բնորոշ են՝ բնորոշ են հայաստանի էսինչ ժամանակների պատաու խնդիրներին, կամ էսինչի վարքագիծը բնորոշ ա հայաստանի էսինչ դասակարգի աղջկայ, էս ձեւով ճաշ եփելը բնորոշ ա էսինչ ժամանակին, եւ այլն՝ չեն սիրում, նեարդայնանում են, երբ իրենց վերաբերողը բացատրում են հանրային տենդենցներով եւ յատկութիւններով, եւ ոչ որպէս հէնց իրե՛նց, հարազա՛տ եւ ուրո՛յն, իւրահատուկ խնդիրներ կամ պատմութիւններ։
դրանից շատերի՝ զրոյց շարունակելու ունակութիւնը կտրուկ նուազում ա, եւ իրենք զգում են իրենց չհասկացուած եւ ֆրուստրացուած։
#հանրութիւն #մարդիկ #ժամանակ #տարածութիւն #բնորոշ #յատկութիւն #տենդենց #ոգի #ժամանակաշրջան #ճաշակ #քաղաքականութիւն
Ազատ տարածութիւն ունենալու միւս ձևը երևակայութիւնն է, ու իրականում սա բոլոր տեսակի մոնոպոլիաներին յաղթելու լաւագոյնն ձևն է, կային մեդիամագնատներ (tv, տպագիր թերթեր, ձայնագրման ստուդիաներ… ), մոնոպոլիա էին, ինչ որ մէկը տեսաւ որ կարելի է ազատ տարածքում (ինտերնետում) էլ․ լրատուամիջոցներ ստեղծել, աւելի քիչ ռեսուրս օգտագործելով, նա հնարեց այդ տարածութիւնը, հնարեց֊երևակայեց էլեկտրոնային լրատւութիւնը , իւթուբը, սաունդքլաուդը, սա աւելի կարևոր է, այսինքն չկար տարածք, պէտք է այն յօրինել։
http://ablog.gratun.am/5207/ազատ-տարածության-մասին/ #տարածութիւն